Jump to content

Գրիգոր Ջաղեթյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գրիգոր Ջաղեթյան
Դիմանկար
Ծնվել է1885
ԾննդավայրԻջևան
Մահացել է1938
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԿրթությունԼայպցիգի համալսարան
Մասնագիտությունքաղաքական գործիչ
ԿուսակցությունՀՅԴ
 Grigor Jaghetyan Վիքիպահեստում

Գրիգոր Ալեքսանդրի Ջաղեթյան (1885, Իջևան - 1938), հայ ֆինանսիստ, հասարակական, պետական, քաղաքական գործիչ, Հայաստանի Ֆինանսների նախարարը (1919 մայիսի 24—1919 օգոստոսի 5), ՀՅԴ անդամ[1]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1885 թվականին Իջևանում[1]։

Ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը, իսկ 1909 թվականին Լայպցիգի համալսարանը։ Անդրկովկասի Սեյմում պաշտոնավարել է իբրև ֆինանսիստ։ Հայաստանի Հանրապետության Ալեքսանդր Խատիսյանի Կառավարության մեջ եղել է ֆինանսների նախարարի պաշտոնակատար (1919 մայիս), ապա նախարար (1919 հունիս-օգոստոս), պետական վերահսկիչ (դեկտեմբեր 1919-1920 սեպտեմբեր)[1]։

Հայաստանի բոլշևիկյան օկուպացիայից հետո հեռացել է Պարսկաստան[1]։

Հայրենիք է վերադարձել 1922 թվականին, եղել է պետբանկի կառավարիչ[1]։

1938 թ․ հոկտեմբեր ամսին Եռյակի հատուկ խորհրդակցության կողմից դատապարտվել է գնդակահարության՝ մեղադրվելով գերմանական հետախուզության և Գերմանիայի օգտին լրտեսական աշխատանք տանելու մեջ։ Մեղադրանքի համար հիմք է հանդիսացել այն, որ Ջաղեցյանը եղել է Անդրկովկասում գերմանական օկուպացիոն կորպուսի հրամանատարի հետ բանակցությունների նախաձեռնողը՝ նպատակ ունենալով Հայաստանը հանձնել Գերմանիայի պրոտեկտորատին։

Արդարացվել է 1958 թ․ ՀՍՍՀ Գերագույն դատարանի քրեական գործերի դատական կոլեգիայի որոշմամբ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]