Jump to content

Արմեն Առաքելյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Առաքելյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արմեն Առաքելյան
օգոստոսի 25, 1962(1962-08-25) - մարտի 6, 1993(1993-03-06) (30 տարեկան)
ԾննդավայրԱվետարանոց, Ասկերանի շրջան, ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահվան վայրԿուսապատ, Մարտակերտի շրջան, Արցախ
ԳերեզմանԱվետարանոց
Մարտեր/
պատերազմներ
Արցախյան ազատամարտ
Պարգևներ

Արմեն Բորիսի Առաքելյան (օգոստոսի 25, 1962(1962-08-25), Ավետարանոց, Ասկերանի շրջան, ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ - մարտի 6, 1993(1993-03-06), Կուսապատ, Մարտակերտի շրջան, Արցախ), հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արմեն Առաքելյանը ծնվել է 1962 թ. օգոստոսի 25-ին Ասկերանի շրջանի Ավետարանոց գյուղում։ Գյուղի միջնակարգ դպրոցում 8-րդ դասարանն ավարտելուց հետո ուսումը շարունակել է Հայաստանի Ագարակ ավանի պրոֆտեխուսումնարանում։ Ծառայել է Խորհրդային բանակում։ Զորացրվելուց հետո բնակություն է հաստատել Գրոզնի քաղաքում։ Արցախյան շարժումը նրան ետ է բերել հայրենի գյուղ։ Անդամագրվել է գյուղի ջոկատում, որտեղ ծառայում էին նաև նրա երկու եղբայրները։ Գումարտակի հրամանատարի տեղակալն էր։ Մասնակցել է բազմաթիվ մարտերի։ Զոհվել է 1993 թ. մարտի 6-ին Մարտակերտի շրջանի Կուսապատ գյուղի ազատագրության համար մղված մարտում։ Հետմահու պարգևատրվել է «Շուշիի ազատագրման համար» մեդալով։ Ամուսնացած էր, ունի մեկ դուստր։ Հանգչում է հայրենի գյուղի գերեզմանատանը[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Արմեն Առքելյանը Արցախյան պատերազմի թանգարանի կայքում». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 9-ին.