Դալնաշ
Առաջացման երկիր | Չեչնիա |
---|
Դալնաշ (չեչեներեն՝ далнаш), չեչենների ազգային ավանդական ուտեստը, որը ներառում է ցորենի ալյուր, կեֆիր, խմորի սոդա, գաձակ[Ն 1], հում ճարպ, սոխ, աղ, աղացած սև պղպեղ, կարագ[1]։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կեֆիրի վրա լցնում են ցորենի ալյուր, հունցում աղի և ջրի հավելումով։ Լցոնի համար մանր կտրատում են խաշած գանձակը, հում խոզի ճարպը և սոխը, ապա ամեն ինչ տապակում, ըստ ճաշակի՝ ավելացնելով աղ և պղպեղ։ Խմորը բաժանում են մասերի և կլոր ձևի բլիթների տեսք տալիս, մեջտեղում աղացած միս դնում, միջուկով լցոնած խմորի եզրերը ամրացնում գլորելով։ Թխում են տապակի մեջ կամ վառարանի վրա՝ առանց տապակը յուղելու։ Եփած բլիթները խոնավացնում են տաք ջրով՝ այրված ալյուրը փափկացնելու և մաքրելու համար, բլիթների վրա կարագ են քսում։
Մատուցելուց առաջ այն բաժանվում է փոքր մասերի, ըստ ճաշակի մատուցվում է հալած կարագի հետ պիալայով[1]։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Чеченцы: история и современность / Составление и общая редакция Ю. А. Айдаева. — Москва: Мир дому твоему, 1996. — 352 с.
- Антология Чеченская Республика и чеченцы. История и современность. — Москва: Наука, 2006. — 576 с. — ISBN 5-02-034016-2
Նշումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Որոճողների առաջին ստամոքսը