Jump to content

Արազափ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Արազափ
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԱրմավիրի
ՇրջանԱրմավիրի տարածաշրջան
ԳյուղՄեծամոր (համայնք) | Մեծամոր համայնք[1]
Մակերես12.5 կմ²
ԲԾՄ845 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն1362[2] մարդ (2011)
Ազգային կազմՀայեր,
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականունարազափցի
Ժամային գոտիUTC+4
Հեռախոսային կոդ+374 (23)
Փոստային ինդեքս0914[3]
Արազափ (Հայաստան)##
Արազափ (Հայաստան)

Error: Must specify an image in the first line.

Արազափ (նախկին անվանումը՝ Էվջիլար), գյուղ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիրի տարածաշրջանում՝ մարզկենտրոն Արմավիրից 15 կմ հարավ-արևելք։ Տեղակայված է ծովի մակերևույթից 845 մ բարձրության վրա՝ Արաքս գետի ձախափնյակում։ Վերանվանվել է Արազափ 1947 թ. ապրիլի 10-ին[4]

Համայնքի պատմական անվանումը եղել է Էվջիլար, որը նշանակել է որսատեղ։ Հիմնադրվել է 1820 թվականին։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Արազափի մշտական բնակչությունը կազմել է 1362, առկա բնակչությունը՝ 1348 մարդ[2]։ Գյուղում բնակվում են՝ հայեր (75%) և եզդիներ (25%), որոնց մի մասը գաղթել են Պարսկահայաստանի Խոյի և Սալմաստի գյուղերից[4]։

Արազափի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[5].

Տարի 1831 1873 1914 1931 1959 1970 1989 2001 2011
Բնակիչ 142 492 746 750 876 882 1167[6] 1042 1362[2]

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչության հիմնական զբաղմունքը հողագործությունն է։ Բնակչությունը զբաղվում է նաև այգեգործությամբ, հացահատիկի մշակությամբ, թռչնաբուծությամբ, բանջարաբուծությամբ և խոզաբուծությամբ։

Պատմամշակութային հուշարձաններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղի եկեղեցին կոչվում է Սբ. Աստվածածին։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Տեղեկություններ Մեծամոր համայնքի մասին Արմավիրի մարզպետարանի կայքում, (արխիվացված 09․11․2023 թվական)։
  2. 2,0 2,1 2,2 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  3. Code database of Armenia, Արմավիր
  4. 4,0 4,1 Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Դ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 381 — 1008 էջ։
  5. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 27» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2015 Մարտի 27-ին.
  6. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 5, էջ 566

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 683