Գևորգ Եղիազարյան (տնտեսագետ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գևորգ Եղիազարյան (այլ կիրառումներ)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Եղիազարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Գևորգ Եղիազարյան | |
---|---|
Ծնվել է | հունվարի 21, 1932[1] Դոնի Ռոստով, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | հունվարի 13, 1995 (62 տարեկան) Մոսկվա, Ռուսաստան |
Մասնագիտություն | տնտեսագետ |
Հաստատություն(ներ) | Մոսկվայի պետական համալսարան |
Ալմա մատեր | Մոսկվայի ավիացիոն ինստիտուտ |
Գիտական աստիճան | տնտեսագիտության դոկտոր (1970) և պրոֆեսոր (1971) |
Պարգևներ |
Գևորգ Աշոտի Եղիազարյան (հունվարի 21, 1932[1], Դոնի Ռոստով, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - հունվարի 13, 1995, Մոսկվա, Ռուսաստան), հայ տնտեսագետ։ Տնտեսագիտության դոկտոր (1970), պրոֆեսոր (1971)։ ՌՍՖՍՌ գիտության վաստակավոր գործիչ (1980)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գևորգ Եղիազարյանը ծնվել է 1932 թվականին Դոնի Ռոստով քաղաքում։ 1954 թվականին ավարտել է Մոսկվայի ավիացիայի ինստիտուտը։ 1972-1995 թվականներին եղել է Մոսկվայի պետական համալսարանի արդյունաբերության տնտեսագիտության ամբիոնի վարիչ, 1976-1990 թվականներին՝ Հաշվապահական հաշվառման կենտրոնի ղեկավար, 1990-1995 թվականներին՝ Մոսկվայի փոքր բիզնեսի զարգացման միջազգային կենտրոնի տնօրեն, 1993 թվականից՝ պետական հակաճգնաժամային կառավարման ծրագրի մշակման մասնակից։ Եղել է Մոսկովյան ազգային բանկի ղեկավարներից, ղեկավարել է «Պրեսս» հրատարակչությունը[2]։ Մոսկվայի պետական համալսարանում դասավանդել է սոցիալիստական արդյունաբերության տնտեսություն և արդյունաբերության հիմունքներ առարկաները։ Ավելի քան 120 գիտական աշխատանքների հեղինակ է[3][4]։
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Материальное стимуливароние за новую технику. Москва, 1964 г.
- Коллективный материальный интерес в социалистической экономике. Москва, 1968 г.
- Эффективность квалифицированного труда. Москва, 1968 г.
- Экономика социалистической промышленности. Учебник. Москва, 1977 г.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=2452
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
- ↑ «Егиазарян Геворк Ашотович». www.econ.msu.ru. Վերցված է 2017 թ․ հունվարի 21-ին.
- ↑ «Лица России. Интеллектульная элита России. База данных `Современная Россия`». www.allrus.info. Արխիվացված է օրիգինալից 2021-07-25-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 21-ին.
|
- Հունվարի 21 ծնունդներ
- 1932 ծնունդներ
- Դոնի Ռոստով քաղաքում ծնվածներ
- Հունվարի 13 մահեր
- 1995 մահեր
- Մոսկվա քաղաքում մահացածներ
- Մոսկվայի պետական համալսարանի դասախոսներ
- ՌԽՖՍՀ գիտության վաստակավոր գործիչներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Հայ տնտեսագետներ
- Հայ պրոֆեսորներ
- Տնտեսագիտական գիտությունների դոկտորներ