Բիթլիսի ճակատամարտ
Թվական | հուլիս, 1915 – օգոստոս, 1916 |
---|---|
Մասն է | Առաջին համաշխարհային պատերազմ |
Վայր | Բիթլիս, Օսմանյան Թուրքիա |
Արդյունք | ռուս-հայկական միացյալ ուժերի հաղթանակ |
Հակառակորդներ | |
Օսմանյան կայսրություն | Ռուսական կայսրություն |
Հրամանատարներ | |
Մուստաֆա Քեմալ Աթաթուրք Ահմեդ Իզեթ Ֆայիք փաշա † | Նիկոլայ Յուդենիչ Դմիտրի Աբացիև Անդրանիկ Օզանյան Թովմաս Նազարբեկյան |
Կողմերի ուժեր | |
Երկրորդ բանակ | Կովկասյան բանակ |
Ռազմական կորուստներ | |
անհայտ | անհայտ |
Ընդհանուր կորուստներ |
Բիթլիսի ճակատամարտ, ճակատամարտ Ռուսական և Օսմանյան կայսրությունների մեջ՝ Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում։ Բիթլիսի ճակատամարտում ռուսական ուժերին աջակցում էին նաև Անդրանիկ Օզանյանի և Թովմաս Նազարբեկյանի գլխավորած հայկական բանակային կորպուսները։
Առաջին ռազմական բախումները Բիթլիսում սկսվում են 1915 թվականի հուլիսին, երբ ռուսական զորքերը սկսում են անառիկ քաղաքի գրավման ապարդյուն փորձեր կատարել։ Բիթլիսի ճակատամարտը սկսվում է 1916 թվականի փետրվարին և ավարտվում է քաղաքի պաշարմամբ։
Բիթլիսը օսմանյան թուրքերի վերջին պաշտպանական ամրությունն էր, որը խոչընդոտում էր ռուսական ուժերի առաջխաղացումը դեպի Միջագետք և կենտրոնական Թուրքիա։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Առաջին համաշխարհային պատերազմում Ռուսաստանն ու Օսմանյան կայսրությունը հայտնվել էին տարբեր ռազմաքաղաքական դաշինքներում. Ռուսական կայսրությունը հարում էր Անտանտին, իսկ Թուրքիան քառյակ դաշինքի անդամներից մեկն էր։
Անդրանիկ Օզանյանի գլխավորությամբ գտնվող հայկական զինուժը 1915-1916 թվականներին մասնակցեց ռուսական բանակի կողմից Արևմտյան Հայաստանի ազատագրական մարտերին։
Վանը, Կարսը, Անին, Տրապիզոնն ու այլ քաղաքներ գրավելուց հետո ռուսական ուժերը ուղղություն բռնեցին դեպի Բիթլիս։ 1915 թվականի հուլիսին հայ-ռուսական ուժերը սկսեցին Բիթլիսի պաշարումը, սակայն Մուստաֆա Քեմալ Աթաթուրքն օսմանյան երկրորդ կայազորային բանակի գլուխն անցած ետ մղեց ռուսական գրոհները։
Ռուսների պատասխան հարձակումը սկսվեց 1916 թվականին։ Ռուսական բանակն այս անգամ գլխավորում էին այնպիսի ռազմահրամանատարներ, ինչպիսիք էին Նիկոլայ Յուդենիչն ու Դմիտրի Աբացիևը։ Դմիտրին լինելով ազգությամբ օս մասնակցել էր կովկասյան ճակատում Ռուսական կայսրության մղած մի շարք մարտերի և մարտավարական մեծ փորձ ուներ։ Նրա կողքին էին նաև հայ հրամանատարներ Անդրանիկ Օզանյանն ու Թովմաս Նազարբեկյանը։ Մարտերը սկսում են փետրվար ամսին և ավարտվում 1916 թվականի օգոստոսին։
Փետրվարյան հեղափոխությունից հետո Ռուսաստանում տեղի է ունենում իշխանափոխություն, որի արդյունքում երկրում հաստատվում են խորհրդային կարգեր։ Սոցիալիզմի գաղափարախոսությունը պատճառ է դառնում այն բանի, որ շուտով երկիրը դուրս է գալիս պատերազմից։ Բացի Բիթլիսից, ռուսական զորքերը հայկական կամավորական ջոկատների աջակցությամբ 1915-1916 գրավել էին Արևմտյան Հայաստանի տարածքի զգալի մասը. Վանը՝ 1915 թվականի ապրիլին, Էրզրումը՝ 1916 թվականի փետրվարին, Բիթլիսը և Մուշը՝ մարտին, Տրապիզոնը՝ ապրիլին, Երզնկան՝ հուլիսին։ 1921 թվականի հոկտեմբերի 13-ին Ռուսաստանի և Օսմանյան կայսրության միջև կնքվեց Կարսի պայմանագիրը, որով ռուսները թուրքերին ետ վերադարձրեցին պատերազմի ընթացքում ազատագրված հողերը` հանուն թուրք և ռուս ժողովուրդների բարեկամության։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մասլովսկի Ե.Վ. Համաշխարհային պատերազմը կովկասյան ճակատում, 1914-1917 թթ.: ռազմավարական կառուցվածքներ — М. :Вече, 2015. — 544 с. — ISBN 978-5-4444-1754-6
- «Մոռացված հերոսներ ու կորած հաղթանակներ։ Առաջին համաշխարհային պատերազմի կովկասյան ճակատ 1914-1918 թթ». Ռուսաստանի ազգային գրադարան. 2014.
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Բիթլիսի ճակատամարտ կատեգորիայում։ |
- Ճակատամարտեր այբբենական կարգով
- 1916 Օսմանյան կայսրությունում
- 1916 հակամարտություններ
- Առաջին համաշխարհային պատերազմի ճակատամարտեր
- Առաջին համաշխարհային պատերազմում Ռուսաստանի ճակատամարտեր
- Առաջին համաշխարհային պատերազմում Օսմանյան կայսրության ճակատամարտեր
- Բիթլիսի վիլայեթ
- Կովկասյան արշավանքի ճակատամարտեր
- Հայաստանի ճակատամարտեր
- Ռուսաստանի ճակատամարտեր
- Օսմանյան կայսրության ճակատամարտեր
- Օսմանյան կայսրության պատմություն