Դալաս շրջան (Տեխաս)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Դալաս շրջան (այլ կիրառումներ)
| |||
Երկիր | ԱՄՆ | ||
Կարգավիճակ | Տեխասի շրջան | ||
Մտնում է | Տեխաս | ||
Վարչկենտրոն | Դալաս | ||
Բնակչություն (2010) | 2.368.139 | ||
Խտություն | 974 | ||
Տարածք | 2.279 | ||
Հիմնադրված է | 1846 թ. թ. | ||
Սահմանակցում է | Դենտոն շրջան, Քոլին շրջան, Ռոքուոլ շրջան, Քաուֆման շրջան, Էլիս շրջան և Թերանտ շրջան | ||
Ժամային գոտի | CDT? | ||
Անվանված է | Ջորջ Մ․ Դալլաս[1] | ||
dallascounty.org(անգլ.) | |||
Դալաս շրջան (անգլ.՝ Dallas County), ԱՄՆ Տեխաս նահանգի 254 վարչական միավորներից մեկը։ 2008 թվականին բնակչության թիվը կազմում էր 2 412 827 մարդ[2]։ ԱՄՆ վիճակագրության բյուրոյի համաձայն 2010 թվականին բնակչությունը կազմում էր 2 368 139 մարդ։ Շրջկենտրոնն է Դալաս բնակավայրը[3]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դալաս շրջանը պաշտոնապես կազմավորվել է 1846 թվականին Նակոդոչես և Ռոբերտսոն շրջանների որոշ մասերից։ Շրջանն իր անվանումը ստացել է ԱՄՆ 11-րդ փոխնախագահ Ջորջ Դալասի պատվին։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]ԱՄՆ վիճակագրության բյուրոյի տվյալներով Դալաս շրջանի ընդհանուր մակերեսը կազմում է 2352 կմ², որից 2279 կմ²-ն զբաղեցնում է ցամաքը, իսկ 75 կմ²-ն կամ 3,19 %-ը՝ ջրային տարածքները[4]։
Հարևան շրջաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Դենտոն շրջան (հյուսիս-արևմուտք)
- Ջոնսոն շրջան (հարավ-արևմուտք)
- Քաուֆման շրջան (արևելք)
- Քոլին շրջան (հյուսիս)
- Ռոքուոլ շրջան (հյուսիս-արևելք)
- Թերանտ շրջան (արևմուտք)
- Էլիս շրջան (հարավ)
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակչության թիվը 2010 թվականի դրությամբ կազմում էր 2 368 139 մարդ։ Առկա էր 807,621 տնային տնտեսություն, 533,837 ընտանիք։ Բնակչության խտությունը կազմում էր 974 մարդ/կմ²։ Հաշվվում էր 854,119 բնակելի շինություն՝ 375 շինություն/կմ² խտությամբ։ Ռասայական կազմը հետևյալն էր՝ սպիտակամորթներ - 53,54 %, աֆրոամերիկացիներ – 22,30 %, բնիկ ամերիկացիներ (հնդկացիներ) – 0,10 %, ասիացիներ – 5,15 %, խաղաղօվկիանոսյան կղզիների բնակիչներ – 0,06 %, այլ ռասաների ներկայացուցիչներ – 14,04 %, երկու կամ ավելի ռասաների ներկայացուցիչներ – 2,70 %: Իսպանախոսները կամ լատինոամերիկացիները կազմում են բնակչության 38,30 %–ը (անկախ ռասայից)։
Բնակչության տարիքային կազմը հետևյալն էր՝ 27,90 % - մինչև 18 տարեկան, 10,70 % - 18-24 տարեկան, 34,40 % - 25-44 տարեկան, 18,90 % - 45-64 տարեկան և 8,10 % - 65 և ավելի բարձր։ Շրջանի բնակչի միջին տարիքը 31 տարեկան է։ Յուրաքանչյուր 100 կնոջը բաժին է ընկնում 99,80 տղամարդ։ 18 տարեկանից բարձր յուրաքանչյուր 100 կնոջը բաժին է ընկնում 98,00 տղամարդ։
Բնակչության աճի դինամիկան ըստ տարեթվերի․[5][6]
1950 | 1960 | 1970 | 1980 | 1990 | 2000 | 2010 |
---|---|---|---|---|---|---|
614 799 | 951 527 | 1 327 321 | 1 556,390 | 1 852 810 | 2 218 899 | 2 368 139 |
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Էդիսոնի համայնապատկեր | Իսլամական կենտրոն Ռիչարդսոնում | Մունիցիպալիտետի շենքը Լյուիսվիլում |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ http://www.tshaonline.org/handbook/online/articles/hcd02
- ↑ «ԱՄՆ բնակչության վիճակագրության բյուրո». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 8-ին.
- ↑ «Find a County». National Association of Counties. Վերցված է 2011 թ․ հունիսի 7-ին.
- ↑ «2010 Census Gazetteer Files». United States Census Bureau. 2012 թ․ օգոստոսի 22. Վերցված է 2015 թ․ ապրիլի 18-ին.
- ↑ «Population of Counties by Decennial Census: 1900 to 1990». United States Census Bureau. Վերցված է 2014 թ․ մայիսի 29-ին.
- ↑ «Census 2000 PHC-T-4. Ranking Tables for Counties: 1990 and 2000» (PDF). United States Census Bureau. Վերցված է 2014 թ․ մայիսի 29-ին.
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Դալաս շրջան (Տեխաս) կատեգորիայում։ |