Դեղին տունը
Դեղին տունը Het gele huis | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Վինսենթ վան Գոգ |
տարի | 1888 |
բարձրություն | 76 |
լայնություն | 94 |
ստեղծման վայր | Առլ |
ժանր | քաղաքային բնանկար և բնանկար |
նյութ | յուղաներկ |
գտնվում է | Վան Գոգի թանգարան |
հավաքածու | Վան Գոգի թանգարան |
պատկերված են
| |
http://www.vggallery.com/painting/p_0464.htm, https://vangoghworldwide.org/artwork/F464 կայք | |
Ծանոթագրություններ | |
The Yellow House (F464) Վիքիպահեստում |
Դեղին տունը (հոլ.՝ Het gele huis), այլ կերպ՝ «Փողոցը»[1][2] (հոլ.՝ De straat), յուղաներկով նկարված կտավ։ Հեղինակը 19-րդ դարի հոլանդացի հետիմպրեսիոնիստ նկարիչ Վինսենթ վան Գոգն է։ Նկարվել է 1888 թվականին։
Նկարում պատկերված է Ֆրանսիայի Առլ քաղաքի տներից մեկը, որում 1888 թվականի մայիսի 1-ին Վինսենթ վան Գոգը վարձակալել է 4 սենյակներ՝ երկուսը մեծ, նկուղային հարկում և երկուսը փոքր, առաջին հարկում։ Առաջին հարկի պատուհանը, որ գտնում է անկյունի մոտ և որի երկու փականները բաց են, Վան Գոգի սենյակինն է, որտեղ Պոլ Գոգենը ապրել է 9 շաբաթ 1888 թվականի հոկտեմբերի վերջին։ Մյուս լուսամուտի դիմաց, որի մի փականը փակ է, Վան Գոգի ննջասենյակն է գտնվում։ Ճակատային երկու փոքր սենյակները Վան Գոգը վարձակալել է ավելի ուշ։
Ձախ թևում տեղակայված է նպարեղենի խանութ (ֆր.՝ Comestibles, inscribed on the signboard over the marque)։
Շենքը դիմակայել է տարատեսակ վերանորոգումների, այնուհետև դաժանորեն վնասվել է 1944 թվականի հունիսի 25-ին Հակահիտլերյան խմբավորման ռմբակոծություններից[3] և քանդվել ավելի ուշ։
Վան Գոգը նշում է, որ ռեստորանը, որտեղ նա սովորություն ուներ ճաշելու, նկարի վարդագույն ներկված շենքն է՝ տեղակայված ձախ ծայրում։ Այն պատկանում էր իր տանտիրուհուն՝ Վիդո Վենիսակին, ով հանդիսանում էր նկարում պատկերված մնացած շինությունների տերը։
Նկարի աջ հատվածում պատկերված է գնացքի երկաթուղի, որ միացնում է քաղաքը Լունելին, որ գտնվում է Ռոն գետի հակառակ ափին[4]։
Ծագում
[խմբագրել | խմբագրել կոդը]Կտավը նկարվել է 1888 թվականի սեպտեմբերին, որից հետո Վան Գոգը այն ուղարկել է իր եղբայր Թեոյին[5]։
Սկզբում Վան Գոգը կտավն անվանել է «Տունը և իր միջավայրը» (ֆր.՝ La Maison et son entourage)։ Ավելի ուշ նա նախընտրել է ավելի իմաստալի անվանում և անվանել «Փողոցը» (ֆր.՝ La Rue)[6]՝ հարգանք ցույց տալով Փարիզի փողոցները ցույց տվող ճեպանկարների շարքի նկատմամբ, որ նկարել էր Ժան-Ֆրանսուա Ռաֆաելլին և որ հրատարակվել էր «Le Figaro» թերթում[7]։
Նկարի այլ տարբերակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Չկան նկարի նախնական տարբերակներ, սակայն նույն շինությունը հայտնվել է Վան Գոգի ուրիշ մի քանի նկարներում։ Ջրաներկով արվածը, ըստ Վան Գոգի, հիմնված է կտավի վրա։
Տասնամյակներ անց Պոլ Սինյակը՝ Վան Գոգի ընկերը և կուսակիցը, նկարել է այս վայրի երկու նկար ջրաներկով։
-
ջրաներկ
-
Պոլ Սինյակ. Վան Գոգի տունը, 1932 թվական
Նկարի ճակատագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]Նկարը երբեք չի լքել նկարչի հավաքածուն։ 1962 թվականից սկսած այն Վինսենթ վան Գոգի հիմնադրամի սեփականությունն է դարձել, որի հիմնադիրը Վինսենթ Վիլհեմ վան Գոգն էր՝ նկարչի եղբորորդին։
«Դեղին տունը» կտավում պատկերված շենքը այժմ գոյություն չունի։ Այն ոչնչացվել է 1940-ական թվականներին՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ[8]։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ The Yellow House ('The Street'), Van Gogh Museum. Retrieved on 21 February 2015.
- ↑ Het gele huis ('De straat'), Van Gogh Museum. Retrieved on 21 February 2015.
- ↑ A photographic document of the damaged house survived (Van Gogh Museum, Archief M. E. Tralbaut), stamped "Photo E. Barral" and annotated by the author "La Maison de Van Gogh après le Bombardement du 25 Juin 1944"; it is reproduced in Wilkie, In Search of Van Gogh, page 92
- ↑ Avenue Montmajour is now Avenue de Stalingrad.
- ↑ «Letter 543». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 4-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 4-ին.
- ↑ Letter 543 Արխիվացված 2017-12-04 Wayback Machine, Letter B18
- ↑ La Rue, par Jean-François Raffaëlli, Le Figaro, supplément litteraire, Paris, March 3, 1888
- ↑ The Yellow House is gone
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դեղին տունը» հոդվածին։ |
|