Jump to content

ԴիՋորջի համախտանիշ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
ԴիՋորջի համախտանիշ
ԴիՋորջի համախտանիշով հիվանդ երեխա
Տեսականբուժելի/հազվագյուտ հիվանդություն, հազվագյուտ հիվանդություն և հիվանդության կարգ
Հիվանդության ախտանշաններփոփոխական, հիմնականում՝ սրտի բնածին արատներ, դեմքի փոփոխություններ, ճեղքված քիմք[1]
Բժշկական մասնագիտությունԲժշկական գենետիկա
ՀայտնաբերողAngelo DiGeorge?
Անվանվել էAngelo DiGeorge?
ՀոմանիշներԴիՋորջ անոմալիա[2][3], Քմասրտադիմային համախտանիշ (VCFS)[4], Շպռինտցենի համախտանիշ[5], Մագիստրալ անոթների և դեմքի անոմալիաների համախտանիշ (CTAF)[6], Տակաոյի համախտանիշ[7], Սեդլակովայի համախտանիշ[1], Քայլերի սրտադիմային համախտանիշ[1], CATCH22[1], 22q11.2 դելեցիայի համախտանիշ[1]
ԱխտորոշումՀիմնված է ախտանիշների և գենետիկ հետազոտությունների վրա[6]
Տարբերակիչ ախտորոշումՍմիթ-Լեմլի-Օպիտց-ի համախտանիշ, Ալագիլլի համախտանիշ, VACTERL բնածին ախտանիշների համախումբ, Գոլդենհարի կամ Օկուլոաուրիկուլովերտեբրալ համախտանիշ[6]
ԲուժումՏարբեր, ընդգրկում է բազմաթիվ բժշկական մասնագիտություններ[6]
ԲարդություններԵրիկամային խնդիրներ, լսողության կորուստ, աուտոիմուն հիվանդություններ[1]
Հաճախություն1-ը 4,000[8]
ԿանխատեսումԿախված է հիվանդության ախտանիշներից[4]
 DiGeorge syndrome Վիքիպահեստում

ԴիՋորջի համախտանիշ. հայտնի է նաև 22q11.2 դելեցիա անվանմամբ, 22-րդ քրոմոսոմում միկրոդելեցիայի հետևանքով առաջացող ծանր համախտանիշ[9]։ Հիվանդությունը, թեպետ և կարող է արտահայտվել բազմաթիվ ախտանշաններով, հիմնականում ներառում է սրտի բնածին արատները, տիպիկ՝ առանձնահատուկ դեմքը, հաճախակի ինֆեկցիաները, զարգացման հապաղումը, ուսման հետ կապված խնդիրները և կարծր քիմքի ճեղքվածքը (հասարակությունում հայտնի, որպես «գայլի երախ»)[9]։ Համակցված վիճակների թվում կարող են լինել երիկամային խնդիրները, լսողության կորուստը կամ աուտոիմուն հիվանդությունները, օրինակ ՝ ռևմատոիդ արթրիտ կամ Գրեյվսի հիվանդություն[9]։

Դի Ջորջի համախտանիշը սովորաբար զարգանում է 22 -րդ քրոմոսոմի երկար բազկի վրա գտնվող՝ 11.2 լոկուսում (գենի տեղը քրոմոսոմում), 30-40 գեների դելեցիայի հետևանքով[4]։ Դեպքերի 90% -ը, զարգացման վաղ շրջանում նոր մուտացիայի արդյունք է, մինչդեռ 10% -ը ժառանգվում է ծնողներից[10]։ Հիվանդությունը ժառանգվում է աուտոսոմ դոմինանտ տիպով, որը նշանակում է հիվանդության դրսևորում նույնիսկ 1 ախտահարված քրոմոսոմի առկայության դեպքում[10]։ Ախտորոշումը դրվում է հիվանդության ախտանիշների և գենետիկ հետազոտության հիման վրա[6]։

Թեպետ հիվանդությունը չունի լիարժեք բուժում, բուժական բազմաթիվ միջոցառումները կարող են բարելավել հիվանդի վիճակը[11]։ Սա հաճախ ներառում է բազմաբնագավառային մոտեցում, որոնց ջանքերը պետք է ուղղված լինեն համախտանիշի մեջ ընդգրկված ախտահարված օրգան-համակարգերի աշխատանքի լավացմանը[12]։ Երկարաժամկետ արդյունքը կախված է դրսևորվող ախտանիշների բնույթից, սրտի և իմուն համակարգի ախտահարման ծանրությունից[11]։ Կյանքի սպասվող տևողությունը բուժում ստացող հիվանդները մոտ կարող է լինել նորմալ[13]։

Հիվանդության հանդիպման հաճախականությունն է 1-ը 4000-ից[14]։ Համախտանիշը առաջին անգամ նկարագրվել է 1968 թվականին, ամերիկացի բժիշկ Անգելո ԴիՋորջի կողմից[15][16], իսկ հիվանդության հիմքում ընկած ժառանգական գործոնները պարզվել են 1981 թվականին[16]։

Նշաններ և ախտանիշներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

ԴիՋորջի համախտանիշը բնութագրվում է ախտանշանների բազմազանությամբ, երբեմն նույնիսկ նույն ընտանիքի անդամների մոտ՝ ընդգրկելով բազում մարմնամասեր։ Հիվանդության բնութագրական նշանների թվում կարող են լինել սրտի բնածին արատները, կարծր և փափուկ քիմքի դեֆեկտները` մեծ մասամբ փոխկապակցված այս հատվածների նյարդամկանային կանոնավորման խանգարումներով, ուսման խանգարումները, դիմային գանգի մեղմ արտահայտված փոփոխությունները և կրկնվող ինֆեկցիաները։ Վերջիններս պայմանավորված են հիվանդների մոտ իմունային համակարգի՝ T -լիմֆոցիտ միջնորդավորված ռեակցիաների խաթարմամբ, որն էլ իր հերթին առաջանում է այս համախտանիշով տառապողների մոտ թիմուսի (ուրցագեղձ) բացակայության կամ հիպոպլազիայի պատճառով։ ԴիՋորջի համախտանիշով ծնված երեխաների մոտ կլինիկական առաջին նշանները կարող են դրսևորվել սիրտանոթային համակարգի խանգարումներով կամ ցնցումներով, որը պայմանավորված է այս հիվանդներին շատ բնութագրական հիպոկալցիեմիայով (արյան մեջ Ca քանակի իջեցում)։ Հիվանդների մոտ հիպոկալցիեմիան պայմանավորված է հարվահանանաձև գեղձերի զարգացման խանգարումով, որի կողմից արտադրվող պարաթիրեոիդ (պարաթ) հորմոնը օրգանիզմում Ca -ի փոխանակության հիմնական կարգավորիչներից է։ Հիպոկալցիեմիայի պայմաններում մեծանում է նյարդամկանային դրդունակությունը, որն էլ իր հերթին հանդիսանում է հիվանդների մոտ ցնցումների առաջացման հիմնական պատճառը, մինչդեռ հիպերկալցիեմիան իջեցնում է այն[17]։

Այս համախտանիշով ծնված երեխաները կարող են ունենալ նաև երիկամների, ստամոքսաղիքային համակարգի, ինչպես նաև արտահայտված սնուցման խանգարումներ։ Ստամոքսաղիքային տրակտի խանգարումները կարող են քրոնիկ փորկապության պատճառ հանդիսանալ[18]։ Հիպոթիրեոզը, հիպոպարաթիրեոզը, թրոմբոցիտոպենիան (թրոմբոցիտների քանակի իջեցում) և հոգեկան առողջության հետ կապված խնդիրները, հիվանդության ուշ ժամկետներում դիտվող բնութագրական ախտանիշներ կարող են լինել[19]։

22 -րդ քրոմոսոմի 11.2 լոկուսում միկրոդելեցիան 20-ից 30 անգամ բարձրացնում է շիզոֆրենիայի առաջացման ռիսկը[20]։ Շիզոֆրենիայով հիվանդների մոտ դեպքերի 0.5 - 2 % -ում նկարագրվում է 22 քրոմոսոմի 11.2 լոկուսում դելեցիան, մինչդեռ ազգաբնակչության շրջանում այս դեֆեկտի առաջացման ռիսկը կազմում է 0.025%[21]:

Անգլալեզու գրականությունում հիվանդության հիմնական նշանների խմբավորման նպատակով օգտագործվում է CATCH-22 կամ CATCH ֆենոտիպ հապավումը, որը ենթադրում է 22 -րդ քրոմոսոմում տեղի ունեցած դելեցիայի հետևանքով հետևյալ ախտանիշների ի հայտ գալը[22]՝

Մագիստրալ անոթների ձևավորման կառուցվածքային դեֆեկտներ՝

  1. աորտայի ընդհատված աղեղ (50%)
  2. բաց զարկերակային (բոտալյան) ծորան (34%)
  3. ֆալլոյի տետրադա
  4. միջփորոքային միջնապատի դեֆեկտ
  • Առանձնահատուկ դեմք, դիմային գանգի զարգացման խանգարումներ “A - Anomalies of facial development”
  • Թիմուսի ապլազիա (բացակայություն) “T - T cell deficit”
  • Կարծր և փափուկ քիմքի ճեղքված “C - clefting”
  • Հիպոպարաթիրեոդիզիմ → հիպոկալցիեմիա (50%) “H - Hypocalcaemia”

Վերոնշյալներից զատ հիվանդների մոտ կարող են դիտվել նաև այլ ախտանիշներ, որոնք կարող են դրսևորվել համեմատաբար մեղմից մինչև կյանքին վտանգ սպառնացող վիճակներով ՝

ԴիՋորջի համախտանիշը դրսևորվում է ոչ լրիվ պենետրանտությամբ (հիվանդության ախտանիշների դրսևորվելու հաճախականությունը) և այդ իսկ պատճառով տարբեր հիվանդների մոտ կլինիկական պատկերը տատանվում է շատ լայն սահաններում։ Սա հաճախ դժվարեցնում է վաղ ախտորոշումը[24]։

Կոգնիտիվ խանգարումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

ԴիՋորջի համախտանիշով հիվանդ երեխաները ունեն նյարդահոգեբանական թեստերի յուրահատուկ պատկեր։ Նրանց IQ –ն սովարաբար նորմալ տարիքային սահմանագծից ներքև է, ընդ որում շատերի մոտ բանավոր խոսքի մակարդակը ավելի բարձր է քան մտավոր կարողությունները։ Այս պատճառով՝ համախտանիշով հիվանդ երեխաներից շատերը, ուսում են ստանում տանը կամ հատուկ կրթօջախներում, և շատ քչերն են հաճախում սովորական դպրոցներ։ Վաղ մանկական հասակում հիպոկալցիեմիայի ծանրության աստիճանը փոխկապակցված է աուտիզմանման վարքի դրսևորման հետ[25]։

ԴիՋորջի համախտանիշով մեծահասակները գտնվում են շիզոֆրենիայի զարգացման բարձր ռիսկի խմբում։ Հիվանդների 30 % –ը կյանքի ընթացքում ունենում է փսիխոզի ամենաքիչը մեկ էպիզոդ, իսկ 25 % –ի մոտ փաստացի զարգանում է շիզոֆրենիա[26]։

Այս հիվանդների մոտ բարձր է նաև Պարկինսոնի հիվանդության զարգացման ռիկսը։ Հոգեմետ դեղերի օգտագործումը կարող է ուշացնել հիվանդների մոտ Պարկինսոնի ախտորոշումը ավելի քան10 տարի, չնայած այս դեղերը կարող են առաջացնել Պարկինսոնյան ախտանիշներ[27][28]։

ԴիՋորջի համախտանիշը նկարագրող բավական հետաքրքիր տեսանյութ Osmosis.org -ից:

Ներկայիս հետազոտությունները ցույց են տալիս լեզվի և խոսքի յուրատեսակ խանգարումներ ասոցացված 22-րդ քրոմոսոմի 11.2 լոկուսի դելեցիայի հետ։ Հիմնական խնդիրներն են ռնգախոսությունը, բանավոր խոսքի ձարգացման ուշացումը, ինչպես նաև ձայնային հնչյունների արտաբերման հետ կապված խանգարումները[29][30][31]։

Ռնգախոսությունը առաջանում է, երբ ձայնային հնչյուններ առաջացնելու ժամանակ օդը հեռանում է քթով բերելով հիվանդի խոսքի հասկանալիության իջեցմանը։ Այն հաճախակի դիտվող խանգարումներից է, քանի որ երեխաների շուրջ 69%-ը ունի քիմքի անկանոնություններ։ Եթե փափուկ քիմքի դեֆեկտը այնքան է, որ քմային վարագույրը չի կարողանում խոչնդոտել օդի անցմանը դեպի քթի խոռոչ, ապա դա կհանգեցնի ուժեղացած քթախոսության (քթի մեջ խոսել)։ Այս երևույթը անգլալեզու գրականությունում հայտնի է որպես քթըմպանային անհամապատասխանություն (VPI)։ Լսողության կորուստը նույնպես կարող է նպաստել ուժեղացած քթախոսությանը, քանի որ այս դեպքում երեխաները դժվարանում են կառավարել սեփական ձայնային ելևէջները։ Քթըմպանային անհամապատասխանության բուժումը ներառում է պրոթեզավորումը և/կամ վիրաբուժական շտկումը[29][31][32][33][34]։

Լեզվի զարգացման սկզբում առկա խոչնդոտները, որոնք ներառում է օգտագործվող բառերի սակավ քանակությունը, ինչպես նաև տվյալ լեզվին բնորոշ ձևավորվող խոսքը (լեզվարտահայտաման կամ խոսքի դեֆիցիտներ)՝ նույնպես շատ բնորոշ են 22q11.2 դելեցիայի համախտանիշին։ Համախտանիշը կրող նախադպրոցական երեխաների մոտ, խոսքի մեջ օգտագործվող բառերի քանակի ավելացումը հաճախ ձգձգված է։ Վերջին հետազատությունների համաձայն այս երեխաները մինչև 2-3 տարեկան հասակը կամ չեն սկսում խոսել, կամ տիրապետում են սահմանափակ քանակությամբ բառերի։

Թեև դպրոց հաճախելուն զուգընթաց երեխաների խոսքը սկսում է որոշ զարգացում ապրել, շատ դպրոցական տարիքի երեխաներ դեռ ունենում են դժվարություններ։ Օրինակ` գրավոր խոսքը վերբալիզացնելու, կամ բարդ նախադասությունները արտաբերելու մեջ։ Լեզվի ընկալումը՝ որը լեզուն հասկանալու կարողությունն է, սովորաբար պահպանված է, իսկ նրա խանգարումները ավելի թույլ արտայահայտված են քան լեզվի շարժողական բաղադրիչը[35][36][37][38]։ Արտասանության հետ կապված խնդիրները նույնպես շատ բնորոշ են ԴիՋորջի համախտանիշով երեխաներին։ Այս խանգարումները ներառում են սահմանափակ ֆոնեմիկ (հնչյունային) պահոց և դրա փոխհատուցման նպատակով զանազան այլ արտաբերման մեխանիզմների օգտագործում, որոնք բերում են խոսքի իմաստայնության և հասկանալիության իջեցմանը։ Հնչյունների արտաբերմանը մասնակցություն են ունենում բերանի խոռոչի առաջնային և հետին մասերը, շրթունքները, օրինակ՝ /պ/, /մ/, /ն/ և կոկորդային կանգերը։ Բերանի խոռոչի միջային հատվածի մասնակցությունը ձայների առաջացման մեջ՝ իսպառ բացակայում է։ Այս երեխաների մոտ, արտասանության փոխհատուցման նպատակով օգտագործվող հնչյունների առաջացմանը (բաղաձայններ), հիմնականում մասնակցում են՝ կոկորդային կանգերը, քթով փոխարինումները, ըմպանային շփականները, լեզվաքմային շչականները կամ բոլորը միասին։ Նրանցից ամենահաճախը դիտվում է կոկորդային կանգները։ Հարկավոր է նշել, որ հիվանդների կողմից արտասանության փոխհատուցման նպատակով օգտագործվող այս մեթոդները պայմանավորված են քիմքի կառուցվածքային դեֆեկտի առկայությամբ։ Ընդ որում խոսքի հետ կապված խնդիրները հիվանդների մոտ սովորաբար ծանր են արտահայտված ավելի վաղ տարիքում և երեխայի հասունացման հետ միաժամանակ բարելավվելու միտում ունեն[29][33]

ԴիՋորջի համախտանիշը ժառանգվում է աուտոսոմ դոմինանտ տիպով, եթե իհարկե հիվանդները վերապրում են հիվանդությունը և սերունդ տալիս:

ԴիՋորջի համախտանիշի գենետիկական հիմքը հետերոզիգոտ դելեցիան է՝ որը տեղի է ունենում 22 -րդ քրոմոսոմի երկար բազկի (q) 11.2 տեղամասում (22q11.2): Դեպքերի 90% -ում դելեցիան 3Mb է, իսկ 8% -ում 1.5Mb[39][40]: Դելեցիայի ենթարկվող գեների մոտավոր քանակն է 30 - 50[41][42]։ Շատ հազվադեպ, նմանատիպ կլինիկական ախտանշաններ կարող են դիտվել՝ 10 -րդ քրոմոսոմի կարճ բազկում միկրոդելեցիայի հետևանքով[43]։ ԴիՋորջի համախտանիշը ժառանգվում է աուտոսոմ դոմինանտ տիպով։

Ֆրանսիայում՝ 1995 -ից 2013 թվականներին կատարված հետազոտությունների արդյունքում՝ որին մասնակցել է 749 ախտորոշված հիվանդ, պարզվել է, որ մուտացիան այս հիվանդների մոտ ժառանգվել է դեպքերի 15% -ում, ընդ որում 85.5 % -ում փոխանցման աղբյուրն է մայրը[44]։ Այլ հետազոտություններ ցույց են տալիս ժառանգման 6-10 % հաճախականություն։ Այսպիսով պարզ է դառնում որ դեպքերի մեծամասնությունը դրանք de novo (նոր) մուտացիայի արդյունք են[45]։ Պատճառը հիմնականում այն է, որ 22 -րդ քրոմոսոմի, 11-րդ տեղամասը ունի այնպիսի կառուցվածք, որ դարձնում է նրան չափազանծ հակված վերակազմավորումների՝ սպերմատոգենեզի և օոգենեզի ընթացում[46]։

Հիվանդության բազմաթիվ ախտանշանների առաջացման հստակ մեխանիզմը դեռևս անհայտ է[39]։ Սակայն հետազոտությունների արդյունքում պարզվել են մի քանի գեներ, որոնք հավանական դերակատարում ունեն հիվանդության ախտանիշների առաջացման մեջ։

Այս գենի մեկ կրկնօրինակի կորուստը (haploinsufficiency), կարող է հիվանդության որոշ ախտանիշների պատճառ լինել։ Որոշ հիվանդների մոտ կարող են հայտնաբերվել այս գենում կետային մուտացիաներ[47]։ TBX1 -ը (տրանսկրիպցիոն գործոն), T-box գեների ընտանիքի ներկայացուցիչ է, որը շատ կարևոր դերակատարում ունի էմբրիոգենեզի ընթացքում օրգանների և հյուսվածքների ձևավորման, ինչպես նաև նյարդային խաչվածքի բջիջների պոստմիգրացիոն տարբերակման մեջ։ Նյարդային խաչվածքն է հանդիսանում այն կառուցվածքային տարրերի հիմնական աղբյուրը, որոնք սովարաբար ախտահարվում են ԴիՋորջի համախտանիշով հիվանդների մոտ։

Այդ ախտահարումները ընդգրկում են էմբրիոգենեզի ընթացքում ըմպանային աղեղների և ըմպանային 3-րդ և 4-րդ գրպանիկների զարգացումը հղիության 12 շաբաթական ժամկետում, որոնցից հետագայում ձևավորվում են՝ գանգի ոսկրերը, դեմքի և քիմքի մեզենքիմալ հյուսվածքը, սրտից դուրս եկող անոթները, հարվանաձև գեղձերի հենքը, վահանաձև գեղձի C (կալցիտոնին արտադրող) բջիջները և թիմուսը(ուրցագեղձ)[48]։ Մյուս կողմից ըմպանային աղեղների զարգացան ընթացում, FGF18 -ի (ֆիբրոբլաստների աճի գործոն18) էքսպրեսիայի իջեցումը կարող է հանգեցնել նյարդային խաչվածքի բջիջների մահվան։ Չնայած այն փաստին, որ ոչ FGF18 -ը և ոչ էլ TBX1 -ը չեն էքսպրեսվում նյարդային խաչվածքի բջիջներում, TBX1 -ը ինքնին կարող է ազդել FGF18 -ի էքսպրեսիայի կանոնավորման վրա, երաշխավորելով ըմպանային գոտում այս բջիջների ճիշտ տարբերակումը։ Այդ իսկ պատճառով TBX1 գենի դիսֆունկցիան կարող է պատասխանատու լինել հիվանդության որոշ ախտանշանների առաջացման համար[49]։ Մկների վրա կատարված հետազոտությունները ցույց են տալիս, որ TBX1 գենի դելեցիայի արդյունքում նրանց մոտ առաջանում են անկանոնություններ, որոնք համանման են նույն դեֆեկտը կրող մարդկանց մոտ՝ հիմնականում ախտահարվում են խոշոր տրամագծի զարկերակները և թիմուսը[50][51]։

TBX1 գենի դեֆեկտ կրող մկների մոտ, խոշոր զարկերակների անկանոնությունները, զարգացման վաղ շրջաններում աորտալ աղեղների ձևավորման և ռեմոդելավորման խանգարումների հետևանք են։ Փորձամկների վրա կատարված բազմաթիվ հետազոտությունները, որոնք անցկացվել TBX1 գենի դերը աորտալ աղեղների ձևավորման և ռեմոդելավորման մեջ պարզելու համար, մատնանշում են TBX1 գենի հիմնաքարային դերը սիրտանոթային համակարգի զարգացման և ԴիՋորջի համախտանիշով հիվանդներին բնորոշ ֆենոտիպի մեջ։

Փորձամկների մոտ, այս գենի մեկ կրկնօրինակի կորուստը բերում է՝ մի կողմից miR-338 միկրոՌՆԹ-ի կանոնավորման խանգարման, մյուս կողմից 22q11.2 դելեցիային բնորոշ ֆենոտիպի[52]։

Պարկինսոնի հիվանդության հետ կապված գեներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

22q11.2 դելեցիայի համախտանիշը փոխկապակցված է Պարկինսոնի հիվանդության վաղ դրսևորման հետ։ Նյարդային համակարգում դիտվող ախտաբանությունը համանման է LRRK2 ֆերմենտի հետ ասոցացված Պարկինսոնի հետ։ Չնայած ԴիՋորջի համախտանիշի ժամանակ դիտվող գենետիկ դեֆեկտների և Պարկինսոնի հիվանդության միջև կապը դեռևս հստակ չէ, սակայն առավել հավանական թեկնածուների թվում կարող են լինել օրինակ՝ DGCR8 գենի հետ կապված խանգարումները, որը ներառված է ուղեղում միկրոԴՆԹ -ի կենսասինթեզի մեջ, SRPT5 գենը՝ կոդավորում է սպիտակուց որը փոխազդում է PARK2 սպիտակուցի հետ, COMT -ը՝ որը ներառված է դոպամինի մակարդակի կարգավորման մեջ և միկրոՌՆԹ -ներից miR-185 -ը որի հավանական ազդեցությունը կապված է LRRK2 -ի հետ[53]։

FISH հետազոտության արդյունքները, որոնք կատարվել են ԴիՋորջի համախտանիշին հատկանշական ռեգիոնում LSI նմուշի (TUPLE 1) օգտագործումով: Սպեկտրում TUPLE 1 (HIRA) նմուշը նշանակրված է նարնջագույն, իսկ Arylsulfatase A -ն (ARSA) կանաչ՝ որպես ստուգիչ: Նարնջագույն ազդանշանի բացակայությունը ցույց է տալիս TUPLE 1 լոկուսի դելեցիան 22q11.2 -ում:
Ուղեղի համակարգչային շերտագրությունից (ԿՏ) մեկ կտրվածք: Կալցիֆիկատներ հիմային հանգույցներում և հարփորոքային հատվածներում[54]:

Այս համախտանիշի ճիշտ ախտորոշումը երբեմն կարող է դժվարացած լինել, կապված հիվանդների մոտ դիտվող ախտանշանների բազմազանության և ֆենոտիպային փոփոխականության հետ։ Դելեցիայի պատճառով դիտվող հիվանդության թեկուզ և սակավաթիվ նշանները արդեն իսկ պետք է կասկածի տեղիք տան։ Այս դեպքում համախտանիշի ճիշտ ախտորոշման համար կարևոր է 22 -րդ քրոմոսոմի երկար բազկի (q), ռեգիոն համար 1-ի, 1-ին գոտու՝ 2 -րդ ենթագոտում դելեցիայի հայտնաբերումը։

Գենետիկ հետազոտություններից այս դեպքերում սովորաբար օգտագործվում է ֆլյուորեսցենտային in situ հիբրիդացումը կամ (FISH) -ը, որը ի տարբերություն ստանդարտ կարիոտիպավորման ունակ է հայտնաբերել միկրոդելեցիաները։ Նորագույն մեթոդների թվում են` բազմակի լիգացիա-կախված նմուշի ամպլիֆիկացիայի փորձը (MLPA) և հաշվարկային պոլիմերազային շղթայական ռեակցիան (qPCR) կամ (հՊՇՌ) -ը։ Այս մեթոդներից երկուսն էլ կարող են օգտագործվել 22q11.2 -ում ատիպիկ դելեցիաների հայտնաբերման նպատակով, հատկապես այն դեպքերում, երբ FISH -ը անարդյունավետ է եղել[55]։ հՊՇՌ -ի առավելություններից է նաև այն, որ այս մեթոդը տեխնիկապես ավելի արագ է կատարվում քան FISH -ը, որի համար կարող է անհրաժեշտ լինել 3 -14 օր[56]։

2008 թվականին կատարված հետազոտությունների համաձայն՝ նոր բարձր ճշգրտության MLPA նմուշով, կարողացել են հայտնաբերել գենային պատճենների թվաքանակի փոփոխականության (դուպլիկացիա, դելեցիա) 37 կետ՝ 22 -րդ քրոմոսոմի երկար բազկում, որը այս մեթոդին՝ ինչպես և FISH -ին, թույլատրում է համարվել հավաստի հետազոտության մեթոդ՝ 22q11.2 դելեցիաների հայտնաբերման գործում։ Այս հետազոտությամբ կարելի է հայտնաբերել նույնիսկ այն փոքր՝ ատիպիկ դելեցիաները, որոնք սովորաբար FISH -ով չի հաջողվում գտնել։ Այս գործոնները, գումարած մատչելի գինը և տեխնիկապես ավելի հեշտ կիրառելիությունը, ակնարկում են այն մասին, որ շուտով MLPA նմուշը կարող է փոխարինել FISH -ին կլինիկական հետազոտություններում[57]։ 22q11.2 դելեցիայի նախածննդաբերական (պրենատալ) ախտորոշման համար հաջողությամբ օգտագործվում է BACs-on-Beads կամ BOBs (բակտերիալ արհեստական քրոմոսոմներ հատիկներում) կոչվող հետազոտությունը[58][59]։ Աղյուսակային-համեմատական գենոմային հիբրիդացման (array-CGH) մեթոդի ժամանակ ` ամբողջ գենոմում դելեցիաների կամ դուպլիկացիաների (կրկնապատկում) հայտնաբերման համար, օգտագործվում է մեծաթիվ նմուշներ դաջված հատուկ տեսաքարտի վրա։ Ախտորոշման այս եղանակը հնարավոր է օգտագործել ինչպես նախածննդաբերական (պրենատալ), այնպես էլ հետծննդաբերական (պոստնատալ) շրջաններում[60]։

Դեպքերի 5% -ում ՝ հիվանդության ախտանիշները կրող անձանց մոտ, կարող են լինել նորմալ ցիտոգենետիկ և բացասական FISH հետազոտության տվյալներ։ Այս դեպքերում ախտանիշների առաջացման պատճառները ատիպիկ դելեցիաներն են[61]։ Հազվադեպ դեպքերում, այս համախտանիշին բնորոշ ախտանշաններ ունեցող հիվանդները՝ դեֆեկտներ ունեն այլ քրոմոսոմներում, հատկապես 10 -րդ քրոմոսոմի կարճ բազկի (p) 14 - րդ լոկուսում մուտացիան[62]։

ԴիՋորջի համախտանիշը չունի բուժում, ինչպես և այլ գենետիկ ծագման շատ հիվանդություններ։ Ախտանիշներից որոշները կարող են շտկվել օգտագործելով ստանդարտ բուժական միջոցառումները։ Կուլտուրացված ուրցագեղձի փոխպատվաստումը կարող է օգնել իմունադեֆիցիտի հաղթահարմանը, սակայն այս դեպքում մեծանում է աուտոիմուն հիվանդությունների առաջացման ռիսկը[63]։

Օրինակ՝ երեխաների մոտ, շատ կարևոր է իմուն անբավարարության վաղ հայտնաբերումը, քանզի հատուկ բուժական միջոցառումները, որոնք ներառում են՝ արյան փոխներարկումը և պատվաստումները կենդանի պատվաստանյութերով (վակցինա), անհրաժեշտ պայման են այս հիվանդների կյանքի համար[64]։ «Ամբողջական» ԴիՋորջի համախտանիշի ժամանակ, երբ բացակայում է ուրցագեղձը, երբեմն բուժական միջոցառումները կարող են ներառել թիմուսի փոխպատվաստումը[65]։ Բարեբախտաբար վերջինս հանդիպում է շատ հազվադեպ։ Բակտերիալ ինֆեկցիաները վարում են հակամանրեային պրեպարատներով։ Սրտի բնածին արատների ժամանակ դիմում են արատների վիրաբուժական շտկմանը։ Հիպոպարաթիրեոիդիզմի հետևանք՝ հիպոկալցիեմիան հաճախ պահանջում D վիտամինի և կալցիումի (Ca) ընդունում, երբեմն մինչև կյանքի վերջ։ Մասնագիտացված միջազգային կլինիկաները, որոնցից է օրինակ՝ 22q դելեցիայի SickKids (հիվանդ երեխաներ) հիվանդանոցը Տորոնտոյում (Կանադա), հատուկ ստեղծված է 22q11 դելեցիայով երեխաների հետ աշխատելու, նրանց մոտ բազմաբաղադրյալ և բազմակողմանի բուժում կազմակերպելու համար[66]։

Համաճարակաբանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

ԴիՋորջի համախտանիշի տարածվածությունը կազմում է 1-ը 2000-4000 կենդանածինների մեջ[67][68].Այս թիվը հաշվարկված է այն հիվանդ նորածիների շրջանում, որոնք ծնվում են արդեն իսկ բնածին արատներով։ Հիվանդության տարածվածությունը կարող է ավելին լինել, քանի որ ոչ բոլոր գենետիկ դեֆեկտ կրողների մոտ է հայտնաբերվում հիվանդության ախտանիշները։ Համախտանիշը ինքնին համարվում է մտավոր հետամնացության հանգեցնող ամենաբնորոշ գենետիկ պատճառներից մեկը[69]։

Այս համախտանիշով տառապող հիվանդների քանակը վերջին տարիներին ավելանալու միտում ունի հետևյալ պատճառներով ՝

  1. Վիրաբուժական բուժման մեթոդների զարգացման պատճառով (սիրտանոթային արատների շտկում→ հիվանդների ապրելիության մեծացում)
  2. Այս հիվանդների կողմից սերունդ թողնելու հավանականության մեծացում (հիվանդ ծնողից հիվանդ երեխա ունենալու հավանականությունը կազմում է 50% (աուտոսոմ դոմինանտ) ամեն հղիության համար)
  3. Գենետիկ ախտորոշման մեթոդների զարգացման պատճառով` նախկինում չհետազոտված կամ թերհետազոտված հիվանդների ախտորոշում, ինչպես նաև նորագույն հետազոտման մեթոդների շնորհիվ ատիպիկ դելեցիաների հայտնաբերում[70]

ԴիՋորջի հիվանդության ախտանիշների բազմազանությունը տարբեր ժամանակներում առիթ է հանդիսացել համախտանիշի տարբեր անվանումների, որոնցից են եղել՝ Քիմք-սիրտ-դիմային (velocardiofacial) համախտանիշը, Շպրինտցենի համախտանիշը, ԴիՋորջի հաջորդականություն/համախտանիշը, Սեդլակովայի համախտանիշը և մագիստրալ անոթների (conotruncal) և դեմքի անոմալիաների համախտանիշը։ Ներկայումս այս բոլորը համարվում են միևնույն համախտանիշը։

Հիվանդությունների միջազգային դասակարգման ICD10 -ի (international classification of diseases), 2015 թվականի տարբերակում համախտանիշը գրանցված է 2 կոդով՝ D82.1 (ԴիՋորջի համախտանիշ)[71] և Q93.81 (Velo-cardio-facial համախտանիշ)[72]։ ICD11-ի համարում քննարկվում է համախտանիշը “LD50.P1 CATCH 22 ֆենոտիպ" անվանման ներքո կոդավորումը[72]։ Այնուամենայնիվ, հաշվի առնելով այն փաստը որ համախտանիշը առաջանում է 22-րդ քրոմոսոմի փոքր հատվածի դելեցիայի պատճառով, շատ մասնագետներ, առաջարկում են օգտագործման մեջ դնել 22q11.2 դելեցիայի համախտանիշ անվանումը[45][73]։ Որոշները կողմ են համախտանիշի անվանափոխմանը դեպի CATCH-22: Միջազգային 22q11.2 հիմնադրամը, իր «Նույն անվանումը առաքելության» շրջանակներում, կողմնակից է 22q11.2 դելեցիայի համախտանիշ անվանմանը[74]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 https://ghr.nlm.nih.gov/condition/22q112-deletion-syndrome. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  2. Rapini, Ronald P.; Bolognia, Jean L.; Jorizzo, Joseph L. (2007). Dermatology: 2-Volume Set. St. Louis: Mosby. ISBN 1-4160-2999-0.
  3. James, William D.; Berger, Timothy G.; և այլք: (2006). Andrews' Diseases of the Skin: clinical Dermatology. Saunders Elsevier. ISBN 0-7216-2921-0.
  4. 4,0 4,1 4,2 «22q11.2 deletion syndrome». Genetic and Rare Diseases Information Center (GARD) (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հուլիսի 5-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 15-ին.
  5. Shprintzen RJ, Goldberg RB, Lewin ML, Sidoti EJ, Berkman MD, Argamaso RV, Young D (1978 թ․ հունվար). «A new syndrome involving cleft palate, cardiac anomalies, typical facies, and learning disabilities: velo-cardio-facial syndrome». Cleft Palate J. 15 (1): 56–62. PMID 272242.
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 «Chromosome 22q11.2 Deletion Syndrome - NORD (National Organization for Rare Disorders)». NORD (National Organization for Rare Disorders). 2017. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 10-ին.
  7. Burn J, Takao A, Wilson D, Cross I, Momma K, Wadey R, Scambler P, Goodship J (1993 թ․ հոկտեմբեր). «Conotruncal anomaly face syndrome is associated with a deletion within chromosome 22q11». J. Med. Genet. 30 (10): 822–4. doi:10.1136/jmg.30.10.822. PMC 1016562. PMID 8230157.
  8. GHR2013
  9. 9,0 9,1 9,2 Reference, Genetics Home. «22q11.2 deletion syndrome». Genetics Home Reference (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 14-ին.
  10. 10,0 10,1 «22q11.2 deletion syndrome - Genetics Home Reference». web.archive.org. 2017 թ․ մայիսի 13. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 13-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 14-ին.
  11. 11,0 11,1 «22q11.2 deletion syndrome | Genetic and Rare Diseases Information Center (GARD) – an NCATS Program». web.archive.org. 2017 թ․ հուլիսի 5. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 5-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 14-ին.
  12. Kobrynski LJ, Sullivan KE (2007 թ․ հոկտեմբեր). «Velocardiofacial syndrome, DiGeorge syndrome: the chromosome 22q11.2 deletion syndromes». Lancet. 370 (9596): 1443–52. doi:10.1016/S0140-6736(07)61601-8. PMID 17950858.
  13. Goldman, Lee; Schafer, Andrew I. (2015). Goldman-Cecil Medicine E-Book (անգլերեն). Elsevier Health Sciences. էջ 702. ISBN 9780323322850. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 5-ին.
  14. «22q11.2 deletion syndrome». Genetics Home Reference (անգլերեն). 2013 թ․ հուլիս. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ մայիսի 13-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 15-ին.
  15. DiGeorge, A (1968). «Congenital absence of the thymus and its immunologic consequences: concurrence with congenital hypoparathyroidism». March of Dimes-Birth Defects Foundation: 116–21.
  16. 16,0 16,1 Restivo A, Sarkozy A, Digilio MC, Dallapiccola B, Marino B (2006 թ․ փետրվար). «22q11 deletion syndrome: a review of some developmental biology aspects of the cardiovascular system». J Cardiovasc Med (Hagerstown). 7 (2): 77–85. doi:10.2459/01.JCM.0000203848.90267.3e. PMID 16645366.
  17. Han, Pengcheng; Trinidad, Bradley J.; Shi, Jiong (2015 թ․ մարտի 23). «Hypocalcemia-Induced Seizure». ASN NEURO. 7 (2). doi:10.1177/1759091415578050. ISSN 1759-0914. PMC 4374060. PMID 25810356.{{cite journal}}: CS1 սպաս․ PMC format (link)
  18. McDonald-McGinn DM, Sullivan KE (2011 թ․ հունվար). «Chromosome 22q11.2 deletion syndrome (DiGeorge syndrome/velocardiofacial syndrome)». Medicine (Baltimore). 90 (1): 1–18. doi:10.1097/MD.0b013e3182060469. PMID 21200182.
  19. Debbané M, Glaser B, David MK, Feinstein C, Eliez S (2006). «Psychotic symptoms in children and adolescents with 22q11.2 deletion syndrome: Neuropsychological and behavioral implications». Schizophr. Res. 84 (2–3): 187–93. doi:10.1016/j.schres.2006.01.019. PMID 16545541.
  20. primary-source inline|date=April 2015 Bassett AS, Chow EW, AbdelMalik P, Gheorghiu M, Husted J, Weksberg R (2003). «The schizophrenia phenotype in 22q11 deletion syndrome». Am J Psychiatry. 160 (9): 1580–6. doi:10.1176/appi.ajp.160.9.1580. PMC 3276594. PMID 12944331.
  21. primary-source inline|date=April 2015 Horowitz A, Shifman S, Rivlin N, Pisanté A, Darvasi A (2005). «A survey of the 22q11 microdeletion in a large cohort of schizophrenia patients». Schizophr. Res. 73 (2–3): 263–7. doi:10.1016/j.schres.2004.02.008. PMID 15653270.
  22. Burn J (1999 թ․ հոկտեմբեր). «Closing time for CATCH22». J. Med. Genet. 36 (10): 737–8. doi:10.1136/jmg.36.10.737. PMC 1734243. PMID 10528851.
  23. 23,0 23,1 Lindsay EA (2001 թ․ նոյեմբեր). «Chromosomal microdeletions: dissecting del22q11 syndrome». Nat. Rev. Genet. 2 (11): 858–68. doi:10.1038/35098574. PMID 11715041.
  24. Swillen A, Vogels A, Devriendt K, Fryns JP (2000). «Chromosome 22q11 deletion syndrome: update and review of the clinical features, cognitive-behavioral spectrum, and psychiatric complications». Am. J. Med. Genet. 97 (2): 128–35. doi:10.1002/1096-8628(200022)97:2<128::AID-AJMG4>3.0.CO;2-Z. PMID 11180220.
  25. Muldoon M, Ousley OY, Kobrynski LJ, Patel S, Oster ME, Fernandez-Carriba S, Cubells JF, Coleman K, Pearce BD (2015 թ․ սեպտեմբեր). «The effect of hypocalcemia in early childhood on autism-related social and communication skills in patients with 22q11 deletion syndrome». Eur Arch Psychiatry Clin Neurosci. 265 (6): 519–24. doi:10.1007/s00406-014-0546-0. PMC 4379129. PMID 25267002.
  26. Zinkstok J, van Amelsvoort T (2005). «Neuropsychological profile and neuroimaging in patients with 22Q11.2 Deletion Syndrome: a review». Child Neuropsychol. 11 (1): 21–37. doi:10.1080/09297040590911194. PMID 15823981.
  27. Butcher, Nancy J.; Kiehl, Tim-Rasmus; Hazrati, Lili-Naz; Chow, Eva W. C.; Rogaeva, Ekaterina; Lang, Anthony E.; Bassett, Anne S. (2013-11). «Association Between Early-Onset Parkinson Disease and 22q11.2 Deletion Syndrome». JAMA neurology. 70 (11): 1359–1366. doi:10.1001/jamaneurol.2013.3646. ISSN 2168-6149. PMC 4464823. PMID 24018986.{{cite journal}}: CS1 սպաս․ PMC format (link)
  28. Mok KY, Sheerin U, Simón-Sánchez J, Salaka A, Chester L, Escott-Price V, և այլք: (2016 թ․ մայիս). «Deletions at 22q11.2 in idiopathic Parkinson's disease: a combined analysis of genome-wide association data». Lancet Neurol. 15 (6): 585–96. doi:10.1016/S1474-4422(16)00071-5. PMC 4828586. PMID 27017469.
  29. 29,0 29,1 29,2 D'Antonio LL, Scherer NJ, Miller LL, Kalbfleisch JH, Bartley JA (2001). «Analysis of speech characteristics in children with velocardiofacial syndrome (VCFS) and children with phenotypic overlap without VCFS». Cleft Palate Craniofac. J. 38 (5): 455–67. doi:10.1597/1545-1569(2001)038<0455:AOSCIC>2.0.CO;2. ISSN 1545-1569. PMID 11522167.
  30. Scherer NJ, D'Antonio LL, Rodgers JR (2001). «Profiles of communication disorder in children with velocardiofacial syndrome: comparison to children with Down syndrome». Genet. Med. 3 (1): 72–8. doi:10.1097/00125817-200101000-00016. PMID 11339384.
  31. 31,0 31,1 Scherer NJ, D'Antonio LL, Kalbfleisch JH (1999). «Early speech and language development in children with velocardiofacial syndrome». Am. J. Med. Genet. 88 (6): 714–23. doi:10.1002/(SICI)1096-8628(19991215)88:6<714::AID-AJMG24>3.0.CO;2-B. PMID 10581495.
  32. Eliez S, Palacio-Espasa F, Spira A (2000). «Young children with Velo-Cardio-Facial syndrome (CATCH-22). Psychological and language phenotypes». Eur Child Adolesc Psychiatry. 9 (2): 109–14. doi:10.1007/s007870050005. PMID 10926060.
  33. 33,0 33,1 Robin NH, Shprintzen RJ (2005). «Defining the clinical spectrum of deletion 22q11.2». J. Pediatr. 147 (1): 90–6. doi:10.1016/j.jpeds.2005.03.007. PMID 16027702.
  34. Solot CB, Knightly C, Handler SD (2000). «Communication disorders in the 22Q11.2 microdeletion syndrome». J Commun Disord. 33 (3): 187–203, quiz 203–4. doi:10.1016/S0021-9924(00)00018-6. PMID 10907715.
  35. Scherer, Nancy J.; D'Antonio, Linda L.; Kalbfleisch, John H. (1999). «Early speech and language development in children with velocardiofacial syndrome». American Journal of Medical Genetics (անգլերեն). 88 (6): 714–723. doi:10.1002/(SICI)1096-8628(19991215)88:63.0.CO;2-B. ISSN 1096-8628.
  36. «Journal of Pediatrics». www.jpeds.com. Վերցված է 2019 թ․ հունվարի 14-ին.
  37. «Communication disorders in the 22Q11.2 microdeletion syndrome». Journal of Communication Disorders (անգլերեն). 33 (3): 187–204. 2000 թ․ մայիսի 6. doi:10.1016/S0021-9924(00)00018-6. ISSN 0021-9924.
  38. Persson C, Niklasson L, Oskarsdóttir S, Johansson S, Jönsson R, Söderpalm E (2006). «Language skills in 5-8-year-old children with 22q11 deletion syndrome». Int J Lang Commun Disord. 41 (3): 313–33. doi:10.1080/13682820500361497. PMID 16702096.
  39. 39,0 39,1 «Online Mendelian Inheritance in Man» (անգլերեն). 2018 թ․ մարտի 12. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  40. Packham EA, Brook JD (2003 թ․ ապրիլ). «T-box genes in human disorders». Hum. Mol. Genet. 12 Spec No 1: R37–44. doi:10.1093/hmg/ddg077. PMID 12668595.
  41. Tang KL, Antshel KM, Fremont WP, Kates WR (2015 թ․ հոկտեմբեր). «Behavioral and Psychiatric Phenotypes in 22q11.2 Deletion Syndrome». J Dev Behav Pediatr. 36 (8): 639–50. doi:10.1097/DBP.0000000000000210. PMC 4586411. PMID 26372046.
  42. Maynard TM, Meechan DW, Dudevoir ML, Gopalakrishna D, Peters AZ, Heindel CC, Sugimoto TJ, Wu Y, Lieberman JA, Lamantia AS (2008 թ․ նոյեմբեր). «Mitochondrial localization and function of a subset of 22q11 deletion syndrome candidate genes». Mol. Cell. Neurosci. 39 (3): 439–51. doi:10.1016/j.mcn.2008.07.027. PMC 2729512. PMID 18775783.
  43. Bartsch O, Nemecková M, Kocárek E, Wagner A, Puchmajerová A, Poppe M, Ounap K, Goetz P (2003 թ․ փետրվար). «DiGeorge/velocardiofacial syndrome: FISH studies of chromosomes 22q11 and 10p14, and clinical reports on the proximal 22q11 deletion». Am. J. Med. Genet. A. 117A (1): 1–5. doi:10.1002/ajmg.a.10914. PMID 12548732.
  44. Poirsier C, Besseau-Ayasse J, Schluth-Bolard C, Toutain J, Missirian C, Le Caignec C, և այլք: (2016 թ․ հունիս). «A French multicenter study of over 700 patients with 22q11 deletions diagnosed using FISH or aCGH». Eur. J. Hum. Genet. 24 (6): 844–51. doi:10.1038/ejhg.2015.219. PMC 4867458. PMID 26508576.
  45. 45,0 45,1 Mcdonald-mcginn, Donna M.; Sullivan, Kathleen E. (2011 թ․ հունվարի 1). «Chromosome 22q11.2 Deletion Syndrome (digeorge Syndrome/velocardiofacial Syndrome)». Medicine (ENGLISH). 90 (1): 1–18. doi:10.1097/MD.0b013e3182060469. ISSN 0025-7974.{{cite journal}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  46. Edelmann L, Pandita RK, Spiteri E, Funke B, Goldberg R, Palanisamy N, Chaganti RS, Magenis E, Shprintzen RJ, Morrow BE (1999). «A common molecular basis for rearrangement disorders on chromosome 22q11». Hum Mol Genet. 8 (7): 1157–67. doi:10.1093/hmg/8.7.1157. PMID 10369860.
  47. «OMIM Entry - # 188400 - DIGEORGE SYNDROME; DGS». omim.org (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 14-ին.
  48. «third and fourth pharyngeal pouch syndrome». TheFreeDictionary.com. Վերցված է 2019 թ․ հունվարի 13-ին.
  49. Brook, J. David; Packham, Elizabeth A. (2003 թ․ ապրիլի 2). «T-box genes in human disorders». Human Molecular Genetics (անգլերեն). 12 (suppl_1): R37–R44. doi:10.1093/hmg/ddg077. ISSN 0964-6906.
  50. Jerome LA, Papaioannou VE (2001 թ․ մարտ). «DiGeorge syndrome phenotype in mice mutant for the T-box gene, Tbx1». Nat. Genet. 27 (3): 286–91. doi:10.1038/85845. PMID 11242110.
  51. Lindsay EA, Vitelli F, Su H, Morishima M, Huynh T, Pramparo T, Jurecic V, Ogunrinu G, Sutherland HF, Scambler PJ, Bradley A, Baldini A (2001 թ․ մարտ). «Tbx1 haploinsufficieny in the DiGeorge syndrome region causes aortic arch defects in mice». Nature. 410 (6824): 97–101. doi:10.1038/35065105. PMID 11242049.
  52. Chun S, Du F, Westmoreland JJ, Han SB, Wang YD, Eddins D, և այլք: (2017 թ․ հունվար). «Thalamic miR-338-3p mediates auditory thalamocortical disruption and its late onset in models of 22q11.2 microdeletion». Nat. Med. 23 (1): 39–48. doi:10.1038/nm.4240. PMC 5218899. PMID 27892953.
  53. Butcher NJ, Kiehl TR, Hazrati LN, Chow EW, Rogaeva E, Lang AE, Bassett AS (2013). «Association between early-onset Parkinson disease and 22q11.2 deletion syndrome: identification of a novel genetic form of Parkinson disease and its clinical implications». JAMA Neurol. 70: 1359–66. doi:10.1001/jamaneurol.2013.3646. PMC 4464823. PMID 24018986.
  54. Tonelli AR, Kosuri K, Wei S, Chick D (2007). «Seizures as the first manifestation of chromosome 22q11.2 deletion syndrome in a 40-year old man: a case report». J Med Case Reports. 1: 167. doi:10.1186/1752-1947-1-167. PMC 2222674. PMID 18053182.{{cite journal}}: CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link)
  55. Miller, Kimberley A. (2008). «FISH Diagnosis of 22q11.2 Deletion Syndrome». Newborn and Infant Nursing Reviews. 8 (1): e11–e19. doi:10.1053/j.nainr.2007.12.006.
  56. McDonald-McGinn, Donna M.; Sullivan, Kathleen E. (2011-1). «Chromosome 22q11.2 Deletion Syndrome (DiGeorge Syndrome/Velocardiofacial Syndrome)». Medicine (ամերիկյան անգլերեն). 90 (1): 1. doi:10.1097/MD.0b013e3182060469, 10.1097/MD.0b013e3182060469. ISSN 0025-7974. {{cite journal}}: Check |doi= value (օգնություն)
  57. Jalali GR, Vorstman JA, Errami A, Vijzelaar R, Biegel J, Shaikh T, Emanuel BS (2008 թ․ մարտ). «Detailed analysis of 22q11.2 with a high density MLPA probe set». Hum. Mutat. 29 (3): 433–40. doi:10.1002/humu.20640. PMC 2664158. PMID 18033723.
  58. García-Herrero S, Campos-Galindo I, Martínez-Conejero JA, Serra V, Olmo I, Lara C, Simón C, Rubio C (2014). «BACs-on-Beads technology: a reliable test for rapid detection of aneuploidies and microdeletions in prenatal diagnosis». Biomed Res Int. 2014: 590298. doi:10.1155/2014/590298. PMC 3985206. PMID 24795887.{{cite journal}}: CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link)
  59. Choy KW, Kwok YK, Cheng YK, Wong KM, Wong HK, Leung KO, Suen KW, Adler K, Wang CC, Lau TK, Schermer MJ, Lao TT, Leung TY (2014 թ․ սեպտեմբեր). «Diagnostic accuracy of the BACs-on-Beads™ assay versus karyotyping for prenatal detection of chromosomal abnormalities: a retrospective consecutive case series». BJOG. 121 (10): 1245–52. doi:10.1111/1471-0528.12873. PMID 24893808.
  60. Park SJ, Jung EH, Ryu RS, Kang HW, Ko JM, Kim HJ, Cheon CK, Hwang SH, Kang HY (2011 թ․ մայիս). «Clinical implementation of whole-genome array CGH as a first-tier test in 5080 pre and postnatal cases». Mol Cytogenet. 4: 12. doi:10.1186/1755-8166-4-12. PMC 3114015. PMID 21549014.{{cite journal}}: CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link)
  61. Mupanemunda, Richard H.; Watkinson, Michael (2004). Key Topics in Neonatology. CRC Press. էջ 82. ISBN 9781859962343.
  62. Bartsch, Oliver; Nemecková, Michaela; Kocárek, Eduard; Wagner, Annett; Puchmajerová, Alena; Poppe, Maja; Ounap, Katrin; Goetz, Petr (2003). «DiGeorge/velocardiofacial syndrome: FISH studies of chromosomes 22q11 and 10p14, and clinical reports on the proximal 22q11 deletion». American Journal of Medical Genetics Part A (անգլերեն). 117A (1): 1–5. doi:10.1002/ajmg.a.10914. ISSN 1552-4833.
  63. Davies, E. Graham; Cheung, Melissa; Gilmour, Kimberly; Maimaris, Jesmeen; Curry, Joe; Furmanski, Anna; Sebire, Neil; Halliday, Neil; Mengrelis, Konstantinos (2017-12). «Thymus transplantation for complete DiGeorge syndrome: European experience». The Journal of Allergy and Clinical Immunology. 140 (6): 1660–1670.e16. doi:10.1016/j.jaci.2017.03.020. ISSN 0091-6749. PMC 5716670. PMID 28400115.
  64. «DiGeorge (22q11.2 deletion) syndrome: Management and prognosis». www.uptodate.com. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 30-ին.
  65. Markert ML, Devlin BH, Alexieff MJ, Li J, McCarthy EA, Gupton SE, և այլք: (2007 թ․ մայիս). «Review of 54 patients with complete DiGeorge anomaly enrolled in protocols for thymus transplantation: outcome of 44 consecutive transplants». Blood. 109 (10): 4539–47. doi:10.1182/blood-2006-10-048652. PMC 1885498. PMID 17284531.
  66. «Clinical and Metabolic Genetics- The 22q Deletion Clinic». The Hospital for Sick Children. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ ապրիլի 7-ին.
  67. Fung WL, Butcher NJ, Costain G, Andrade DM, Boot E, Chow EW, և այլք: (2015 թ․ օգոստոս). «Practical guidelines for managing adults with 22q11.2 deletion syndrome». Genet. Med. 17 (8): 599–609. doi:10.1038/gim.2014.175. PMC 4526275. PMID 25569435.
  68. Oskarsdóttir S, Vujic M, Fasth A (2004). «Incidence and prevalence of the 22q11 deletion syndrome: a population-based study in Western Sweden». Arch. Dis. Child. 89 (2): 148–51. doi:10.1136/adc.2003.026880. PMC 1719787. PMID 14736631.
  69. Daily DK, Ardinger HH, Holmes GE (2000 թ․ փետրվար). «Identification and evaluation of mental retardation». Am Fam Physician. 61 (4): 1059–67, 1070. PMID 10706158.
  70. «The Genetics of 22q11.2 DS: Demographics». Information for Medical Professionals. The Dalglish Family Hearts and Minds Clinic for Adults with 22q11.2 Deletion Syndrome. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 9-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 26-ին.
  71. «Di George's syndrome». 2015 ICD-10-CM Diagnosis Code D82.1. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 26-ին.
  72. 72,0 72,1 «Velo-cardio-facial syndrome». 2015 ICD-10-CM Diagnosis Code Q93.81. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 26-ին.
  73. Bassett AS, McDonald-McGinn DM, Devriendt K, Digilio MC, Goldenberg P, Habel A, Marino B, Oskarsdottir S, Philip N, Sullivan K, Swillen A, Vorstman J (2011 թ․ օգոստոս). «Practical guidelines for managing patients with 22q11.2 deletion syndrome». J. Pediatr. 159 (2): 332–9.e1. doi:10.1016/j.jpeds.2011.02.039. PMC 3197829. PMID 21570089.
  74. «Same Name Campaign - 22q.org». 22q.org (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հունիսի 10-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 18-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «ԴիՋորջի համախտանիշ» հոդվածին։