Դատեմ
Գյուղ | ||
---|---|---|
Դատեմ | ||
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան | |
Վիլայեթ | Խարբերդի վիլայեթ | |
Գավառ | Խարբերդի գավառ | |
Այլ անվանումներ | Դադիմ, Դատեմաբերդ, Դատիմ, Դատմա, Թադեմ, Թատեմ | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) | |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) | |
Ժամային գոտի | UTC+3 | |
|
Դատեմ, գյուղ (ավան, բերդ) Մեծ Հայքի Չորրորդ Հայք աշխարհի Հանձիթ գավառում, իսկ ապա գյուղ Արևմտյան Հայաստանում, Խարբերդի վիլայեթի Խարբերդի գավառում[1]։ Գտնվում էր Խարբերդ քաղաքից 14 կմ հարավ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դատեմում հայտնաբերվել են բյուզանդական շրջանի (X դար) կավե ամաններ, գերեզման՝ ոսեկ դրամներով և զանազան առարկաներով։
Բնակիչները տեղահանվել են 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]XX դարի սկզբին ուներ ավելի քան 1450 հայ բնակիչ։
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակչության հիմնական զբաղմունքը երկրագործություն, անասնապահությունն ու արհեստներն էր։
Պատմամշակութային կառույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Դատեմն ուներ Ս. Աստվածածին անունով եկեղեցի։ Գյուղում գտնվել է Դատեմ բերդը, որը շրջափակված էր բլուրներով։ XX դարի սկզբին բերդն ու նրա պարիսպները ամբողջապես փլված էին և վերածվել էին հողե զանգվածի։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Եկեղեցուն կից գործում էր հայկական դպրոց, որն ուներ 100 աշակերտ[2][3]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Խարբերդի նահանգի Խարբերդի գավառ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
- ↑ Թադեմ՝ հորս գյուղը(չաշխատող հղում)
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 47
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 310)։ |