Գայանե Տոնոյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Տոնոյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Գայանե Տոնոյան | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 30, 1959 (65 տարեկան) |
Գայանե Հրաչիկի Տոնոյան (ծնվել է 1959 թվականի օգոստոսի 30-ին, գյուղ Մարալյան Սարով (Արցախի Մարտակերտի շրջան), բուժքույր։ ՊԲ բժշկական ծառայության ենթասպա (1997)։
Ավարտել է Ստեփանակերտի բժշկական ուսումնարանը (1979)։ 1981-1992 թվականներին աշխատել է Ստեփանակերտի մարզային մանկական հիվանդանոցում, 1992 թվականից՝ մարզային կենտրոնական զինվորական հրապիտալում՝ բուժքույր, ավագ բուժքույր։
1988-1992 թվականներ
[խմբագրել | խմբագրել կոդը]1988-1992 թվականներին բուժական սանիտարական կամավորական ջոկատների կազմում և Ստեփանակերտի կենտրոնական զինվորական, ռազմադաշտային շարժական (Կրկժան, Մյուրիշեն, Ավդալ, Գյուլափլու, Մափբաբ, Չլդրան, Դրմբոն, Աղդամ, Տոնաշեն) հոսպիտալներում առաջին բժշկական օգնություն է ցույց տվել հարյուրավոր վիրավոր և հիվանդ ազատամարտիկների, մասնակցել վիրավորների տարհանման աշխատանքներին։
Պարգևատրվել է Արցախի «Մայրական երախտազիտություն Արցախի քաջորդիներին» հուշամեդալով։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։ |