Տեղեկությունը այս հոդվածում կամ նրա որոշ բաժիններում հնացել է: Դուք կարող եք օգնել նախագծին՝ թարմացնելով այն և դրանից հետո հեռացնել կաղապարը:
Դասալքություն, զինվորական ծառայությունից ժամկետային զինծառայողի խուսափելու ձև։ Ըստ գործող քրեական օրենսդրության դասալքությունը զինծառայությունից առմիշտ խուսափելու նպատակով զորամասը կամ ծառայության վայրը զինվորականի՝ դիտավորությամբ թողնելը կամ նշանակվելիս, փոխադրվելիս, գործուղումից, արձակուրդից, բուժական հաստատությունից ծառայությանը նրա չներկայանալն է։ Արարքը դասալքություն որակելու հարցում բացակայության տևողությունը նշանակություն չունի։ Դասալքությունը տևող հանցագործություն է և համարվում է ավարտված հանցագործություն՝ մատնանշված վայրերը թողնելու կամ ժամանակին չներկայանալու պահից։ Դասալքության վիճակը պահպանվում է մինչև հանցագործի կամավոր ներկայանալը կամ նրան ձերբակալելը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 292)։