Jump to content

Դերո Գոյ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դերո Գոյ
Հիմնական տվյալներ
Նաև հայտնի է որպեսDero Goi
Ծնվել էապրիլի 16, 1970 (54 տարեկան), Վոլֆսբուրգ, {{{2}}} Գերմանիա
Վոլֆսբուրգ, Ստորին Սաքսոնիա, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն
Երկիր Գերմանիա
ԺանրերNeue Deutsche Härte, ինդաստրիալ մետալ, գոթական մետալ, այլընտրանքային մետալ
Մասնագիտություներգիչ և երգերի հեղինակ
Երգչաձայնբարիտոն
Գործիքներվոկալ և հարվածային համակարգ
Գործունեություն1989–ներկա
ԼեյբլGUN, Sony BMG
ԱնդամակցությունWhat About Bill?? և Ումֆ
ԿապվածOomph!
Կայքoomph.de
 Dero Goi Վիքիպահեստում

Դերո Գոյ (գերմ.՝ Dero Goi, ծնվել է 1970 ապրիլի 16-ին Գերմանիայի Ստորին Սաքսոնիա նահանգի Վոլֆսբուրգ քաղաքում), հայտնի գերմանացի երաժիշտ է։ Նա հանդիսանում է գերմանական Ումֆ (Oomph!) ռոք-խմբի առաջատարը[1] , ինչպես նաև ստուդիայի թմբկահարը, կոմպոզիտորը և խոսքերի հեղինակը։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանուկ ժամանակ ապագա ռոք-աստղի հայրը ստիպում էր նրան երգել Էլվիս Փրեսլիի երգերը[2]։ Նախքան Oomph! խմբի ստեղծելը Դերոն հոգեբանություն էր սովորում, և երգում էքսպերիմենտալ Phaze խմբում, որտեղ նվագում էր նաև Անդրեաս Քրապը։

Դերոի խոստովանությամբ Ումֆի հետ կապված լավագույն հիշողություններից են այն, որ երգել է Նինա Հագենի հետ, և մասնակցել են է Eurockéenes-2000 համերգին Ալանիս Մորիսեթի, Մյուզ, Նայն Ինչ Նեյլս (Nine Inch Nails), և Յուրիթմիքս (Eurythmics) խմբերի հետ։

Դերոի հավաստմամբ, իր երաժշտական ճաշակի վրա ազդեցություն են թողել Kraftwerk, Բիթլզ, Karl Off, ԱԲԲԱ, Էլվիս Փրեսլի, Դեփեշ Մոդ (Depeche Mode), Extrabreit և ԷյՍի/ԴիՍի (AC/DC) խմբերը[2]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դերո Գոյ» հոդվածին։