Jump to content

Բերաթ Ջիմսիթի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բերաթ Ջիմսիթի
Քաղաքացիությունը  Շվեյցարիա
Ծննդյան ամսաթիվ փետրվարի 19, 1993(1993-02-19)[1][2][3] (31 տարեկան)
Ծննդավայր Ցյուրիխ, Շվեյցարիա
Հասակ 190 սանտիմետր
Քաշ 83 կիլոգրամ
Դիրք կենտրոնական պաշտպան
Պատանեկան կարիերա
Շվեյցարիա Ցյորիխ Աֆոլտերն
2007—2010 Շվեյցարիա Ցյուրիխ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2011—2016 Շվեյցարիա Ցյուրիխ 110 (5)
2009—2011  Շվեյցարիա Ցյուրիխ II 46 (6)
2016— Իտալիա Ատալանտա 176 (4)
2016—2017  Իտալիա Ավելինո 1912 35 (0)
2017—2018  Իտալիա Բենեվենտո 30 (0)
Ազգային հավաքական
2011 Շվեյցարիա Շվեյցարիա (մինչև 18) 3 (0)
2011—2012 Շվեյցարիա Շվեյցարիա (մինչև 19) 9 (0)
2013—2014 Շվեյցարիա Շվեյցարիա (մինչև 21) 5 (0)
2015— Շվեյցարիա Շվեյցարիա 60 (1)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 19.03.2024:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ 25.06.2024

Բերաթ Ռիդվան Ջիմսիթի (ալբ․՝ Berat Ridvan Gjimshiti, գերմ.՝ Berat Ridvan Djimsiti, փետրվարի 19, 1993(1993-02-19)[1][2][3], Ցյուրիխ, Շվեյցարիա), շվեյցարացի և ալբանացի ֆուտբոլիստ, իտալական «Ատալանտա» ակումբի պաշտպան և Ալբանիայի ազգային հավաքականի ավագ։ 2024 թվականի Եվրոպայի առաջնության մասնակից։

Ակումբային կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջիմսիտին ծնվել է Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքում, Սերբիայի Բույանովաց նահանգի Վելիկի Տրնովաց գյուղից գաղթած էթնիկ ալբանացիների ընտանիքում։ Պատանեկան կարիերան սկսել է «Ցյուրիխ Աֆոլտերնում», որտեղ հանդես է եկել մինչև 2007 թվականը, երբ 14 տարեկանում տեղափոխվել է «Ցյուրիխ» ակադեմիա[4]:

Ջիմսիթին առաջին անգամ հիմնական թիմ է հրավիրվել Շվեյցարիայի Սուպերլիգայի 2011/12 մրցաշրջանում, երբ 2011 թվականի ապրիլի 19-ին մասնակցել է «Յանգ Բոյզի» դեմ 2։ 1 հաշվով ավարտված հաղթական խաղում։ Նա թիմի կազմում էր նաև 2011 թվականի ապրիլի 19-ին Մյունխենի «Բավարիայի» դեմ ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ փուլի 2011/12 տուրի խաղում 2011 թվականի օգոստոսի 17-ին։ Պրոֆեսիոնալ մակարդակում իր նորամուտը նշել է 2012 թվականի մարտի 3-ին «Սյոնի» դեմ խաղում՝ փոխարինման դուրս գալով հանդիպման 84-րդ րոպեին[5]։

Ջիմսիթին սկսել է կանոնավոր կերպով հանդես գալ մեկնարկային կազմում 2012/13 մրցաշրջանում[6]։

2016 թվականի հունվարի 18-ին Ջիմսիթին 3,5 տարվա պայմանագիր է կնքել Ա Սերիայի «Ատալանտա» ակումբի հետ[7][8]։ Ակումբում իր նորամուտը նշել է 2016 թվականի մայիսի 3-ին «Նապոլիի» դեմ խաղում, որն ավարտվել է 2:1 հաշվով պարտությամբ[9]։

2016 թվականի օգոստոսի 31-ին Ջիմսիթին վարձավճարով տեղափոխվել է Սերիա Բ-ի «Ավելինո» ակումբ՝ ավելի շատ խաղաժամանակ ստանալու համար[10][11]։

2017 թվականի հուլիսի 8-ին Ջիմսիթին վարձավճարով տեղափոխվել է Ա Սերիայի «Բենևենտո» ակումբ մինչև մրցաշրջանի ավարտը[12]՝ գնման հնարավորությամբ[13]։

Ջիմսիթին վերադարձել է «Ատալանտա» 2018/19 մրցաշրջանի մեկնարկից առաջ[14]՝ օգոստոսի 20-ին անցկացնելով իր առաջին հանդիպումը «Ֆրոզինոնեի» դեմ խաղում, որն ավարտվել է 4։ 0 հաշվով հաղթանակով[15]։ Ավելի ուշ՝ նոյեմբերի 11-ին, նա խփել է իր առաջին գոլը «Ատալանտայի» կազմում՝ խփելով իր թիմի երրորդ գոլը տնային խաղում 4:1 հաշվով Միլանի «Ինտերի» նկատմամբ, որն ընդհատել է հյուրերի վեցխաղյա հաղթական շարքը[16]:

Կարիերան հավաքականում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանդես է եկել Շվեյցարիայի պատանեկան և երիտասարդական տարբեր հավաքականներում: 2015 թվականի ապրիլի 9-ին նշել է իր նորամուտը Ալբանիայի հիմնական հավաքականում 2016 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական խաղում Դանիայի հավաքականի դեմ։ Եղել է 27 ֆուտբոլիստներից բաղկացած նախնական ցուցակում, որոնց ալբանացիների մարզիչ Ջանի Դե Բիազին դիտարկել է որպես Եվրոյի հայտացուցակում ընդգրկվելու թեկնածուներ, սակայն ընտրությունը նրա օգտին չի արվել[17]։

Ձեռքբերումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
«Ցյուրիխ»
  • Շվեյցարիայի գավաթակիր (2) - 2014, 2016

«Ատալանտա»

  • Ընդգրկվել է ՈՒԵՖԱ-ի Եվրոպա Լիգայի խորհրդանշական հավաքականի կազմում - 2023/24[18]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. 3,0 3,1 As (իսպ.)Madrid: PRISA, 1967. — ISSN 1888-6671
  4. Portrait Արխիվացված 14 Մարտ 2016 Wayback Machine at FC Zürich website
  5. Zürich vs. Sion - 3 March 2012 - Soccerway
  6. Football : Berat Djimsiti footballdatabase.eu
  7. «Official: Atalanta sign Djimsiti». Football Italia. 18 January 2016. Վերցված է 18 January 2016-ին.
  8. «Zyrtare, Berat Gjimshiti nënshkruan me Atalantën» (ալբաներեն). Football Italia. 18 January 2016. Արխիվացված է օրիգինալից 7 April 2020-ին. Վերցված է 18 January 2016-ին.
  9. «Berat Xhimshiti debuton ne Seria A» [Berat Djimsiti debuts in Serie A] (ալբաներեն). AlbaniaSoccer. 3 May 2016. Վերցված է 3 May 2016-ին.
  10. Alfred Lleshi (31 August 2016). «Djimsiti huazohet tek Avellino, ja dy skuadrat që refuzoi» [Djimsiti on loan at Avellino, here are the two teams he rejected] (ալբաներեն). Telesport.al. Արխիվացված է օրիգինալից 23 September 2016-ին. Վերցված է 3 September 2016-ին.
  11. «Mercato, Avellino scatenato: ufficiale il prestito di Djimsiti» (իտալերեն). Articalab.it. 31 August 2016. Վերցված է 3 September 2016-ին.
  12. «Zyrtare/ Gjimshiti transferohet te Benevento» (ալբաներեն). Sport Ekspres. 8 July 2017. Վերցված է 5 November 2017-ին.
  13. «BERAT DJIMSITI AL BENEVENTO» (իտալերեն). Atalanta B.C. 13 July 2017. Արխիվացված է օրիգինալից 16 July 2017-ին. Վերցված է 16 July 2017-ին.
  14. «Gjimshiti në rrugën e duhur, Atalanta gati t'i rinovojë kontratën» [Djimsiti in the right path, Atalanta ready to renew his contract] (ալբաներեն). Panorama Sport. 10 September 2018. Վերցված է 13 November 2018-ին.
  15. «Atalanta vs. Frosinone 4 – 0». Soccerway. 20 August 2018. Վերցված է 13 November 2018-ին.
  16. «Inter stunned 4-1 at Atalanta to end 6-match winning streak». Fox Sports. 11 November 2018. Վերցված է 13 November 2018-ին.
  17. Pandovski F. (2016-05-21). «De Biasi leaves out Albanian top scorer Salihi». UEFA.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2023-02-17-ին. Վերցված է 2020-10-28-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  18. «2023/24 UEFA Europa League Team of the Season». UEFA.com. Union of European Football Associations. 2024-05-24. Վերցված է 2024-05-24-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]