Ավրոմ Աբչուկ
Ավրոմ Աբչուկ | |
---|---|
Ծնվել է | 1897[1] |
Ծննդավայր | Լուցկ, Վոլինիայի նահանգ, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | հոկտեմբերի 10, 1937 |
Մասնագիտություն | լրագրող, բանաստեղծ, գրական քննադատ և գրող |
Լեզու | իդիշ |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Կրթություն | Շևչենկոյի անվան համալսարան |
Աշխատավայր | Q12107519? |
Ավրոմ Աբչուկ Վիքիդարանում | |
Avram Abchuk Վիքիպահեստում |
Ավրոմ Պինխուսովիչ Աբչուկ (ռուսական տարբեր հրատարակություններում թարգմանվում է նաև Ավրամ Պինխասովիչ կամ Ավրամ Պինխուսովիչ, 1897[1], Լուցկ, Վոլինիայի նահանգ, Ռուսական կայսրություն - հոկտեմբերի 10, 1937), խորհրդային հրեա գրող և պոետ, քննադատ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Լուցկայում՝ կրտսեր ծառայողի բազմազավակ ընտանիքում։ Հինգ տարեկան հասակում ծնողները նրան ուղարկել են շեդեր (հրեական նախնական դպրոց)։ Ուսումը չկարողացավ շարունակել այսպես կոչված «տոկոսային նորմայի» պատճառով, որը սահմանափակում էր հրեական ծագում ունեցող երեխաների մուտքը Ցարական Ռուսաստանի ուսումնական հաստատություններ։ 13 տարեկանում հեռացել է հայրական տնից և մեկնել է Կիև։ Ընդունվել է աշխատանքի՝ չունենալով կացարան։ Հաճախ այցելել է բանվորական ակումբ, որտեղ ներկա է եղել այնպիսի նշանավոր պոետների զեկույցներին, ինչպիսիք էին Դեյվիդ Հոֆշտեյնը, Պերեց Մարկիշիը, Լև Կվիտկոյը և Դավիդ Բերգելսոնը։ Հանդիպումներից մեկի գրական մասի վերջում Աբչուկը պատվավոր հյուրերին խնդրել է իր ստեղծագործությունների հետ ծանոթանալ, որոնք նա գրել էր բոլորից գաղտնի։
Հոֆշտեյնը, ծանոթանալով սկսնակ պոետի ստեղծագործություններին, ենթագիտակցաբար կռահեց, որ իր առջև բնատուր տաղանդի տեր գրող է։ Իմանալով, որ երիտասարդը Կիևում կացարան չունի, նրան հրավիրեց իր տուն։ Այնուհետև նրան նշանակեց անտուն երեխաների դաստիարակության համար դաստիարակչական նորաբաց տունը, ներգրավելով գրական միջավայր։
Հրեական պարբերականներում Աբչուկի առաջին հրատարակումները նրան ճանաչում բերեցին։ Ինչպես նկատել է այն ժամանակի քննադատը.
Հրեական գրականության երկնակամարում բացվեց նոր արշալույս։ |
Երիտասարդ գրողը ոչ միայն գրում էր նորավեպեր և պատմություններ, այլև համառորեն սովորում էր։ Ավարտել է Շևչենկոյի անվան համալսարանը՝ որպես ուսուցիչ, իսկ երբ 1930-ական թվականներին Կիևում բացվեց Ուկրաինայի գիտությունների ազգային ակադեմիան, դարձավ դրա առաջին գիտական աշխատակիցներից մեկը։
Ստեղծագործություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Աբչուկը գրել է իդիշով։ 1926 թվականից սկսած՝ Դի ռոյտե վելտ (Ди ройте велт) ամսագրում հրատարակել է պատմվածքներ։ 1930-ական թվականների սկզբում ի հայտ են գալիս նրա նորավեպերի, քննադատական աշխատանքների հավաքածուները, մենագրությունները։ Առավել հայտնի է հումորով հագեցած Խերշլ Շամայ (Хершл Шаммай, 1929, մաս 2 -1934) վեպը, որը նվիրված է հրեական վայրերի բնակիչներին արդյունաբերական աշխատակիցների վերածելու գործընթացին։ Աբչուկի «Этюдн ун материалн цу дер гешихте фун дер идишер литератур-бавегунг ин ФССР» գիրքը կարևոր տեղեկություններ է պարունակում հետհեղափոխական Ռուսաստանի հրեական գրականության մասին։
1928-1932 թվականներին Աբչուկը եղել է Պռոլիտ (Пролит), իսկ այնուհետև Ֆարմեստ (Фармест) ամսագրերի խմբագիրներից մեկը։
Ըստ գաղափարաէսթետիկ ուղղվածության Աբչուկի ստեղծագործությունը հարել է Պրոլետարական գրողների համաուկրաինական խորհրդին։ Որոշ ժամանակ եղել է դրա քարտուղարը։ Որպես հրեական ամենահեղինակավոր արձակագիրներից և քննադատներից մեկը, մասնակցել է գրողների համախորհրդային համագումարին` 1934 թվականի օգոստոսին կայացած Գրողների համամիութենական I համագումարի Ուկրաինայի պատվիրակների կազմում, որի մեջ ընդգրկված էին նաև Պավլո Տիչինան, Մաքսիմ Ռիլսկին, Իվան Միկիտենկոն, Պետրո Պանչը, Միկոլա Բաժանը ևայլոք։ Գրողների համաուկրաինական առաջին համագումարում միաձայն ընտրվել է հրեական բաժնի ղեկավար։
Մեղադրանք և արդարացում
[խմբագրել | խմբագրել կոդը]1935 թվականին հեռացվել է Ֆարմեստ ամսագրի խմբագրի պաշտոնից։ 1937 թվականի սեպտեմբերի 27-ին Կիևի փողոցներից մեկում ձերբակալվել է ՆԳԺԿ կողմից տրոցկիզմի մեղադրանքով, իսկ նույն թվականի հոկտեմբերի 10-ին գնդակահարվել է[2]։
1956 թվականի հոկտեմբերին Աբչուկի գործը վերանայվել է ԽՍՀՄ-ի գերագույն դատարանի կողմից։ 1937 թվականի հոկտեմբերի 10-ի որոշումը չեղարկվել է, և Աբչուկին հետմահու արդարացրին։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 NUKAT — 2002.
- ↑ Абчук Аврахам՝ հոդվածը Հրեական էլեկտրոնային հանրագիտարանում
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Полянкер Г. «…З порога смерті…: Письменники України -жертви сталінських репресій» // Літературна Україна № 19(4428), 9 травня 1991 р. -С. 8.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ավրոմ Աբչուկ՝ հոդվածը Հրեական էլեկտրոնային հանրագիտարանում
- Меламед Е. Ирония судьбы Аврома Абчука // Народ Книги в мире книг. 2017. № 127
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ավրոմ Աբչուկ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ավրոմ Աբչուկ» հոդվածին։ |
|
- 1897 ծնունդներ
- Ռուսական կայսրությունում ծնվածներ
- Հոկտեմբերի 10 մահեր
- 1937 մահեր
- Կիևի համալսարանի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Ուկրաինացի գրողներ
- 20-րդ դարի բանաստեղծներ
- Խորհրդային գրողներ
- Խորհրդային բանաստեղծներ
- Խորհրդային խմբագիրներ
- 20-րդ դարի խմբագիրներ
- Ուկրաինացի լրագրողներ
- Գրաքննադատներ
- Ուկրաինացի արձակագիրներ
- ԽՍՀՄ-ում գնդակահարվածներ
- ԽՍՀՄ-ում բռնադատվածներ
- Ուկրաինացի խմբագիրներ
- Խմբագիրներ այբբենական կարգով
- Բանաստեղծներ այբբենական կարգով