Jump to content

Բոինգ 737 ինքնաթիռի աղետ Մուանի օդանավակայանում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բոինգ 737 ինքնաթիռի աղետ Մուանի օդանավակայանում
Ընդհանուր տեղեկություններ
Տեսակավիապատահար և Հարված
Թվականդեկտեմբերի 29, 2024[1]
Պատճառrunway excursion?
ՎայրՄուանի միջազգային օդանավակայան[2], ,  Հարավային Կորեա
ՉվերթJJA2216
Թռիչքի վայրՍուվառնաբումի միջազգային օդանավկայան
Վերջնական կետՄուանի միջազգային օդանավակայան
Մասնակիցներ175[2], 6[2] և 181
Զոհվածներ179 մարդ[3]
Վիրավորներ2[4]
Օդանավ
Ավիաընկերություն«Jeju Air»
Կենդանի մնացած2[4]
Քարտեզ
Քարտեզ
 Jeju Air Flight 2216 Վիքիպահեստում

Բոինգ 737 ինքնաթիռի աղետ Մուանի օդանավակայանում, խոշոր ավիավթար, որը տեղի է ունեցել 2024 թվականի դեկտեմբերի 29-ի առավոտյան՝ Հարավային Կորեայում։ Ըստ նախնական տվյալների՝ ինքնաթիռը բախվել է թռչունների երամին[5]։

«Jeju Air» ավիաընկերության Բոինգ 737-800 օդանավը, որը կատարել է թռիչք Բանգկոկից Մուան, նշանակման կետում վայրէջք կատարելու ժամանակ դուրս է եկել թռիչքուղուց և բախվել օդանավակայանի ցանկապատին։ Օդանավում գտնվող 181 հոգուց (175 ուղևոր և 6 անձնակազմի անդամ) ողջ է մնացել միայն երկու հոգի։

2216 չվերթի աղետը դարձել է երկրորդ ամենամեծ ավիավթարը Հարավային Կորեայի քաղաքացիական ավիացիայի պատմության մեջ՝ 1997 թվականին Գուամում տեղի ունեցած Boeing 747-ի աղետից հետո, որի հետևանքով զոհվել էր 228 մարդ։ Աղետը «Jeju Air» ավիաընկերության պատմության մեջ եղել է առաջին ավիավթարը և 2024 թվականի ամենամահաբերը։

Բոինգ 737 ինքնաթիռի աղետ Մուանի օդանավակայանում

Բոինգ 737-8AS ինքնաթիռն արտադրվել է 2009 թվականին՝ HL8088 գրանցմամբ։ Այն ունեցել է երկու CFM International CFM56-7B շարժիչ[6][7]։ Նախնական շրջանում այն շահագործվել է «Ryanair» ավիաընկերության կողմից, իսկ 2017 թվականին փոխանցվել է «Jeju Air» ավիաընկերությանը[8][9]։

Ուղևորներ և անձնակազմ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինքնաթիռի 175 ուղևորից երկուսը եղել է Թայլանդի քաղաքաց, իսկ մնացած 173-ը՝ Հարավային Կորեայի[10]։ Ամենածեր ուղևորը ծնվել էր 1946 թվականին, իսկ ամենաերիտասարդը՝ 2021 թվականին։ Ինքնաթիռում գտնվող 181 մարդկանցից 82-ը եղել է տղամարդ, 93-ը՝ կին[11]։ Նրանցից հինգը եղել է 10 տարեկանից փոքր[12]։

Օդաչուն «Jeju Air»-ում աշխատել է 2019 թվականից և ունեցել է ավելի քան 6․820 ժամ թռիչքի փորձ։ Օդաչուի օգնականը՝ 1․650 ժամ թռիչքի փորձ[13]։

Երկու փրկվածները եղել են բորտուղեկցորդներ, որոնք գտնվել են ինքնաթիռի հետևի հատվածում[14]։ Նրանք եղել են գիտակից վիճակում։ Նրանք ստացել են միջինից մինչև ծանր աստիճանի վերքեր, այդ թվում՝ մեկը կողոսկրերի, ուսի և ողնաշարի վերին հատվածի կոտրվածքներ, մյուսը՝ կոճի և գլխի վնասվածք[15]։ Երկուսն էլ սկզբում բուժում են ստացել Մոկպոյի հիվանդանոցներում, այնուհետև տեղափոխվել Սեուլի հիվանդանոց[16]։

Իրադարձությունների ժամանակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինքնաթիռը Բանգկոկի Սուվառնաբումի միջազգային օդանավկայանից օդ է բարձրացել UTC+7:00 ժամանակով 2:11-ին։ Օդանավում գտնվել է 181 մարդ՝ 175 ուղևոր և անձնակազմի 6 անդամ[17][18]։ Հարավային Կորեայի հողի, տրանսպորտի և ծովային հարցերի նախարարության տվյալներով՝ օդային շարժման կառավարումը մինչ աղետը նախազգուշացրել էր անձնակազմին թռչունների հետ բախման հնարավորության մասին և թույլատրել է ինքնաթիռին վայրէջք կատարել այլ վայրում։ Աղետը տեղի է ունեցել UTC+9:00 ժամանակաըթացքում[19][20]։

Ինքնաթիռը դուրս է եկել թռչքուղու սահմաններից և բախվել բետոնե պատին, երբ անձնակազմը փորձել է վայրէջք կատարել ինքնաթիռը։ Բախումից հետո ինքնաթիռը բաժանվել է մի քանի մասի և բռնկվել։

Աղետի հետևանքները վերացնելու համար դեպքի վայր են ուղարկվել մի քանի տասնյակ հրշեջ մեքենա և մի քանի ուղղաթիռ՝ մոտ 1560 հրշեջներով, ոստիկաններով, զինվորականներով և այլ փրկարարներով։

Հրդեհը մարվել է 43 րոպեի ընթացքում[21]։ Թռիչքային տվյալների գրանցիչները հայտնաբերվել են նույն օրը։ Գրանցիչներից մեկը մասամբ վնասվել է, իսկ խցիկի ձայնագրիչը մնացել է ամբողջական[22]։

Ժամը 13:36-ին հրշեջները անցել են զոհերի մարմինների որոնման գործողություններին։ Դեպքի վայրում ստեղծվել է ժամանակավոր դիարան, իսկ օդանավակայանում՝ սպասասրահ ուղևորների հարազատների համար։ Յուրաքանչյուր ընտանիքի կցվել է քաղաքացիական ծառայող՝ աջակցություն ցուցաբերելու համար։ Ավելի ուշ հարազատները ժամանակավորապես տեղավորվել են Մոկպոյի ազգային համալսարանի հանրակացարաններում։

Դեկտեմբերի 30֊ին ժամը 00:10-ին Հարավային Ջոլայի նահանգապետ Կիմ Յունգ-Ռոկը հայտնել է, որ ճանաչվել է 120 մարմին։ 159 մարմնի համար վերցրվել են մատնահետքեր, իսկ մնացած 20-ը ճանաչվելու են ԴՆԹ անալիզի միջոցով[23]։

Միջազգային արձագանքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Թայլանդի վարչապետ Պաեթոնգթարն Շինավաթրան, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին, Ճապոնիայի վարչապետ Շիգերու Իշիբան, և Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը իրենց ցավակցությունն են հայտնել զոհերի ընտանիքներին[24][25]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. https://www.hani.co.kr/arti/area/area_general/1175274.html
  2. 2,0 2,1 2,2 2,3 https://www.dw.com/en/south-korea-dozens-dead-in-muan-airport-plane-crash/a-71177979
  3. https://www.bbc.com/news/articles/c3we2p3l36jo
  4. 4,0 4,1 https://news.ikbc.co.kr/article/view/kbc202412290033
  5. «South Korea Plane Crash: What led to the Jeju Air disaster at Muan Airport?». The Economic Times. 2024-12-29. Վերցված է 2024-12-29-ին.
  6. Jeju Air flight 7C2216 crashes during landing in Muan, South Korea
  7. Maszczynski, Mateusz (29 December 2024). "Breaking: Jeju Air Boeing 737 With 181 People Onboard Crashes at Airport in South Korea, At Least 23 People Killed". PYOK. Retrieved 29 December 2024.
  8. Maszczynski, Mateusz (2024-12-29). «Breaking: Jeju Air Boeing 737 With 181 People Onboard Crashes at Airport in South Korea, All But Two People Feared Dead». PYOK (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2024-12-29-ին.
  9. Jeju Air flight 7C2216 crashes during landing in Muan, South Korea
  10. The Guardian. Retrieved 29 December 2024. "Among the 175 passengers aboard the flight from Bangkok, officials say 173 were Korean nationals and two were Thai nationals."
  11. «'21년생 세살 아기도' 가족 여행객 다수, 탑승자 명단마저 슬픔...». 연합투데이 (կորեերեն). 2024-12-29. Վերցված է 2024-12-29-ին.
  12. Herman, Alice; Lowe, Yohannes; Lavelle, Daniel; Ratcliffe, Rebecca; Stock, Petra; Russell, Graham; Lowe, Alice Herman (now); Yohannes; Russell (earlier), Graham (2024-12-29). «South Korea plane crash: air traffic controllers warned of bird strike minutes before accident, as officials confirm 179 dead». the Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2024-12-29-ին.{{cite news}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  13. Si-jin, Choi Jeong-yoon, Lee (2024-12-29). «179 dead in S. Korea's worst-ever aviation disaster». The Korea Herald (անգլերեն). Վերցված է 2024-12-29-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  14. «Jetliner skids off runway and bursts into flames while landing in South Korea, killing 179». AP News (անգլերեն). 2024-12-29. Վերցված է 2024-12-29-ին.
  15. https://en.yna.co.kr/view/AEN20241229008651315, (LEAD) Survivor of plane crash says 'When I woke up I had already been rescued. {{cite web}}: External link in |last= (օգնություն); Missing or empty |title= (օգնություն); Missing or empty |url= (օգնություն)CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  16. https://en.yna.co.kr/view/AEN20241229001061315?section=national/national, (11th LD) 176 dead, 3 missing, 2 rescued in deadly plane crash in Muan. {{cite web}}: External link in |last= (օգնություն); Missing or empty |title= (օգնություն); Missing or empty |url= (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  17. Field, James (2024-12-29). «Jeju Air Boeing 737 Crashes in Muan, South Korea». AviationSource News (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2024-12-29-ին.
  18. Lowe, Yohannes; Ratcliffe, Rebecca; Stock, Petra; Russell, Graham; Ratcliffe, Yohannes Lowe (now); Rebecca (2024-12-29). «South Korea plane crash: air traffic controllers warned of bird strike minutes before accident, as officials confirm 179 dead». the Guardian (բրիտանական անգլերեն). Վերցված է 2024-12-29-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  19. «South Korea Plane Crash: What do we know so far?». The Indian Express (անգլերեն). 2024-12-29. Վերցված է 2024-12-29-ին.
  20. «В Южной Корее разбился пассажирский самолет. Погибли 179 человек». Meduza (ռուսերեն). Վերցված է 2024-12-29-ին.
  21. «Nearly all presumed dead after Jeju Air flight carrying 181 people cr…». archive.ph. 2024-12-29. Վերցված է 2024-12-29-ին.
  22. https://en.yna.co.kr/view/AEN20241229008700315, 1 black box from crashed airplane partially damaged: officials. {{cite web}}: External link in |last= (օգնություն); Missing or empty |title= (օգնություն); Missing or empty |url= (օգնություն)CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  23. 조선비즈 (2024-12-29). «[제주항공 무안참사] 사망자 120명 신원 확인». 조선비즈 (կորեերեն). Վերցված է 2024-12-29-ին.
  24. «日 총리 "안타까운 사고로 희생된 분들과 유족에 애도"». 매일경제 (կորեերեն). 2024-12-29. Վերցված է 2024-12-29-ին.
  25. Herman, Alice; Lowe, Yohannes; Lavelle, Daniel; Ratcliffe, Rebecca; Stock, Petra; Russell, Graham; Lowe, Alice Herman (now); Yohannes; Russell (earlier), Graham (2024-12-29). «South Korea plane crash: air traffic controllers warned of bird strike minutes before accident, as officials confirm 179 dead». the Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2024-12-29-ին.{{cite news}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բոինգ 737 ինքնաթիռի աղետ Մուանի օդանավակայանում» հոդվածին։