Դիեգո Սինագրա
Քաղաքացիությունը | Իտալիա | ||
---|---|---|---|
Ծննդյան ամսաթիվ | սեպտեմբերի 20, 1986[1] (38 տարեկան) | ||
Ծննդավայր | Նեապոլ, Իտալիա | ||
Հասակ | 168 սանտիմետր | ||
Քաշ | 64 կիլոգրամ | ||
Դիրք | կիսապաշտպան | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Դիեգո Արմանդա Մարադոնա Սինագրա (իտալ.՝ Diego Armando Maradona Sinagra, սեպտեմբերի 20, 1986[1], Նեապոլ, Իտալիա), արգենտինա-իտալական արմատներով լողափնյա ֆուտբոլիստ, Իտալիայի լողափնյա ֆուտբոլի ազգային հավաքականի խաղացող։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Իտալիայի Նեապոլ քաղաքում ծնված Դիեգո Արմանդո Մարադոնա Սինագրան (Դիեգո կրտսեր) Դիեգո Մարադոնայի և նեապոլցի երիտասարդ կնոջ՝ Քրիստինա Սինագրայի սիրավեպի արդյունքում է ծնվել։ Նրան դաստիարակել է մայրը։
Մարադոնա Սինագրան վաղ տարիքից սեր է ունեցել ֆուտբոլի հանդեպ, նա խոստացել ընդօրինակել հորը և սկսել է զբաղվել է ֆուտբոլով։ 11 տարեկանում Սինագրան ընդգրկվել է «Նապոլի» ակումբի երիտասարդական կազմում, 17 տարեկանում հանդես է եկել Իտալիայի մինչև 17 տարեկանների հավաքականում, 2004 թվականին Մարադոնա Սինգարան մեկ մրցաշրջան է անցկացրել «Ջենոա» ակումբի պատանեկան կազմում։
Իտալական դատարանը Մարադոնայի հայրությունը ճանաչել է 1993 թվականին, սակայն Մարադոնա Սինագրան առաջին անգամ հանդիպել է հորը 2003 թվականին՝ Ֆյուջիում տեղի ունեցած գոլֆի մրցումների ժամանակ[2]։ Ավագ Մարադոնան իր և Քրիստինա Սինագրայի որդուն ընդունել է միայն 2007 թվականին[3]։
Ըստ որոշ աղբյուրների այն ժամանակվա Բուենոս Այրեսի թեմի արքեպիսկոպոս (ներկայիս Հռոմի Պապը) Ֆրանցիսկոսը Մարադոնային խնդրել է ընդունել իր որդուն[4], սակայն Մարադոնայի փաստաբանները հերքել են այդ լուրը.[5]։
2015-ի հունիսի 10-ին Մարադոնա Սինագրան ամուսնացել է Նունզիա Պենինոյի հետ, Նեապոլում գտնվող Հռոմեական կաթոլիկ եկեղեցում և ստացել Հռոմի պապ Ֆրանցիսկոսի օրհնությունը[6][7][8]։
2016 թվականի օգոստոսի 25-ին Մարադոնան հրապարակավ ընդունել է որդուն և լրատվամիջոցների առջև հայտարարել. «Ես իրեն շատ եմ սիրում և նա ինձ շատ նման է»[9] [10][11][12]:
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ «La Repubblica/cronaca: Le lacrime del campione Maradona incontra il figlio». www.repubblica.it.
- ↑ Carli, Claudio De. ««Caro Diego jr scusami» Maradona chiude la causa con una lettera al figlio». ilGiornale.it.
- ↑ «El muy personal pedido del papa Francisco a Diego Maradona». www.lanacion.com.ar. 2015 թ․ ապրիլի 24. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 9-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 10-ին.
- ↑ «Desmienten que el Papa le haya pedido a Diego por Junior». Diario Popular.
- ↑ «Imágenes Inédita: Se casó Diego Maradona Jr - El Intransigente». www.elintransigente.com. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 13-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 10-ին.
- ↑ «Las fotos del casamiento del hijo no reconocido de Maradona - El Intransigente». www.elintransigente.com. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 13-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 10-ին.
- ↑ «¡Mi gran casamiento italiano! Diego Maradona Jr. contrajo matrimonio en Nápoles: las fotos de la boda». Ciudad Magazine. 2015 թ․ հունիսի 10.
- ↑ Couzens, Gerard (2016 թ․ օգոստոսի 26). «'I love him': Diego Maradona accepts love affair child as his son». The Daily Telegraph.
- ↑ «La confesión que faltaba: habló la madre de Diego Jr». Big Bang! News.
- ↑ «Maradona recognizes long denied son - Inquirer Sports». sports.inquirer.net.
- ↑ Flanagan, Aaron (2016 թ․ օգոստոսի 26). «Diego Maradona reunited with son for first time in 13 years». mirror.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- SocialMediaManager http://twitter.com/TangoBusiness
- Վիճակագրություն FIFA-ի կայքում(անգլ.)
- Official website Արխիվացված 2021-12-01 Wayback Machine
|