Գոթլիբ Դայմլեր
Գոթլիբ Դայմլեր գերմ.՝ Gottlieb Daimler | |
---|---|
Ի ծնե | Գոթլիբ Վիլհելմ Դայմլեր |
Ծնվել է | 1834 թ-ի մարտի 17 |
Ծննդավայր | Շորնդորֆ, Վյուրտեմբերգի թագավորություն, Գերմանական միություն |
Մահացել է | 1900 թ-ի մարտի 6 |
Վախճանի վայր | Bad Cannstatt, Վյուրտեմբերգի թագավորություն, Գերմանական կայսրություն |
Ազգություն | գերմանացի |
Գործունեություն | ճարտարագետ, ինժեներ |
Կրթություն | Շտուտգարտի համալսարան |
Պարգևներ |
Գոթլիբ Դայմլեր (գերմ. Gottlieb Wilhelm Daimler, մարտի 17, 1834[2][3][4][…], Շորնդորֆ, Վյուրտեմբերգի թագավորություն, Գերմանական միություն - մարտի 6, 1900[2][3][4][…], Bad Cannstatt, Վյուրտեմբերգի թագավորություն, Գերմանական կայսրություն), գերմանացի ինժեներ, նախագծող և արդյունաբերող։ Ինժեներ Վիլհելմ Մայբախի հետ միասին՝ ստեղծել է առաջին մեքենաներից մեկը և մի քանի տեսակի ներքին այրման շարժիչներ։
1857 թվականին Շտուտգարտի պոլիտեխնիկ ինստիտուտն ավարտելուց հետո Գ. Դայմլերն աշխատել է Բելգիայում, Ֆրանսիայում և Անգլիայում, այնուհետև վերադառնում է Գերմանիա և աշխատում մի շարք ընկերություններում, որոնցից մեկում («Deutz-AG») ծանոթանում է Վիլհելմ Մայբախի հետ։
1880 թվականին՝ տարաձայնությունների պատճառով Դայմլերը հեռանում է Deutz-AG-ից և սկսում է համագործակցել Մայբախի հետ։
1885 թվականին Դայմլերը ստեղծում է իր առաջին ներքին այրման շարժիչը։ 1890 թվականին հիմնադրում է «Daimler Motoren Gesellschaft (DMG)» ընկերությունը, որը զբաղվում է փոքր և հզոր շարժիչների արտադրությամբ «ցամաքում, երկնքում և ծովում» օգտագործելու համար։ Այս լոզունգը հիմք է դառնում հայտնի եռաթև աստղի (Մերսեդեսի պատկերանիշի) ստեղծման համար։
1892 թվականին վաճառվում է առաջին ավտոմեքենան։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Ազգային գյուտարարների փառքի սրահ — 1973.
- ↑ 2,0 2,1 2,2 Merkelstiftung geneological database — ed. size: 30000
- ↑ 3,0 3,1 3,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 4,0 4,1 4,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Դայմլերի կենսագրությունը (գերմ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գոթլիբ Դայմլեր» հոդվածին։ |
|