Գնեսինների անվան ռուսական երաժշտական ակադեմիա
Գնեսինների անվան ռուսական երաժշտական ակադեմիա | |
---|---|
Տեսակ | Կոնսերվատորիա |
Հիմնադրված է | 1895 |
Հիմնադրիր | Մարիա Գնեսինա, Ելենա Գնեսինա և Եվգենիա Գնեսինա |
Անվանված է | Գնեսին քույրեր |
Երկիր | Ռուսաստան[1] |
Տեղագրություն | Մոսկվա |
Կայք | gnesin-academy.ru |
Gnessin Russian Academy of Music Վիքիպահեստում |
Գնեսինների անվան ռուսական երաժշտական ակադեմիա (ռուս.՝ Российская академия музыки имени Гнесиных), ֆեդերալ պետական երաժշտա-մանկավարժական բարձրագույն կրթական հաստատություն Մոսկվայում, գտնվում է Պովարսկայա փողոցի 30-36 հասցեում։ Մոսկվայի կոնսերվատորիայի հետ միասին ակադեմիան համարվում է երաժշտարվեստի բնագավառում Ռուսաստանի ուսումնա-մեթոդական միավորման երկու հենակետային բարձրագույն ուսումնական հաստատություններից մեկը։ Երկրի և աշխարհի առաջատար երաժշտական բուհերից մեկն է։ Ակադեմիան համարվում է միակ բուհը Ռուսաստանում, որտեղ ներկայացված են և ուսումնասիրվում են բոլոր մասնագիտությունների և տարբեր երաժշտական մասնագիտացման ուղղությունները։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1895 թվականի փետրվարի 15-ից սկիզբ է առնում Գնեսինների անվան երաժշտական ուսումնական հաստատությունների պատմությունը։ Տարեթիվը կապվում է երեք Գնեսին քույրերի` Եվգենիայի, Մարիայի և Ելենայի կողմից բացված երաժշտական դպրոց առաջին աշակերտուհու հաճախելու հետ։ Այդ ժամանակվանից սկսած, այդ օրը Գնեսինների կողմից նշվում է որպես ավանդական տոն։ Ժամանակակից շինության կառուցումը սկսվել է 1937 թվականին Ա. Վ. Տիշինի և Ե. Ս. Գոգոլևի նախագծով[2], որն ընդհատվել է պատերազմի տարիներին և վերսկսվել 1943 թվականին։ Ակադեմիայի հիմնական մասը կառուցվել է 1946 թվականին՝ դառնալով Մոսկվայում հատուկ բուհի համար կառուցված առաջին շենքը[3]։
1944 թվականի մարտին դեռ նոր շենք չտեղափոխված, կառավարության կողմից որոշում է ընդունվում մայրաքաղաքում երկրորդ բարձրագույն երաժշտական ուսումնական հաստատության` Գնեսինների անվան Պետական երաժշտա-մանկավարժական ինստիտուտի կազմավորման մասին։ 1946 թվականին բացվում է նոր շենքը, որի առաջին հարկում տեղավորվում է տասնամյա դպրոցը, երկրորդում` ուսումնարանը, իսկ երրորդ և չորրորդ հարկերում` ինստիտուտը։ Գնեսինյան յոթնամյա դպրոցը մնում է հին շենքում։ Հետագայում ինստիտուտը զբաղեցնում է ամբողջ շենքը, իսկ Գնեսինների անվան ուսումնական հաստատությունը ստանում է առանձին շենք։
1950 թվականին Ակադեմիայի ուսումնական մասնաշենքը ընդլայնվում է, իսկ 1958 թվականին նրան կից կառուցվում է համերգային դահլիճը։ 1963 թվականին կինովարձույթում հայտնվում է «Համեցեք վաղը» ֆիլմը (ռեժիսոր` Եվգենիա Տաշկովա, երաժշտությունը` Անդրեյ Էշպայ), որի սյուժեում ֆիլմի հերոսուհի Ֆրոսյա Բուրլակովան (Եկատերինա Սավինովա) ընդունվում է Գնեսինների անվան ինստիտուտ։
2011 թվականին ՌԴ Մշակույթի նախարար Ալեքսանդրա Ավդեևայի հրամանով Գնեսինների անվան պետական և երաժշտական քոլեջը վերակազմավորվեց և ընդգրկվեց Ակադեմիայի կազմի մեջ որպես առանձին կառուցվածքային ստորաբաժանում` «Գնեսինների անվան քոլեջ»։ 2011 թվականի դեկտեմբերի 5-ին Ակադեմիան հավատարմագրվում է որպես Ռուսկրթ հսկողության փորձագիտական կազմակերպություն` դառնալով առաջին գեղարվեստի բուհը, որը կրթության բնագավառում օժտված է փորձագիտական իրավասություններով[4]։ Կրթության բնագավառում հսկողության Դաշնային ծառայության կողմից տրված վկայականում նշված է, որ Ակադեմիան կարող է ընդգրկվել որպես կրթության որակի նկատմամբ պետական փորձագիտական հսկողություն իրականացնող կազմակերպություն։ 2016 թվականից Ակադեմիան դասվում է Ռուսաստանի Դաշնության ժողովուրդների հատուկ արժեքավոր մշակութային ժառանգության օբյեկտների շարքին (ՌԴ նախագահ Վ. Վ. Պուտինի 2016 թվականի ապրիլի 11-ի №175 հրամանագրով)[5][6]։
2016 թվականի հոկտեմբերին Գնեսինների անվան Ակադեմիայի ուսանողների խումբը մասնակցել է «Educational Bridge Project» միջազգային մշակութային նախագծին (Բոստոն, ԱՄՆ), այցելելով Բերկլիում, Բոստոնի համալսարանում և Հարվարդում կազմակերպվող պարապմունքներին[7][8]։
Ճարտարապետություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Շինության ձախ մասի շքամուտքը երիզված է երկու զույգ կիսասյուներով և յուրահատուկ հորինվածքի խոյակներով։ Շինության աջ մասը ձևավորված է համանման սյուներով, որոնց միջև տեղադրված են ռուս կոմպոզիտորների հարթաքանդակային դիմանկարները։ Սյուների վրա տեղադրված է վերնահարկը։ Շինությունը ձևավորված է ավանդական օքրա սպիտակ երանգով և համարվում է ստալինյան կլասիցիզմի տիպիկ դրսևորում[2]։
Սրահներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Համերգասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Համերգասրահը գտնվում է Մալիյ Ռժևսկի նրբանցքի №1 հասցեում։ Համերգասրահը ունի 432 նստատեղ։ Համերգասրահում առկա են 2 համերգային դաշնամուրներ, 6 դերասանական սենյակներ, ժամանակակից ձայնատեխնիկական և լուսավորության սարքավորումներ։ 2004 թվականին համերգասրահի մուտքի մոտ տեղադրվեց Ելենա Ֆաբիանովնա Գնեսինի հուշարձանը։ Ճարտարապետն է Ա. Բուրգանովը:.
Փոքր համերգասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակադեմիայի փոքր համերգասրահը գտնվում է հիմնական ուսումնական մասնաշենքի 4-րդ հարկում։ Համերգասրահը ունի 100 նստատեղ և 2 դաշնամուր։
«Շուվալովների տան երաժշտական հյուրասենյակ»
[խմբագրել | խմբագրել կոդը]- ՌԴ ճարտարապետական հուշարձան/7710599000
Վ. Ն. Օխոտնիկով- Շուվալովների երկհարկանի տունը (Պովարսկայա փողոց 30/36) 1950-ական թվականներին ընդգրկվեց Գնեսինների անվան ինստիտուտի շինությունների համալիրի մեջ։ 20-րդ դարի վերջին իրականացված վերականգնման արդյունքում նկատելիորեն առանձնացավ շինության կենտրոնական մասը, իսկ № 30 և № 32 շենքերի միջև կառուցվեց անցում։ Շենքի ներսակողմում մասնակիորեն պահպանվել են 19-րդ դարի վերջի դեկորատիվ ձևավորումները` ծեփածո նախշազարդերը, որմնանկարները, լայն մարմարյա աստիճանները։
1989 թվականին վերանորոգված «Շուվալովների տան» -ը բացվում են դասասենյակներ և Գնեսինների անվան Ինստիտուտի կամերային համերգային դահլիճը, «Շուվալովների տան Երաժշտական հյուրասենյակը» 120 տեղով։ Դահլիճում կա 2 դաշնամուր և 2 արտիստական սենյակ։ Շինությունը համարվում է դաշնային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ[9]։ 2011 թվականի մարտի 27-ին «Երգեհոնը XXI դարում» 6-րդ Միջազգային համաժողովի շրջանակներում Շուվալովների տան Երաժշտական հյուրասենյակում տեղի ունեցավ սլովենական ֆիրմայի երգեհոնի ցուցադրությունը (սլովեներեն` Škrabl), որն Ակադեմիայում մնաց մինչև 2013 թվականը[9]։ 2011-2012 թվականներին շինությունը կապիտալ վերանորոգվեց։
Երգեհոնային դահլիճ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակադեմիայի գլխավոր ուսումնական մասնաշենքի 4-րդ հարկում «Հենրի Ջոնս» (անգլերեն` Henry Jones) անգլիական հոգևոր ռոմանտիկ երգեհոնի ցուցադրությունը իրականացվեց 1996 թվականի նոյեմբերի 25-ին[10]։ Նախկինում երգեհոնը գտնվում էր Լոնդոնի եկեղեցիներից մեկում, որի ռեստավրացիան իրականացրել է երգեհոնաշինության բնագավառի մասնագետ Վլադիսլավ Յանովիչ Իոդիսը, որը ներկայումս զբաղվում է դրա սպասարկմամբ և կարգաբերմամբ, ինչպես նաև կազմակերպում է «Երգեհոնի կառուցվածքի և շահագործման» դասընթացներ[11]։
-
«Հենրի Ջոնս» մանուալ երգեհոն
|
|
|
|
Ել. Ֆ. Գնեսինի հիշատակի տուն-թանգարան
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակադեմիայի շինարարության ժամանակ նախապես պլանավորվել է կառուցել բնակարան, որտեղ ապրում էին Ելենա և Օլգա Գնեսին քույրերը։ Ելենա Ֆաբիանովնա Գնեսինի մահից հետո, որտեղ անցել էին նրա կյանքի վերջին 18 տարիները, 1969 թվականին կազմակերպվեց հիշատակի տուն-թանգարան[12], միակը Մոսկվայում, որ գտնվում էր բուհի ներսում։ Թանգարանում ամբողջությամբ պահպանվել է Գնեսինների բնակարանի միջավայրը, արխիվը և գրադարանը[13]։ Ելենա Ֆաբիանովնա Գնեսինի բնակարանը համարվում է մշակութային ժառանգության դրսևորման օբյեկտ[14]։ Ամեն տարի սեպտեմբերին թանգարանում անցկացվում է ակադեմիայի առաջին կուրսեցիների «ուսանողությանը նվիրված» միջոցառում։
Ֆակուլտետներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Դաշնամուրային
- Երգչախմբային
- Ժողգործիքների, բացվել է 1948 թվականին, հիմնադիրը` Ալեքսանդր Սերգեևիչ Իլյուխին։
- Ֆոլկլորային արվեստի, բացվել է 2012 թվականին
- Պատմա-տեսական-կոմպոզիտորական
- Վոկալ
- Դիրիժորական
- Պրոդյուսերական, բացվել է 2005 թվականին
- Էստրադայի երաժշտարվեստի
Ստեղծագործական կոլեկտիվներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|
|
Ռեկտորներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1944-1953 թթ. - Գնեսինա Ելենա Ֆաբիանովնա
- 1953-1970 թթ. - Մուրոմցև Յուրի Վլադիմիրովիչ (դիրիժոր)
- 1971-1978 թթ. - Մինին Վլադիմիր Նիկոլաևիչ (երգչախմբի ղեկավար)
- 1979-1981 թթ. - Կոլոբկով Սերգեյ Միխայլովիչ (Ժողգործիքներ)
- 1981-1984 թթ. - Ալեքսանդրով Յարոսլավ Պավլովիչ (ջութակահար)
- 1984-1999 թթ. - Կոլոբկով Սերգեյ Միխայլովիչ (ժողգործիքներ)
- 2000-2008 թթ. - Սայամով Միխայիլ Նիկոլաևիչ (դաշնակահար)
- 2008 թվականից` Մայարովսկայա Գալինա Վասիլևնա[15] (երգչախմբի ղեկավար)
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Факультет народных инструментов Российской академии музыки имени Гнесиных / Ред.-сост. Б.М. Егоров. - М.: РАМ им. Гнесиных, 2000. - 336 с. - ISBN 5-8269-0008-3.
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]- Գնեսինների անվան երաժշտական ուսումնարան
- Գնեսինների անվան երաժշտական դպրոց
- Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիա
- Կենտրոնական երաժշտական դպրոց
- Մոսկվայի պետական կոնսերվատորիային կից Չայկովսկու անվան ակադեմիական երաժշտական ուսումնարան
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ GRID Release 2017-05-22 — 2017-05-22 — 2017. — doi:10.6084/M9.FIGSHARE.5032286
- ↑ 2,0 2,1 Москва. Архитектурный путеводитель / Бусева-Давыдова, Ирина Леонидовна, Нащокина, Мария Владимировна, Астафьева-Длугач, Маргарита Иосифовна. — М.: Стройиздат, 1997. — 512 с. — ISBN 5-274-01624-3
- ↑ «Из истории Академии имени Гнесиных». Официальный сайт РАМ им. Гнесиных. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 13-ին.
- ↑ Музыкальный колледж имени Гнесиных войдет в состав Академии имени Гнесиных Газета. Ru
- ↑ http://www.kremlin.ru/acts/bank/40709
- ↑ Академия аккредитована как эксперт Рособрнадзора Արխիվացված 2012-03-05 Wayback Machine Gnesin-academy.ru
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 14-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 22-ին.
- ↑ http://www.gnesin-academy.ru/node/16121
- ↑ 9,0 9,1 Gazeta.Ru: Инаугурация органа-позитива «Шкрабл»
- ↑ Презентация старинного английского органа Արխիվացված 2007-11-11 Wayback Machine. РАМ имени Гнесиных. Кафедра органа и клавесина.
- ↑ Открытие органной Библиотеки имени Робина Лэнгли Արխիվացված 2007-11-11 Wayback Machine. РАМ имени Гнесиных. Кафедра органа и клавесина.
- ↑ «Мемориальный музей-квартира Ел. Ф. Гнесиной». Официальный сайт РАМ им. Гнесиных. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 24-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 13-ին.
- ↑ Museum.Ru: Мемориальный Музей-квартира Е. Ф. Гнесиной
- ↑ Реестр объектов культурного наследия Արխիվացված 2012-02-01 Wayback Machine. Официальный сайт «Москомнаследия».
- ↑ Gnesin-Academy.Ru: Маяровская Галина Васильевна
Տեսանյութեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Сюита на тему «Факультету народных инструментов РАМ им. Гнесиных - 65!» (2014 год). Автор фильма Анатолий Морозов.
- Видеосюжет телеканала "Москва24" к 120-летию учебных заведений имени Гнесиных
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Официальный сайт Российской академии музыки имени Гнесиных
- Сайт Концертного зала РАМ имени Гнесиных
- Сайт периодического научного издания «Вестник РАМ им. Гнесиных» Արխիվացված 2016-04-13 Wayback Machine
- Класс органа в РАМ имени Гнесиных Արխիվացված 2020-08-10 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գնեսինների անվան ռուսական երաժշտական ակադեմիա» հոդվածին։ |
|