Գեյթսհեդ
Բնակավայր | ||
---|---|---|
Գեյթսհեդ | ||
անգլ.՝ Gateshead | ||
Երկիր | Միացյալ Թագավորություն | |
Համայնք | Gateshead? | |
Մակերես | 21,68 կմ² | |
Բնակչություն | 120 046 մարդ (2011)[1] | |
Ժամային գոտի | UTC+0 | |
Հեռախոսային կոդ | 0191 | |
Փոստային դասիչ | NE8-NE11 | |
Պաշտոնական կայք | gateshead.gov.uk | |
| ||
Գեյթսհեդ[2] (անգլ.՝ Gateshead), քաղաք Անգլիայի հյուսիսարևելյան մասում՝ Թայն էնդ Ուիր կոմսությունում, Թայն գետի հարավային ափին Նյուքասլ ափոն Թայն քաղաքի դիմաց, որի հետ կապված է տասը կամրջով (դրանց թվում է նշանավոր Հազարամյակի կամուրջը)։ Քաղաքի աչքի ընկնող կառույցներից են նաև «Հյուսիսի հրեշտակ» անվանումով հայտնի 20 մետրանոց արձանը, The Sage Gateshead վարչա-համերգային համալիրը, The Glasshouse International Centre for Music համերգասրահը, ժամանակակից արվեստի բալթիական կենտրոնը՝ Baltic Centre for Contemporary Art:
Գեյթսհեդը նույնանուն մետրոպոլիտենական շրջանի գլխավոր քաղաքն է։ Պատմականորեն գտնվել է Դարեմ կոմսության կազմում։ 1888 թվականին ընդունված տեղական կառավարման մասին օրենքով ձևավորել է շրջանային բորո և ստացել կոմսության խորհրդից անկախ, ինքնուրույն կառավարվելու իրավունք։
2011 թվականին անցկացված մարդահամարի տվյալներով քաղաքի բնակչության թվաքանակը եղել է 120.046[3], ավելի ընդարձակ բորոյինը՝ 200.214[4]:
Կլիմա
[խմբագրել | խմբագրել կոդը]Գեյթսհեդին բնորոշ է օվկիանոսային կլիման՝ տեղումների միջին ամսական շուրջ 30 միլիմետր քանակով, Köppen Climate Classification-ի դասակարգմամբ՝ #Group C: Temperate/mesothermal climates|Cfb (Marine West Coast Climate/Oceanic climate)[5]:
Գեյթսհեդ, ՄԲի կլիմայական տվյալները | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
Միջին բարձր °C (°F) | 7 (45) |
8 (46) |
10 (50) |
11 (52) |
14 (57) |
17 (63) |
19 (66) |
20 (68) |
17 (63) |
13 (55) |
10 (50) |
7 (45) |
13 (55) |
Միջին ցածր °C (°F) | 3 (37) |
3 (37) |
4 (39) |
5 (41) |
8 (46) |
10 (50) |
13 (55) |
13 (55) |
10 (50) |
7 (45) |
5 (41) |
3 (37) |
7 (45) |
Տեղումներ մմ (դյույմ) | 43 (1.7) |
41 (1.6) |
38 (1.5) |
66 (2.6) |
48 (1.9) |
61 (2.4) |
48 (1.9) |
61 (2.4) |
50 (2) |
61 (2.4) |
66 (2.6) |
56 (2.2) |
643 (25.3) |
աղբյուր: Weatherbase[6] |
Անվանի անձինք
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մարկուս Բենթլի — երգիչ, դերասան[7]
- Փոլ Գասքոյն, Էնդի Քերոլ, Ջեյմս Թավերնիե, Լուիս Մայլի— ֆուտբոլիստներ
- Ջիլ Հալֆպեննի — դերասանուհի
- Միշել Հիտոն — երգչուհի
- Ուիլյամ Բութ – Փրկության բանակի հիմնադիր[8]
- Ջոզեֆ Քոուեն – արմատական քաղաքական գործիչ[9]
- Դանիել Դեֆո – գրող[10]
- Սեմի Ջոնսոն – դերասան (Spender)[11]
- Ալեքս Գլազգո – երգիչ/երգերի հեղինակ[12]
- Ջեյ. Թոմաս Լունի – շեքսպիրագետ[13]
- Ջեյմս Ռենֆորտ – թիավարող մարզիկ[14]
- Ուիլյամ Շիլդ – երաժիշտ[15]
- Ջոն Սթիլ – The Animals երաժշտախմբի թմբկահար[16]
- Հենրի Սփենսեր Սթիվենսոն – Գևորգ VI-ի և Էլիզաբեթ II-ի կապելլան[17]
- Ջոզեֆ Սվան – շիկացման լամպի գյուտարար[18]
- Ուիլյամ Ուեյլս – ապակեգործ վարպետ[19]
- Ռոբերտ Սփենս Ուոթսոն – հասարակական բարերար[20]
- Սիլվիա Վո – մանկագիր, The Mennyms շարքի հեղինակ[21]
Քույր քաղաքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գեյթսհեդը բարեկամական և գործընկերային սերտ կապեր է հաստատել ֆրանսիական Սենտ Էթիեն դյու Ռուվրե և ճապոնական Կոմացու քաղաքների հետ[22]։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Encyclopædia Britannica
- ↑ Արտասահմանյան երկրների աշխարհագրական անվանումների բառարան / խմբ․ Ա․ Մ․ Կոմիկով. — 3֊րդ հրատարակություն. — Մոսկվա: Նեդրա, 1986. — С. 88.
- ↑ «KS201EW (Ethnic group) - Nomis - Official Labour Market Statistics». www.nomisweb.co.uk. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 22-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 8-ին.
- ↑ «Usual resident population.xls». gateshead.gov.uk. gov.uk. 2021 թ․ հունիսի 23. Վերցված է 2022 թ․ հունիսի 1-ին.
- ↑ «Travel Weather Averages (Weatherbase)». Weatherbase. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 12-ին.
- ↑ Կաղապար:Failed verification «Weatherbase.com». Weatherbase. 2013. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 12-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 10-ին.
- ↑ McLean, Gareth (2002 թ․ օգոստոսի 9). «The voice of Big Brother». The Guardian. London. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հուլիսի 9-ին.
- ↑ «International Heritage Centre». salvationarmy.org.uk. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 24-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 2-ին.
- ↑ «Newcastle, Westgate Road, Statue of Joseph Cowen | sitelines.newcastle.gov.uk». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ մայիսի 8-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 27-ին.
- ↑ «Commemorative Plaques in Gateshead Borough». bpears.org.uk. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 26-ին.
- ↑ «Sunday for Sammy - Sammy Johnson».
- ↑ Plater, Alan (2001 թ․ մայիսի 17). «Obituary: Alex Glasgow». The Guardian. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 8-ին.
- ↑ «Why do they keep trotting out this Looney idea about Shakespeare?». The Daily Telegraph. London. 2011 թ․ հոկտեմբերի 22. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մայիսի 27-ին.
- ↑ «PMSA». 2018 թ․ սեպտեմբերի 9. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 9-ին.
- ↑ Stuff, Good. «William Shield blue plaque in Gateshead». www.blueplaqueplaces.co.uk. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 16-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 8-ին.
- ↑ «Interview - John Steel (Animals and Friends)».
- ↑ «Canon H. S. Stephenson (Death)». The Times Newspaper, London, England. 1957 թ․ հունիսի 6.
- ↑ «Background; Sir Joseph Swan Centre for Energy Research; Newcastle University». ncl.ac.uk. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 14-ին.
- ↑ «History». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 30-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 29-ին.
- ↑ «Robert Spence Watson - Graces Guide». www.gracesguide.co.uk. Վերցված է 2022 թ․ հունիսի 10-ին.
- ↑ «Sylvia Waugh». www.penguin.co.uk. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 16-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 8-ին.
- ↑ «Komatsu City». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 14-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Gateshead Council Local government web site
- Gateshead Heritage @ St Mary's Heritage Centre website
- Images of Gateshead – Webshots - Desktop Wallpaper / Screen Savers Արխիվացված 2012-10-15 Wayback Machine
- Visit NewcastleGateshead Official Tourism website for Gateshead
- Convention Bureau website for Gateshead
- Friends of Red Kites – Details about the reintroduced kites in the Derwent Valley, Gateshead
- Saltwell Park Community Portal Gateshead News and events from Saltwell Park
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գեյթսհեդ» հոդվածին։ |
|