Jump to content

Գարուշ Կոստանդինով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գարուշ Կոստանդինով
1921[1] - նոյեմբերի 4, 1944(1944-11-04)[1]
ԾննդավայրԲաքու, Ադրբեջանական ԽՍՀ[1]
Մահվան վայրԳոլդապ, Gmina Gołdap, Gołdap County, Warmian-Masurian Voivodeship, Լեհաստան[1]
ԳերեզմանWronki
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Զորատեսակհրետանի[1]
Կոչումավագ սերժանտ[1]
Մարտեր/
պատերազմներ
Հայրենական մեծ պատերազմ[1]
Պարգևներ
Խորհրդային Միության հերոս[1]
Լենինի շքանշան և «Խիզախության համար» մեդալ (ԽՍՀՄ)

Գարուշ Սերգեյի Կոստանդինով (1921[1], Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ[1] - նոյեմբերի 4, 1944(1944-11-04)[1], Գոլդապ, Gmina Gołdap, Gołdap County, Warmian-Masurian Voivodeship, Լեհաստան[1]), գվարդիայի ավագ սերժանտ, Խորհրդային Միության հերոս (24.3.1945)։ ԽՄԿԿ անդամ 1942 թվականից։ Հայրենական մեծ պատերազմի առաջին օրերից եղել է գործող բանակում (որպես հակատանկային հրանոթի նշանառու)։ 1944 թվականի նոյեմբերի 4-ին Արևելյան Պրուսիայի Գոլդապ քաղաքի հյուսիսարևելյան մասում, ետ մղելով թշնամու հետևակի և տանկերի գրոհը, իր մարտիկների հետ հրկիզել է երեք տանկ և ոչնչացրել 40 զինվոր ու սպա։ Կոստանդինովը վիրավորվել է, սակայն չի լքել հրանոթը և շարունակել է կրակ տեղալ թշնամու վրա (երկրորդ տանկը ոչնչացրել է վիրավորված)։ Այս սխրագործության համար Կոստանդինովին ետմահու շնորհվել է Խորհրդային Միության հերոսի կոչում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 615