Բելա Ենբախ
Բելա Ենբախ | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 1, 1871[1][2][3][…] |
Ծննդավայր | Միշկոլց, Miskolc District, Բորշոդ-Աբաույ-Զեմպլեն, Հունգարիա[4] |
Մահացել է | հունվարի 21, 1943[1][2][3] (71 տարեկան) |
Մահվան վայր | Վիեննա, Նացիստական Գերմանիա[4] |
Քաղաքացիություն | Հունգարիա |
Մասնագիտություն | լիբրետիստ, դերասան և գրող |
Béla Jenbach Վիքիպահեստում |
Բելա Ենբախ (գերմ.՝ Béla Jenbach, ապրիլի 1, 1871[1][2][3][…], Միշկոլց, Miskolc District, Բորշոդ-Աբաույ-Զեմպլեն, Հունգարիա[4] - հունվարի 21, 1943[1][2][3], Վիեննա, Նացիստական Գերմանիա[4]), ավստրո-հունգարացի դերասան, օպերետային լիբրետիստ, սցենարիստ։ Իրական անունը՝ Բելա Յակոբովիչ։ Հայտնի է որպես Իմրե Կալմանի և Ֆրանց Լեհարի օպերետների լիբրետոյի հեղինակ կամ համահեղինակ, ներառյալ հայտնի «Չարդասի թագուհին» («Սիլվա»)։ Մասնակցել է նաև իր օպերետների և կատակերգությունների 14 ադապտացիաների ստեղծմանը։ Ի պատիվ Ջենբախի անվանակոչվել է Վիեննայի Հիտցինգ թաղամասի Ջենբախգասե փողոցը (1955)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Հունգարիայում, հրեական ընտանիքում։ 18 տարեկանում եկել է Վիեննա։ Առաջին մի քանի ամիսների ընթացքում խոսքի դասեր է վերցրել իր առոգանությունը շտկելու համար։ Դրանից հետո ընդունվել է Վիեննայի Բուրգ թատրոնի թատերախումբ և փոխել ազգանունը՝ դառնալով Ենբախ։
Ամուսնացել է դերասանուհի Աննա Բրանդշտետերի հետ, նրանք ունեցել են դուստր՝ Լիդիան։ Դժգոհ լինելով սովորական դերասանի ցածր վաստակից՝ Ենբախը սկսեց գրել օպերետների լիբրետոն և շուտով ձեռք բերեց առաջին կարգի դրամատուրգ-լիբրետիստի համբավ։ Համբավն ամրապնդվեց «Կսարդասի թագուհու» (1915) մեծ հաջողությունից հետո։ Ենբախը 1920-ականներին գրել է չորս լիբրետո՝ Ֆրանց Լեհարի օպերետների համար։
Նացիստների ժամանակաշրջանում, երբ հրեաների որս է ծավալվել, Ենբախը թաքնվել է Վիեննայի Կաունիցգասեի մոտ գտնվող նկուղում։ Երեք տարի այս բանտում գտնվելուց հետո նրա մոտ ախտորոշվել է ստամոքսի քաղցկեղ։
Ենբախը մահացել է 1943 թվականի հունվարի 21-ին։ Նրա կինը ողջ է մնացել նրանից ընդամենը ութ օր։ Նույն թվականին Մինսկի գետտոյում մահացել է նրա քույրը՝ Իդա Ենբախը։ Նրանք թաղված են Մաչլայնիսդորֆ բողոքական գերեզմանատանը։
Ստեղծագործություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Օպերետներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կյունեկեի։Der lila Domino, 1912, Էմերիկ ֆոն Գատտիի հետ (Charles Cuvillier).
- Ein Tag im Paradies, 1913, Լեո Շտայնի հետ, երաժշտությունը՝ Էդմունդ Էյսլերի,
- Չարդաշի թագուհի (Die Csárdásfürstin), 1915, Լեո Շտայնի հետ[4], երաժշտությունը՝ Իմրե Կալմանի,
- Հոլանդուհին (Das Hollandweibchen), 1920, Լեո Ստայնի հետ, երաժշտությունը՝ Իմրե Կալմանի,
- Կապույտ մազուրկա (Die Blaue Mazur), 1920, 1925, Պաուլ Կնեպլերի հետ, երաժշտությունը՝ Ֆրանց Լեգարի,
- Կլո-Կլո, 1924, երաժշտությունը՝ Ֆրանց Լեգարի,
- Պագանինի (Paganini), 1925, Պաուլ Կնեպլերի հետ, երաժշտությունը՝ Ֆրանց Լեգարի,
- Ցարևիչ (Der Zarewitsch), 1927, Հայնց Ռայխերտի հետ; երաժշտությունը՝ Ֆրանց Լեհարի,
- Die Fahrt in die Jugend, 1933, Լյուդվիգ Հրշֆելդի հետ, երաժշտությունը՝ Էդուարդ
Կատակերգություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Der Herr ohne Wohnung, 1913 (Ռուդոլֆ Օստերայխերի հետ)
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- H. Giebisch, L. Pichler, K. Vancsa (editor). Kleines österreichisches Literaturlexikon. Brüder Hollinek, Vienna 1948.
- Felix Czeike. Historisches Lexikon Wien[de]. volume 3. Kremayr & Scheriau, Vienna 1994.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Discogs — 2000.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 filmportal.de — 2005.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Deutsche Nationalbibliothek Record #128636335 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բելա Ենբախ» հոդվածին։ |
|