Բանեհ (պարս.՝ بانه), քաղաք Իրանի արևմուտքում՝ Քուրդիստան օսթանում (նահանգում), Բանեհ շեհրեստանի վարչական կենտրոնը։ Բնակչությունը վերջին մարդահամարի տվյալներով կազմում է ▲110 218 մարդ (2016)[1][2]։
Քաղաքը գտնվում է Քուրդիստան օսթանի հյուսիս-արևմուտքում` օսթանի վարչական կենտրոն Սանանդաջից մոտ 123 կմ հյուսիս-արևմուտք, Իրաքի հետ սահմանից 16 կմ հեռավորության վրա։ Տեղադրված է լեռնային տեղանքում` ծովի մակարդակից մոտ 1550 մ բարձրության վրա։
Քաղաքի բնակչությունը 2016 թվականի մարդահամարի տվյալներով կազմում էր 110 218 մարդ, որոնք կազմում էին 48 488 տնտեսություն[3]։ Բանեհը Քուրդիստան օսթանի բնակչությամբ չորրորդ ամենախոշոր քաղաքն է Սանանդաջից, Սեքեզից և Մերիվանից հետո[4]։ Բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում տրված է աղյուսակում ստորև.