Բոինգ 777-ի ավիավթար Դուբայում
Չվերթ 521 Emirates | |
---|---|
Ընդհանուր տեղեկություններ | |
Տեսակ | ավիապատահար, belly landing? և կրակ |
Թվական | 2016 թվականի օգոստոսի 3 |
Ժամանակ | 08:45 |
Բնութագրում | անհաջող վայջէջք |
Վայր | Դուբայի միջազգային օդանավակայան, Դուբայի Էմիրություն, ԱՄԷ |
Չվերթ | EK521 |
Թռիչքի վայր | Հնդկաստան, Տիրուվանանտապուրամ |
Վերջնական կետ | ԱՄԷ, Դուբայ |
Մասնակիցներ | 300 |
Զոհվածներ | 1 մարդ, 0 մարդ և 0 մարդ |
Վիրավորներ | 13 |
Aviation Safety Network ID | 20160803-0 |
Օդանավ | |
Մոդել | Բոինգ 777 |
Ավիաընկերություն | Emirates Airline |
Կողային համար | A6-EMW |
Արտադրման թվական | 2003 |
Ուղևորներ | 282 |
Անձնակազմ | 18 |
Կենդանի մնացած | 300 (բոլորը) |
Բոինգ 777-ի ավիավթար Դուբայում ավիավթար, որը տեղի է ունեցել 2016 թվականի օգոստոսի 3-ին Դուբայի օդակայանում։ Boeing 777-31H օդանավը, որը պատկանում էր Emirates Airline ավիաընկերությանը, իրականացնում էր չվերթ Տիրուվանանտապուրամից դեպի Դուբայ։ Սակայն վայրէջքի ժամանակ օդանավը դուրս է գալիս թռիչքուղուց և վթարի է ենթարկվում։ Օդանավում գտնվում էր 300 մարդ (18 անձնակազմի անդամները և 282 ուղևորներ)։ Բարեբախտաբար բոլոր մարդիկ տարհանվել են օդանավից, այնուհետև օդանավը հրդեհի է բռնկվել։ Օդանավում 24 մարդ վիրավորվել է[1][2]։
Ինքնաթիռ
[խմբագրել | խմբագրել կոդը]Boeing 777-31H օդանավը (գրանցման համար` A6-EMW) արտադրվել է 2003 թվականին (առաջին չվերթը իրականացրել է նույն թվականի մարտի 7-ին)։ 2003 թվականի մարտի 28-ին ինքնաթիռը հանձնվում է Emirates Airline ավիաընկերությանը։ Ինքնաթիռը ուներ երկու շարժիչ` Rolls-Royce Trent 892 արտադրության։ Մինչ վթարի տեղի ունենալը ինքնաթիռը իրականացրել է 13620 չվերթ, և օդում է անցկացրել ավելի քան 58169 ժամ[3][4]։
Անձնակազմի անդամներ և ուղևորներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ինքնաթիռի առաջին հրամանատար - 34 տարեկան, քաղաքացիությամբ արաբ է։ Փորձառու օդաչու, կառավարել է հետևյալ տեսակի ինքնաթիռներ` Airbus A330, Airbus A340, Boeing 777-200 և Boeing 787: Օդում անցկացրել է ավելի քան 7457 ժամ, որից 5128 ժամ եղել է Boeing 777-300 օդանավում։
- Ինքնաթիռի երկրորդ հրամանատար - 37 ամյա Ջերեմ Վեբ, քաղաքացիությամբ ավստրալիացի է։ Փորձառու օդաչու, կառավարել է Boeing 787 օդանավը։ Օդում անցկացրել է ավելի քան 7957 ժամ, որից 1296 ժամ եղել է Boeing 777-300 օդանավում։
Ուղևորներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Երկիր | Քանակ |
---|---|
Հնդկաստան | 226 |
Մեծ Բրիտանիա | 24 |
ԱՄԷ | 11 |
ԱՄՆ | 6 |
Սաուդյան Արաբիա | 6 |
Թուրքիա | 5 |
Իռլանդիա | 4 |
Ավստրալիա | 2 |
Բրազիլիա | 2 |
Գերմանիա | 2 |
Մալայզիա | 2 |
Թաիլանդ | 2 |
Խորվաթիա | 1 |
Եգիպտոս | 1 |
Բոսնիա և Հերցեգովինա | 1 |
Լիբանան | 1 |
Ֆիլիպիններ | 1 |
Հարավային Աֆրիկա | 1 |
Շվեյցարիա | 1 |
Թունիս | 1 |
Ընդհանուր | 300 |
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «В аэропорту Дубая после посадки загорелся пассажирский Boeing 777» (ռուսերեն). Lenta.ru. 2016 թ․ օգոստոսի 3. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 15-ին.
- ↑ «На кадрах с экстренной посадкой лайнера в Дубае виден взрыв» (ռուսերեն). ՌԻԱ Նովոստի. 2016 թ․ օգոստոսի 3. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 15-ին.
- ↑ Emirates A6-EMW (Boeing 777 - MSN 32700)
- ↑ «A6-EMW Emirates Boeing 777-31H - cn 32700 / 434». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 18-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 7-ին.