Բերդաշեն (Շիրակի մարզ)
Արտաքին տեսք
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բերդաշեն (այլ կիրառումներ)
Գյուղ | ||
---|---|---|
Բերդաշեն | ||
Երկիր | Հայաստան | |
Մարզ | Շիրակի | |
Համայնք | Շիրակի մարզ և Ամասիայի շրջան | |
Այլ անվանումներ | Թափաքյոյ | |
Մակերես | 19.7 կմ² | |
ԲԾՄ | 2020 մ | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 219[1] մարդ (2018) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Ժամային գոտի | UTC+4 | |
|
Բերդաշեն (նախկին անվանումը՝ Թափաքյոյ), գյուղ Հայաստանի Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջանում, մարզկենտրոն Գյումրիից 38 կմ հյուսիս-արևմուտք, Ախուրյան գետի ափին, Արփի լճիի արևելյան ափից ոչ հեռու։ Հարևան Պաղակն գյուղի հետ կազմում էր Բերդաշեն համայնքը։ Բերդաշեն է վերանվանվել 1991 թ.-ի օգոստոսի 8-ին[2]։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Բերդաշենի մշտական բնակչությունը կազմել է 203, առկա բնակչությունը՝ 201 մարդ[3]։ Մինչև 1989 թ. բնակեցված է եղել ադրբեջանցիներով[4]։
Բերդաշենի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[2].
Տարի | 1886 | 1897 | 1926 | 1939 | 1964 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 363 | 509 | 269 | 414 | 558 | 772 | 871 | 180 | 218 | 203[3] |
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, հացահատիկի և կերային կուլտուրաների մշակությամբ։ Բերդաշենն ունի պանրի գործարան։
Պատմամշակութային կառույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բերդաշենում է գտնվում “Ավազնոց” վանական կառույցը (միջնադար)։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://www.armstat.am/file/doc/99509883.pdf
- ↑ 2,0 2,1 «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 46» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2014 Ապրիլի 26-ին.
- ↑ 3,0 3,1 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
- ↑ Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»