Jump to content

Բադախոսի տաճար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բադախոսի տաճար
Catedral metropolitana de San Juan Bautista de Badajoz
Հիմնական տվյալներ
Տեսակկաթոլիկ տաճար, հուշարձան և co-cathedral?
ԵրկիրԻսպանիա Իսպանիա
ՏեղագրությունԲադախոս[1]
Դավանանքկաթոլիկություն
ԹեմRoman Catholic Archdiocese of Mérida-Badajoz? և Roman Catholic Diocese of Badajoz?
Հիմնական ամսաթվերը1230
Ժառանգության կարգավիճակԻսպանիայի մշակութային ժառանգության օբյեկտ[1]
ՆվիրվածՀովհաննես Մկրտիչ
ԱնվանվածՀովհաննես Մկրտիչ
Ճարտարապետական ոճԳոթական ճարտարապետություն
Հիմնադրված1230
Քարտեզ
Քարտեզ
 Badajoz Cathedral Վիքիպահեստում
meridabadajoz.net/archidiocesis/catedral-de-badajoz/

Բադախոսի տաճար (իսպ.՝ Catedral metropolitana de San Juan Bautista de Badajoz)), կաթոլիկ եկեղեցի, Իսպանիայի Բադախոս քաղաքի Էստրեմադուրա ինքնավար համայնքում։ Հիմնադրվել է 1994 թվականին, Մերիդայի[2] տաճարի հետ միասին։ Բադախոսի տաճարը Մերիդա-Բադախոս արքեպիսկոպոսական թեմի նստավայրն է։

1230 թվականին թագավոր Ալֆոնսո IX-ի կողմից Բադախոս քաղաքի վերագրավումից հետո, նոր եպիսկոպոս Պադրո Պերեսը ի սկզբանե Բադախոսի Ալկասաբա մզկիթը դարձրեց տաճար։ Նոր տաճարը չի գործել մինչև 13-րդ դար։

1270 թվականին, տաճարը օծվել և նվիրաբերվել է Սուրբ Հովհաննես Մկրտչին, թեև շինարարությունը դեռ չէր ավարտվել։ Տաճարի տարբեր շինարարական աշխատանքներ տևել են մինչև 15-րդ դար, որին հաջորդել են 16-17-րդ դարերում արված վերանորոգումները և որոշ փոփոխությունները։

Բադախոսի տաճարը 1931 թվականին հռչակվեց ազգային պատմական հուշարձան։ 1994 թվականի հուլիսի 28-ին Հովհաննես Պողոս II Հռոմի Պապը հիմնեց Մերիդա-Բադախոս արքեպիսկոպոսական թեմը, դրա մետրոպոլիտեն դարձնելով Բադախոսի տաճարը[3]։

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջնաբերդի դիրքի շնորհիվ, եկեղեցին ունի ամրոցի տեսք, ամուր պատեր և պատնեշներ, ամուր քառակուսի աշտարակ։ Աշտարակը գտնվում է 11 և 14 մետր բարձրությունների վրա, և ունի 4 հատված, որոնցից մեկում տեղավորվում են բոլոր զանգերը։ Բնօրինակ եկեղեցին ունեցել է երկու նմանատիպ աշտարակ։

Եկեղեցին ունի մեկ պարզ ուղղանկյունաձև ճակատ՝ մեկ մարմարե շքամուտքով, որը կառուցվել է 1619 թվականին։ Շքամուտքի կողքին կան երկու հոնիական սյուներ։ Սուրբ Բլեիսի հյուսիսային շքամուտքը ամենայն հավանականությամբ ամենահինն է, որը շրջապատված է երկու քառակուսի սյուններով, առանձնանում է սրբերի փոքր պատկերներով։ Բոլոր պատերը և աշտարակը կառուցված են գոթական ճարտարապետական ոճով։ Տաճարի ինտերիերը ձևավորված է ուշ գոթական ճարտարապետական ոճով, ունի նավ, երկու ենթակողմ, կողային մատուռներ, բարձր խորան (բարոկկո ճարտարապետական ոճով) և երգչախմբի տաղավար՝ պլատերեսկո ոճով։

Վանքը կառուցված է պորտուգալական «Մանուելինո» ճարտարապետական ոճով։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Wiki Loves Monuments monuments database — 2017.
  2. Official website of the co-cathedral of Mérida [https://web.archive.org/web/20110128210814/http://catedraldemerida.webnode.com/ Արխիվացված 2011-01-28 Wayback Machine
  3. Pope John Paul II (1994 թ․ հուլիսի 28), «Constitutiones Apostolicae - Emeritensis Augustana» (PDF), Acta Apostolicae Sedis (Latin), Vatican: Congregation for Bishops, 86: 936–937{{citation}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link).

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բադախոսի տաճար» հոդվածին։