Jump to content

Գլխազարդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Գլխազարդ, երկրաչափական, բուսական, կենդանական պատկերներից (հաճախ ոճավորված) կազմված զարդանկար, որը զետեղվում է ձեռագիր կամ տպագիր գրքի որևէ նյութի կամ հատվածի սկզբում՝ վերնագրից առաջ։ Ի տարբերություն լուսանցազարդի, գլխազարդը դրվում է գրադաշտի մեջ։

Գլխազարդի նյութի բաժանարար լինելուց բացի, նաև զարդ է, որը գեղեցկացնում է էջը, ստեղծում հաճելի տպավորություն և դյուրացնում ընթերցանությունը։ Այն երբեմն արտահայտում է համապատասխան նյութի բովանդակությունը կամ տարրերը։ Գլխազարդի այս հատկությունը առավել զարգացվել է տպագիր գրքում։ Ձեռագրերի գլխազարդերում երբեմն զարդագրվում են գրիչների, ծաղկողների, ստացողների անունները։ «Մշո ճառընտիր»-ը ծաղկող Ստեփանոսի անունը պահպանվել է միայն զարդագրում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 96