Բալենի ալեհեր
Արտաքին տեսք
Բալենի ալեհեր | ||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||
|
||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||
Cerasus incana | ||||||||||||
|
Բալենի ալեհեր (լատին․՝ Cerasus incana), ցածրաճ թուփ՝ մինչև 1-1.5 մ բարձրությամբ։
Կենսաբանական նկարագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]Տերևները նեղ ձվաձև կամ նշտարաձև են։ Ծաղիկները 4-8 ական են, սպիտակ։ Կորիզապտուղը մուգ կարմիր է, գնդաձև։ Ծաղկում է մայիսին, պտուղները հասունանում են հունիս-հուլիսին։
Տարածվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնականորեն տարածված է Արևելյան և Հարավային Կովկասում, Հյուսիսային Անատոլիայում։ Հայաստանում հանդիպում է գրեթե ամենուրեք՝ ստորինից մինչև վերին լեռնային գոտիներում, չոր քարքարոտ լեռնալանջերին։ Մասնակցում է արիդային նոսրանտառների և չորասեր բուսականության տարբեր խմբավորումների առաջացմանը։ Չորադիմացկուն է, պիտանի էրոզացված լեռնալանջերի անտառամելիորատիվ տնկարկներում օգտագործելու համար։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ծառագիտություն, Ժ. Հ. Վարդանյան