Jump to content

Ավրիլ Հեյնս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ավրիլ Հեյնս
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 27, 1969(1969-08-27)[1] (55 տարեկան)
ԾննդավայրՆյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՋորջթաունի համալսարանի իրավունքի կենտրոն (մայիս 2001)[1], Չիկագոյի համալսարան (հունիս 1992)[1] և Հանթեր քոլեջի ավագ դպրոց
Մասնագիտությունփաստաբան և պաշտոնյա
ԱշխատավայրOffice of the Director of National Intelligence?
Ծնողներհայր՝ Թոմաս Հ. Հեյնս
Զբաղեցրած պաշտոններDirector of National Intelligence?
ԿուսակցությունԴեմոկրատական կուսակցություն
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունNational Commission on Military, National, and Public Service?
Կայքavrilhaines.xyz
 Avril Haines Վիքիպահեստում

Ավրիլ Դանիկա Հեյնս (անգլ.՝ Avril Dannica Haines, օգոստոսի 27, 1969(1969-08-27)[1], Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), պատմությամն մեջ առաջին կինը, որը զբաղեցրել է Կենտրոնական հետախուզական վարչության տնօրենի տեղակալի (2013-2015) և ԱՄՆ Ազգային անվտանգության նախագահի խորհրդականի տեղակալի պաշտոնները (2015-2017)։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կենսաքիմիկոս Թոմաս Հեյնսի և Ադրիան Ռապինի դուստրն է, որն իր գիտական կարիերան փոխել է նկարչի ուղու հետ։ Ընտանիքն ապրում էր Վերին Վեսթ-Սայդում` Նյու Յորքի բոհեմական շրջանում։ Երբ Ավրիլը 4 տարեկան էր, մայրը հիվանդացել է քրոնիկ էմֆիզեմայով, իսկ ավելի ուշ՝ թռչունների տուբերկուլյոզով։ 12 տարեկանում աղջկա վրա էր մոր ամենօրյա խնամքի պատասխանատվությունը, որն այս անգամ ծանր հիվանդ էր (նա մահացել է դստեր տասնվեցամյակից կարճ ժամանակ անց)։

Ավագ դպրոցն ավարտելուց հետո (այդ տարիներին նաև մասնակի աշխատել է մեքենաների վերանորոգման խանութում) Ավրիլը մեկնել է Ճապոնիա և որոշ ժամանակ Կոդոկանի ինստիտուտում անցկացնելուց հետո ստացել ձյուդոյի շագանակագույն գոտի։ Վերադառնալով ԱՄՆ՝ Չիկագոյի համալսարանում ուսումնասիրել է ֆիզիկա, արձակուրդին հայրենի Նյու Յորքում սիրահարվել է թռիչքային հրահանգիչ Դևիդ Դավիգիին, նրանք միասին վերականգնելով հին երկշարժիչ «Սեսնան»՝ փորձել են մեկնել Եվրոպա, սակայն ինքնաթիռը սառել է Լաբրադոր ծովում։ Նրանց հաջողվել է խուսափել ջրի վրա վայրէջքից։

1992 թվականին, երբ Հայնեսն ավարտել է Չիկագոյի համալսարանը, զույգը հաստատվել է Բալթիմոր քաղաքում, որտեղ Ավրիլը սկսել է Հոփկինսի համալսարանում պատրաստվել ֆիզիկայի դոկտորի կոչում ստանալու համար, իսկ Դեյվիդը առևտրային ավիաընկերությունում սկսել է աշխատել որպես օդաչու[3]։

Հետաքրքրված էր միջազգային իրավունքով և մարդու իրավունքների պահպանման խնդրով, համալսարանն ավարտելուց հետո դաշնային վերաքննիչ դատարանի դատավորի աշխատասենյակում աշխատել է որպես գործակատար, իսկ 2003 թվականին ԱՄՆ պետդեպարտամենտում՝ իրավախորհրդատուի պաշտոնում։

2010 թվականից աշխատել է Օբամայի վարչակազմում՝ որպես նախագահի խորհրդականի օգնական, մասնագիտացել ազգային անվտանգության հարցերում, ինչպես նաև Ազգային անվտանգության խորհրդում աշխատել որպես իրավախորհրդատու։ 2013 թվականի հունիսի 12-ին ԿՀՎ տնօրեն Բրենան պաշտոնապես հայտարարել է 2013 թվականի օգոստոսի 9-ին ԿՀՎ փոխտնօրենի պաշտոնից Մայքլ Մորելի պաշտոնաթողության և նրա փոխարեն Ավրիլ Հայնեսի նշանակման մասին[4]։

2014 թվականի դեկտեմբերին Ավրիլ Հայնեսը նշանակվել է Սյուզան Ռայսի ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական[5]։

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «Avril D. Haines» (անգլերեն). Bloomberg. Վերցված է 2017 թ․ հունվարի 26-ին.

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 https://www.intelligence.senate.gov/sites/default/files/documents/q-ahaines-011921.pdf
  2. Australian Honours Search Facility
  3. Daniel Klaidman (2013 թ․ հունիսի 26). «Avril Haines, the Least Likely spy» (անգլերեն). Newsweek. Վերցված է 2017 թ․ հունվարի 26-ին.
  4. Karen DeYoung and Greg Miller (2013 թ․ հունիսի 12). «CIA's deputy director to be replaced with White House lawyer» (անգլերեն). Washington Post. Վերցված է 2017 թ․ հունվարի 26-ին.
  5. Simon Engler (2014 թ․ դեկտեմբերի 18). «Number 2 at CIA Moves to White House» (անգլերեն). Foreign Policy. Վերցված է 2017 թ․ հունվարի 26-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ավրիլ Հեյնս» հոդվածին։