Արտակ Խաչատրյան (ազատամարտիկ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արտակ Խաչատրյան (այլ կիրառումներ)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Խաչատրյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արտակ Խաչատրյան | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 20, 1964[1] |
Մահացել է | ապրիլի 17, 1993[1] (28 տարեկան) |
Կրթություն | Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան |
Մասնագիտություն | վիրաբույժ |
Խաչատրյան Արտակ Վլադիմիրի (հոկտեմբերի 20, 1964, Կալինինո քաղաքում (այժմ՝ Տաշիր՝ ՀՀ Լոռու մարզ) - 1993, ապրիլի 17, Գյուլիստան գյուղի մոտ (ԼՂՀ Շահումյանի շրջան)), հայ վիրաբույժ, ազատամարտիկ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտը (1989 թվական)։ 1989-1991 թվականներին աշխատել է Տաշիրի կենտրոնական շրջանային հիվանդանոցում որպես շտապ բուժօգնության կայանի վարիչ, 1991 թվականի հոկտեմբեր - 1992 թվականի հունիսին՝ Շահումյանի շրջանի Վերին Շեն գյուղի հիվանդանոցի գլխավոր բժիշկ։ 1992 թվականի սեպտեմբեր - 1993 թվականի հունվարին «Եղնիկներ» պարտիզանական ջոկատի կազմում մասնակցել է Շահումյանի, Մարտակերտի ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին, բուժօգնություն է ցույց տվել խաղաղ բնակչությանն ու վիրավոր ազատամարտիկներին ։
1992 թվականի հունվար-փետրվար ամիսներին «Սպիտակ» փրկարարական ջոկատի կազմում օգնություն է ցույց տվել Հյուսիսային Օսեթիայում ձնահալքի տակ մնացած հայ վարորդներին։ Նույն թվականի ապրիլի 3-ին վերստին մեկնել է Շահումյան։ Զոհվել է վիրավոր ազատամարտիկներին Երևան տարհանելիս ուղղաթիռի հրետակոծվելուց։ Թաղված է Տաշիրում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։ |