Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Հակոբյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արարատ Հակոբյան
Ծնվել է փետրվարի 26 , 1947 (77 տարեկան)Ծննդավայր Ապագա , Արմավիրի մարզ , Հայկական ԽՍՀ Քաղաքացիություն Հայաստան Ազգություն հայ Կրթություն Երևանի պետական համալսարան Գիտական աստիճան պատմական գիտությունների դոկտոր Երկեր Կարսի մարզ (գյուղացիության պատմության ուրվագծեր 1878–1917 թթ.), Երևան , 2000, 167 էջ, ՀԽՍՀ 1921 թվականի ներքաղաքական կյանքի պատմության հիմնահարցերը հայ պատմագրության մեջ, Երևան , 2014, 260 էջ, Միակուսակցական վարչակարգի ձևավորումը Խորհրդային Հայաստանում (1920–ական թվականներ), Երևան, 2016, 366 էջ։Մասնագիտություն պատմաբան Աշխատավայր ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտ
Արարատ Մխիթարի Հակոբյան (փետրվարի 26 , 1947 (1947-02-26 ) , Ապագա , Էջմիածնի շրջան , Հայկական ԽՍՀ , ԽՍՀՄ ), պատմաբան, պատմական գիտությունների դոկտոր։
Ծնվել է 1947 թվականի փետրվարի 26 -ին Արմավիրի մարզի Էջմիածնի շրջանի Ապագա գյուղում։ 1966 թվականին ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը։ 1966 -1971 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետում։ 1971 թվականից աշխատանքի է անցել ՀԽՍՀ ԳԱԱ պատմության ինստիտուտում ։ Ավարտելով ինստիտուտի ասպիրանտուրան՝ 1980 թվականին պաշտպանել է Կարսի մարզի գյուղացիության պատմությանը նվիրված թեկնածուական ատենախոսություն։ 1982 թվականից դասախոսական աշխատանքի է անցել Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում սկզբում՝ ավագ դասախոսի, այնուհետև՝ դոցենտի պաշտոնում։ 1998 թվականին պաշտպանել է դոկտորական ատենախոսություն «Հայաստանի խորհրդարանը և քաղաքական կուսակցությունները (1918 -1920 )» թեմայով։ 2005 թվականից գլխավորում է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Պատմության և քաղաքագիտության ամբիոնի աշխատանքները։ Արարատ Հակոբյանն ընդգրկված է ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտում գործող գիտական աստիճաններ շնորհող ԲՈՀ-ի մասնագիտական խորհրդի կազմում։
Արարատ Հակոբյանն իր մասնակցությունն է բերել «Հայոց պատմություն» բազմահատորյակի հեղինակային և խմբագրական աշխատանքներին։ Գիտահետազոտական աշխատանքներին զուգահեռ Արարատ Հակոբյանը զբաղվում է նաև դասախոսական և ուսումնամեթոդական աշխատանքներով։ 2005 թվականից գլխավորում է Երևանի Պետական տնտեսագիտական համալսարանի պատմության և քաղաքագիտության ամբիոնի աշխատանքները։ Արարատ Հակոբյանը համահեղինակ է 8-րդ և 9-րդ դասարանների «Հայոց պատմություն» դպրոցական դասագրքերի։ Հեղինակ է ավելի քան 10 մենագրության, 70-ից ավելի գիտական հոդվածների ու գրքույկների, 100-ից ավելի հրապարակախոսական, քաղաքական և այլ բնույթի հրապարակումների։
Խորհրդային Հայաստանը Մոսկվայի և Կարսի պայմանագրերում , Երևան , 2010 , 338 էջ[ 1]
Հայաստանի խորհրդարանը և քաղաքական կուսակցությունները (1918 -1920 թթ.), Երևան , 2005 , 363 էջ[ 2]
ԽՄԿԿ սոցիալական ստրատեգիան, Երևան, 1989, 154 էջ[ 3] ։
Հայաստանի հանրապետությունը (1918–1920 թթ.), Երևան, 1992, 36 էջ։
ՀՅԴ 9–րդ ընդհանուր ժողովը, Երևան, 1994, 45 էջ։
Հայոց պատմություն (հնագույն շրջանից մինչև մեր օրերը), Երևան, 1996, 326 էջ։
Հակոբյան Արարատ, Սարգսյան Աշոտ, Հայոց պատմություն (հնագույն շրջանից մինչև մեր օրերը), Երևան, 1997, 326 էջ։
Հայաստանի խորհրդարանը և քաղաքական կուսակցությունները (1918–1920 թթ.), Երևան, 1998, 41 էջ։
Հակոբյան Արարատ, Սարգսյան Աշոտ, Վիրաբյան Վանիկ , Հայոց քաղաքական պատմություն, Երևան, 1999, 86 էջ։
Կարսի մարզ (գյուղացիության պատմության ուրվագծեր 1878–1917 թթ.), Երևան, 2000, 167 էջ[ 4] ։
ԵրՊԻ. 1933–2003. ՀՊՃՀ (համառոտ պատմություն), Երևան, 2003, 136 էջ։
1920 թվականի թուրք–հայկական պատերազմի փորձն ու դասերը, Երևան, 2004, 28 էջ։
Հայաստանի հանրապետության պարբերական մամուլի պատմություն (1918–1920 թթ.), 2005, 64 էջ[ 5] ։
Հայաստանի խորհրդարանը և քաղաքական կուսակցությունները (1918-1920 թթ.). Երևան, ՀՅԴ հրատ., 2005, 363 էջ[ 6] [ 7] ։
Հակոբյան Արարատ, Խուդինյան Գևորգ , ՀՅ Դաշնակցության պատմության խեղաթյուրման վերջին փորձերը, Երևան, 2005, 60 էջ։
Հակոբյան Արարատ, Սարգսյան Աշոտ, Հայոց պատմություն (հնագույն շրջանից մինչև մեր օրերը), Երևան, 2010, 388 էջ։
ՀԽՍՀ 1921 թվականի ներքաղաքական կյանքի պատմության հիմնահարցերը հայ պատմագրության մեջ, Երևան, 2014, 260 էջ[ 8] ։
Միակուսակցական վարչակարգի ձևավորումը Խորհրդային Հայաստանում (1920-ական թվականներ), Երևան, 2016, 366 էջ։
Становление однопартийного режима в советской Армении: (1920-е годы), 2016[ 9] .
Հայաստանի Հանրապետությունը, 1918-1920 թթ. (անկախության 100-ամյակի առթիվ), Լուսակն 2018, էջ 151[ 10] ։
↑ Կարսի մարզի գյուղացիության պատմություն
↑ www.historyofarmenia.am
↑ Հակոբյան, Արարատ Մխիթարի (1989). ԽՄԿԿ սոցիալական ստրատեգիան . Հայաստան. ISBN 9785540010207 .
↑ Հակոբյան, Արարատ Մխիթարի (2000). Կարսի մարզ։ Գյուղացիության պատմության ուրվագծեր 1878-1917 թթ . Ճարտարագետ. ISBN 9789993085010 .
↑ Հակոբյան, Արարատ Մխիթարի (2005). Հայաստանի Հանրապետության պարբերական մամուլի պատմություն։ 1918-1920 թթ . Ա. հ. ISBN 9789993044161 .
↑ Վիրաբյան, Ամատունի (2006 թ․ հունիսի 22). «Արարատ Հակոբյան . Հայաստանի խորհրդարանը և քաղաքական կուսակցությունները (1918-1920 թթ.). Երևան, ՀՅԴ հրատ., 2005, 363 էջ» . Պատմա-բանասիրական հանդես . № 1 : 325–327. ISSN 0135-0536 . Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ փետրվարի 24-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 26-ին .
↑ «Հայաստանի խորհրդարանը և քաղաքական կուսակցությունները (1918-1920 թթ.)» (PDF) .
↑ Հակոբյան, Արարատ (2014). ՀՍԽՀ 1921 թ. ներքաղաքական կյանքի պատմության հիմնահարցերը հայ պատմագրության մեջ . HH Gitutʻyunneri Azgayin Akademia. ISBN 9789939839127 .
↑ Հակոբյան, Արարատ (2016). Становление однопартийного режима в советской Армении: (1920-е годы) . Patmutʻyan Institut. ISBN 9789939860329 .
↑ Հակոբյան, Արարատ (2018). Հայաստանի Հանրապետությունը, 1918-1920 թթ։ անկախության 100-ամյակի առթիվ . Lusakn. ISBN 9789939871837 .
Բառարաններ և հանրագիտարաններ