Արմենակ Սարգսյանց
Արմենակ Սարգսյանց | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 23, 1872 |
Ծննդավայր | Շուշի, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն |
Մահացել է | սեպտեմբերի 25, 1939 (67 տարեկան) |
Մահվան վայր | Խարկով, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | ճարտարագետ |
Արմենակ Սերգեյի Սարգսյանց (ապրիլի 23, 1872, Շուշի, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - սեպտեմբերի 25, 1939, Խարկով, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ սովետական լեռնային ինժեներ։
Կյանքը
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավարտել է Պետերբուրգի լեռնային ինստիտուտը (1897)։ Աշխատել է Ռուսաստանի հարավային գործարաններում, 1922 թվականին՝ Ալավերդու գործարանների ու հանքերի միավորման դիրեկտոր։ 1928 թվականից աշխատել է Խարկովում․ մինչև 1931 թվականը՝ մետալուրգիական գործարանների նախագծման պետական ինստիտոիտում (մետալուրգիական բաժնի պետ), 1931-1936 թվականները՝ մետաղների ինստիտուտում (ավագ գիտաշխատող)։
Արմենակ Սարգսյանցի նախաձեռնությամբ և ղեկավարությամբ Ռուսաստանում առաջին անգամ իրականացվել է ֆեռոմանգանի և ֆեռոսիլիցիումի հալումը (1900-1901), նախագծվել, կառուցվել և վերանորոգվել են դոմնային վառարաններ։ Ստեղծել է դոմնային գազի բաղադրության հաշվարկի մեթոդ, ուսումնասիրել դոմնային վառարանում բովախառնուրդի շարժումը։
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 226)։ |