Jump to content

Առլինդ Այեթի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Առլինդ Այեթի
Քաղաքացիությունը  Ալբանիա և  Շվեյցարիա
Ծննդյան ամսաթիվ սեպտեմբերի 25, 1993(1993-09-25)[1][2][3] (31 տարեկան)
Ծննդավայր Բազել, Շվեյցարիա
Հասակ 184 սանտիմետր
Քաշ 83 կիլոգրամ
Դիրք կենտրոնական պաշտպան

Առլինդ Աֆրիմ Այեթի (ալբ․՝ Arlind Afrim Ajeti, սեպտեմբերի 25, 1993(1993-09-25)[1][2][3], Բազել, Շվեյցարիա), ալբանացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ, որը խաղում է որպես կենտրոնական պաշտպան Թուրքիայի առաջնության «Բոդրում» ակումբում։ Նա ծնվել է Շվեյցարիայում, սակայն միջազգային մակարդակով ներկայացնում է Ալբանիան։

Այեթին ծնվել է Շվեյցարիայի Բազել քաղաքում, ալբանական ծագումով ծնողների ընտանիքում, որոնք եղել են Կոսովոյի Պոդուևո քաղաքից (այն ժամանակ՝ Հարավսլավիա) և 1990-ական թվականներին, ինչպես շատ կոսովցիներ, ներգաղթել են Շվեյցարիա[4]։ Առլինդը Աֆրիմ և Սիլբիյե Այեթիների առաջին երեխան է։ Նա երկվորյակներ Ալբիանի և Ադոնիսի ավագ եղբայրն է, որոնցից Ալբիանը խաղում է «Բազել» ակումբում և Շվեյցարիայի մինչև 21 տարեկանների հավաքականում, իսկ Ադոնիսը՝ «Ռափերսվիլ-Յոնա» ակումբում[5]։ 2015 թվականի հուլիսին ամբողջ ընտանիքը դարձել է Ալբանիայի քաղաքացի[6]։ Նրա հայրը՝ Աֆրիմը, նույնպես ֆուտբոլիստ էր և հանդես էր գալիս որպես դարպասապահ։

Ակումբային կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Այեթիի հայրը՝ Աֆրիմը, ոգեշնչման աղբյուր է եղել Առլինդի համար, որպեսզի վերջինս սկսեր ֆուտբոլ խաղալ։ 8 տարեկանում Առլինդը ամեն օր ֆուտբոլ էր խաղում իր հոր հետ, իսկ 10 տարեկանում սկսել է ֆուտբոլ խաղալ «Կոնկորդիա Բազել» երիտասարդական ակումբում[7]։ 2004 թվականին նա դարձել է «Բազել» ակումբի խաղացող[5]՝ ներկայացնելով մինչև 16, մինչև 18 և մինչև 21 տարեկանների թիմերը։ Մինչև 21 տարեկանների թիմի կազմում նա խաղացել է 2010-2011 մրցաշրջանից մինչև 2014-2015 մրցաշրջանը «1. Լիգա Պրոմոշընում»՝ ընդհանուր մասնակցելով 67 հանդիպման և խփելով 4 գոլ[8]։

2011 թվականի հունվարի 2-ին Այեթին ստորագրել է իր առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը «Բազելի» հետ (երկուսուկես տարով) և 2011-2012 մրցաշրջանից առաջ հրավիրվել է առաջին թիմ[9]։ Նա իրավունք ուներ խաղալու «Բազելի» մինչև 19 տարեկանների նորաստեղծ թիմում 2011-2012 NextGen շարքում։ Թիմում առաջին խաղն անցկացրել է «Տոտենհեմ Հոտսպուրի» դեմ՝ 2011 թվականի օգոստոսի 17-ին[10]։

Իր նորոմուտն առաջնությունում Այեթին նշել է որպես փոխարինող 2011 թվականի օգոստոսի 28-ին «Թունի» դեմ տնային խաղում, որն ավարտվել է 2-1 հաշվով[11]։ 2011-2012 մրցաշրջանում նա «Բազելի» հետ հաղթել է ինչպես առաջնությունում[12], այնպես էլ Շվեյցարիայի գավաթի խաղարկությունում[13]։ Թեպետ հիմնական թիմի կազմում նա առաջնությունում միայն մեկ խաղի էր մասնակցել և երկու անգամ հանդես էր եկել Շվեյցարիայի գավաթի խաղերում, նա պարբերաբար խաղում էր մինչև 21 տարեկանների թիմում։

Շվեյցարիայի Սուպերլիգայի 2012-2013 մրցաշրջանի ավարտին Այեթին «Բազելի» հետ երկրորդ անգամ է նվաճել չեմպիոնական տիտղոսը[14] և դարձել Շվեյցարիայի գավաթի հաղթող[15]։ ՈՒԵՖԱ Եվրոպայի Լիգայի 2012-2013 մրցաշրջանում «Բազելը» դուրս է եկել կիսաեզրափակիչ, որտեղ մրցել է ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի գործող չեմպիոն «Չելսիի» հետ, բայց դուրս է մնացել՝ զիջելով ընդհանուր 2-5 հաշվով[16]։

2013-2014 մրցաշրջանի սկզբում՝ 2013 թվականի հոկտեմբերի 5-ին, Այեթին խփել է իր առաջին գոլը առաջնությունում «Լոզան-Սպորի» դեմ արտագնա խաղում, որն ավարտվել է 2-1 հաշվով հօգուտ «Բազելի»[17]։

Սուպերլիգայի 2013-2014 թվականների մրցաշրջանի ավարտին Այեթին «Բազելի» կազմում նվաճել է չեմպիոնի երրորդ տիտղոսը[18]։ Թիմը հասել է նաև 2013-2014 մրցաշրջանի Շվեյցարիայի գավաթի եզրափակիչ, սակայն լրացուցիչ ժամանակում պարտվել է «Ցյուրիխին» 0-2 հաշվով։ Չեմպիոնների լիգայի 2013-2014 թվականների մրցաշրջանում «Բազելը» խմբային փուլում երրորդ տեղը զբաղեցնելով՝ անցել է Եվրոպայի լիգայի փլեյ-օֆֆ, որտեղ հասել է մինչև քառորդ եզրափակիչ։

2014-2015 մրցաշրջանը շատ հաջող է եղել «Բազելի» համար։ Թիմը վեցերորդ անգամ անընդմեջ նվաճել է առաջնության հաղթողի կոչումը[19], իսկ Շվեյցարիայի գավաթում նրանք հասել են մինչև եզրափակիչ։ Սակայն երրորդ մրցաշրջանն անընդմեջ նրանք մնացել են երկրորդ տեղում՝ եզրափակիչում 0-3 հաշվով պարտվելով «Սիոնին»։ «Բազելը» Չեմպիոնների լիգային մասնակցել է խմբային փուլից և հասել է փլեյ-օֆ, քանի որ 2014 թվականի դեկտեմբերի 9-ին «Էնֆիլդում» 1-1 հաշվով ոչ-ոքի է խաղացել «Լիվերպուլի» հետ[20]։ Սակայն այնուհետև «Բազելը» ⅛ եզրափակիչում պարտվել է «Պորտուին»։ «Բազելն» ընդամենը անցկացրել է 65 հանդիպում (36-ը՝ Շվեյցարիայի առաջնությունում, 6-ը՝ Շվեյցարիայի գավաթում, 8-ը՝ Չեմպիոնների լիգայում և 15 ընկերական խաղ)։ Սակայն մարզիչ Պաուլու Սոուզայի ղեկավարությամբ 2014-2015 մրցաշրջանը հաջողված չէր Այեթիի համար։ Թիմի կազմում նա ընդհանուր առմամբ մասնակցել է 17 խաղի, որից ընդամենը 3-ը՝ առաջնությունում, 2-ը՝ գավաթում և միայն 1-ը՝ Չեմպիոնների լիգայում և 11-ը՝ ընկերական խաղերում[21]։

Այեթին «Բազելի» իր թիմակիցներ Շկելզեն Գաշիի և Տաուլանտ Ջակայի հետ դարձել է Ալբանիայի այն երեք ֆուտբոլիստներից մեկը, որոնք պատմության մեջ առաջին անգամ մասնակցել են ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆ փուլին[22]։

2015 թվականի նոյեմբերի 24-ին, վեց ամիս ազատ գործակալ լինելուց հետո, «Բազելում» պայմանագրի ավարտից հետո, Այեթին մինչև մրցաշրջանի ավարտը պայմանագիր է ստորագրել Սերիա A-ի նորեկ «Ֆրոզինոնեի» հետ[23][24]։ Նրան տրվել է թափուր 93 համարը, որը նա ընտրել է ծննդյան տարեթվի պատճառով[25]։ Երկու օր անց Այեթին ներկայացվել է լրատվամիջոցներին, որտեղ նա ասել է, որ Սերիա A-ում խաղալը «երազանք է» և շնորհակալություն հայտնել ակումբին՝ իրեն այս հնարավորությունն ընձեռելու համար[25]։

Նոր ակումբի կազմում Այեթին առաջին անգամ հայտավորվել է 2015 թվականի դեկտեմբերի 6-ին՝ «Մատուսա» մարզադաշտում «Կիևոյի» դեմ խաղին, որտեղ, սակայն, փոխարինման դուրս չի եկել[26]։ Նորամուտը նշել է 2016 թվականի հունվարի 6-ին «Սասուոլոյի» դեմ խաղում (2-2), որտեղ նա նախ դարձել է ինքնագոլի, այնուհետև՝ գոլի հեղինակ[27]։

Մրցաշրջանի արդյունքներով «Ֆրոզինոնեն» վերադարձել է Սերիա B[28]։

2016 թվականի հուլիսի 7-ին Այեթին անվճար՝ ազատ խաղացողի կարգավիճակով, տեղափոխվել է իտալական «Տորինո»[29][30]։ Նա ստորագրել է երեք տարվա պայմանագիր՝ ևս երկու տարով երկարաձգելու հնարավորությամբ։ Ըստ հաղորդագրությունների՝ նրա աշխատավարձը մեկ մրցաշրջանի համար 500․000 եվրո էր[31]։ Նորամուտը նոր թիմի կազմում կայացել է 2017 թվականի փետրվարի 5-ին «Էմպոլիի» դեմ խաղում, որն ավարտվել է 1-1 հաշվով[32]։ Մեկ շաբաթ անց նա խփել է իր առաջին գոլը «Պեսկարայի» դեմ խաղի 9-րդ րոպեին՝ հաշիվը դարձնելով 2-0, իսկ ավելի ուշ դարձել է ինքնագոլի հեղինակ, սակայն «Տորինոն» հաղթել է 5-3 հաշվով[33]։

Վարձավճարով «Կրոտոնեում»

[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի օգոստոսի 1-ին Այեթին մինչև 2017-2018 մրցաշրջանի ավարտը, գնելու հնարավորությամբ, վարձավճարով տրվել է Սերիա A-ի մեկ այլ թիմի՝ «Կրոտոնեին»[34]։ 2017 թվականի դեկտեմբերի 17-ին «Կիևոյի» դեմ խաղում Այեթին հարված է կատարել դարպասին, որը Անտե Բուդիմիրը շեղել է դատարկ դարպասը, ինչը բավականացրել է «Կրոտոնեին» 1–0 հաշվով հաղթանակ տանելու համար[35][36]։

2018 թվականի սեպտեմբերի 13-ին Այեթին պաշտոնապես դարձել է շվեյցարական «Գրասհոպերի» խաղացող՝ ստորագրելով նախնական մեկ տարվա պայմանագիր՝ ևս երկու տարով երկարաձգելու հնարավորությամբ և այդպիսով երեք տարի անց վերադառնալով Շվեյցարիա[37]։

2020 թվականի փետրվարի 18-ին Դանիայի 1-ին դիվիզիոնի «Վայլե» ակումբը հաստատել է, որ պայմանագիր է կնքել Այեթիի հետ[38]։ Ակումբը չի հայտնել, թե քանի տարով է ստորագրվել պայմանագիրը։

2021 թվականի նոյեմբերի 16-ին Այեթին մեկ մրցաշրջանով պայմանագիր է կնքել Սերիա C-ում հանդես եկեղ «Պադովա» ակումբի հետ՝ ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ[39]։

2022 թվականի հուլիսի 12-ին Այեթին միացել է «Պորդենոնեին»՝ կնքելով երկու տարվա պայմանագիր[40]։

Միջազգային կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Այեթին նորամուտը Շվեյցարիայի մինչև 17 տարեկանների հավաքականում նշել է 2010 թվականի մարտի 4-ին Շվեդիայի հասակակիցների դեմ խաղում։ Առաջին խաղը Շվեյցարիայի մինչև 18 տարեկանների հավաքականում անցկացրել է 2010 թվականի սեպտեմբերի 15-ին Բելգիայի մինչև 18 տարեկանների հավաքականի դեմ խաղում, որն ավարտվել է 2-2 հաշվով։ 2011 թվականի ՈՒԵՖԱ-ի Եվրոպայի մինչև 19 տարեկանների ֆուտբոլի առաջնության որակավորման փուլի ընթացքում Այեթին իր առաջին խաղն է անցկացրել Շվեյցարիայի մինչև 19 տարեկանների հավաքականում՝ որպես փոխարինող խաղացող 2-րդ խմբի Անգլիայի դեմ խաղում 2011 թվականի հունիսի 2-ին[41]։

2013 թվականի փետրվարի 6-ին Այեթին իր նորամուտն է նշել Շվեյցարիայի մինչև 21 տարեկանների հավաքականում Վիլյառեալ քաղաքի «Էլ Մադրիգալ» մարզադաշտում (Իսպանիա): Նա մասնակցել է ամբողջ հանդիպմանը։ Խաղն ավարտվել է 1-0 հաշվով հօգուտ մրցակցի՝ Սլովակիայի մինչև 21 տարեկանների հավաքականի: Շվեյցարիայի երիտասարդական հավաքականներում վերջին խաղը Այեթին անցկացրել է 2014 թվականի սեպտեմբերի 24-ին: Դա Ուկրաինայի մինչև 21 տարեկանների հավաքականի դեմ խաղն էր, որում նրա թիմը պարտվել է 0-2 հաշվով։ Դա 2015 թվականի ՈՒԵՖԱ-ի Եվրոպայի մինչև 21 տարեկանների առաջնության որակավորման փուլի խաղ էր[41]:

Սերբիայի և Ալբանիայի միջև 2014 թվականի հոկտեմբերի 14-ին տեղի ունեցած ընդհատված խաղը, որտեղ ալբանացի ֆուտբոլիստները քաջություն ցուցաբերեցին՝ պաշտպանելով իրենց ազգային խորհրդանիշը մշտական քաղաքական թշնամի սերբերի դեմ նրանց հայրենիքում, ոգեշնչել էր ալբանական ծագում ունեցող շատ ֆուտբոլիստների, որոնք արտահայտել էին իրենց ցանկությունը՝ խաղալու Ալբանիայի ազգային հավաքականի կազմում։ Այեթին առաջինն էր, ով արեց դա՝ նշելով, որ ցանկանում է խաղալ Ալբանիայի ազգային հավաքականում[42]:

Ալբանիայի հավաքականում իր նորամուտը Այեթին նշել է 2014 թվականի նոյեմբերի 14-ին Եվրո-2016-ի ընտրական մրցաշարի I խմբի Ֆրանսիայի դեմ խաղում, որը, սակայն, կրում էր ընկերական խաղի բնույթ, քանի որ Եվրո-2016-ը հյուրընկալող ֆրանսիացիներն ազատված էին ընտրական մրցաշարից և խմբի թիմերի հետ անցկացնում էին ընկերական խաղեր[43]։ Այեթին փոխարինման է դուրս եկել 69-րդ րոպեին՝ Ամիր Աբրաշիի փոխարեն: 2015 թվականի մարտի 5-ին Այեթին «Բազելի» իր թիմակից պաշտպան Նասեր Ալիյիի հետ ստացել է Ալբանիայի քաղաքացիություն[44]՝ այդ երկրի ազգային հավաքականի կազմում պաշտոնական որակավորման խաղերին մասնակցելու իրավունք ստանալու համար[45]։

2016 թվականի մայիսի 21-ին Այեթին ընդգրկվել է ՈՒԵՖԱ Եվրո-2016-ին նախապատրաստվող Ալբանիայի հավաքականի 27-հոգանոց նախնական ցուցակում[46], իսկ մայիսի 31-ին՝ 23-հոգանոց վերջնական ցանկում, որտեղ նրան տրվել է 18 համարը[47]:

2016 թվականի մայիսի 28-ին նա խփել է իր առաջին գոլը հավաքականի կազմում Եվրո-2016-ի նախապատրաստական խաղում Կատարի դեմ խաղում, որն ավարտվել է 3-1 հաշվով հաղթանակով[48][49]:

Այեթին չօգտագործված փոխարինող է եղել ՈՒԵՖԱ Եվրոյի Ալբանիայի առաջին՝ Շվեյցարիայի դեմ խաղում, որն ավարտվել է 0-1 հաշվով պարտությամբ[50]: Հյուրընկալող երկիր Ֆրանսիայի հավաքականի դեմ երկրորդ խաղում, Լորիկ Ցանայի հեռացման պատճառով, Այեթին խաղը սկսել է մեկնարկային կազմում և ցուցադրել ուժեղ խաղ, սակայն ստիպված է եղել փոխարինվել 85-րդ րոպեին վնասվածքի պատճառով. նրա հեռացումը թուլացրել է թիմը, որը խաղի վերջին հատվածում ընդունել է երկու գոլ[51]: Հունիսի 19-ին Ռումինիայի հավաքականի դեմ երրորդ և վերջին խաղում Այեթին ցուցադրել է լավագույն ֆուտբոլիստի խաղ՝ օգնելով թիմին պահպանել 1-0 հաղթական հաշիվը, որը տալիս էր ⅛ եզրափակիչ փուլի հույս[52]։ Մրցաշարի ընթացքում խաղադաշտում Այեթիի ներկայությամբ Ալբանիան ոչ մի գոլ բաց չի թողել՝ նրան դարձնելով ալբանացի շատ երկրպագուների սիրելին։ Երեք միավորով և գոլերի -2 տարբերությամբ Ալբանիան խմբում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը, և դասակարգվել վերջինը 3-րդ տեղ զբաղեցրած թիմերի մեջ, ինչը ի վերջո հանգեցրել է մրցաշարից նրանց դուրս մնալուն[53]:

ՖԻՖԱ-ի 2018 թվականի աշխարհի առաջնության որակավորման փուլ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վնասվածքի պատճառով Այեթին չի կարողացել միանալ Ալբանիայի ազգային հավաքականին 2018 թվականի Ֆուտբոլի աշխարհի առաջնության որակավորման առաջին երեք խաղերում 2016 թվականի սեպտեմբերին և հոկտեմբերին։ Նա հրավիրվել է Իսրայելի դեմ չորրորդ խաղին, որը կայացել է 2016 թվականի նոյեմբերի 12-ին, սակայն չի կարողացել ժամանակին վերականգնվել այս խաղին մասնակցելու համար[54]: Լիարժեք վերականգնումից հետո նա առաջին անգամ հրավիրվել է Իտալիայի դեմ մարտի 24-ին կայացած 2018 թվականի ՖԻՖԱ-ի աշխարհի առաջնության որակավորման խաղին և Բոսնիա և Հերցեգովինայի դեմ 2017 թվականի մարտի 28-ին կայացած ընկերական խաղին[55]։

Առլինդ Այեթին ընդգրկվել է Գերմանիայում կայացած Եվրոպայի 2024 թվականի առաջնության եզրափակիչ փուլին հայտավորված 26 ֆուտբոլիստների շարքում։ Նա մասնակցել է խմբային մրցաշարի բոլոր երեք խաղերին՝ խաղադաշտում անցկացնելով 270 րոպե[56]։ Ալբանիայի հավաքականը զիջել է Իսպանիայի և Իտալիայի հավաքականներին, ոչ-ոքի է խաղացել Խորվաթիայի հետ և դուրս մնացել հետագա պայքարից՝ խնբում զբաղեցնելով վերջին տեղը[57]։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի հունիսին Այեթին ամուսնացել է Պրանվերա Կրասնիկիի հետ[58]։

Թեև ծնվել և մեծացել են Շվեյցարիայում, Այեթի բոլոր եղբայրները տիրապետում են ալբաներենին և իրենց անձնական կյանքում հիմնականում շփվում են ալբաներենով[59]։

Կարիերայի վիճակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տվյալները թարմացվել են 28 հուլիսի, 2024[60][8][61][62]
Խաղերը և գոլերը ըստ ակումբի, մրցաշրջանների և մրցաշարերի
Ակումբ Մրցաշրջան Լիգա Գավաթ Եվրոպա[Ն 1] Մյուսներ Ընդամենը
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Բազել Մ21 2010–11 1. Liga Promotion 23 1 - - - 23 1
2011–12 18 1 - - - 18 1
2012–13 12 0 - - - 12 0
2013–14 11 2 - - - 11 2
2014–15 3 0 - - - 3 0
Ընդհանուր 67 4 - - - 67 4
Բազել 2011–12 Շվեյցարիայի Սուպերլիգա 1 0 2 0 0 0 - 3 0
2012–13 4 0 3 0 1[Ն 2] 0 - 8 0
2013–14 19 1 4 0 12[Ն 3] 0 - 35 1
2014–15 3 0 2 0 1[Ն 4] 0 - 6 0
Ընդհանուր 27 1 11 0 14 0 - 53 1
Ֆրոզինոնե 2015–16 Սերիա A 16 1 - - - 16 1
Տորինո 2016–17 Սերիա A 4 1 1 0 - - 5 1
Կրոտոնե 2017–18 Սերիա A 21 0 2 0 - - 23 0
Գրասհոպեր 2018–19 Շվեյցարիայի Սուպերլիգա 16 2 0 0 - - 16 2
Վայլե 2019–20 Դանիայի 1-ին դիվիզիոն 8 0 - - - 8 0
Ռեջանա 2020–21 Սերիա B 24 2 1 0 - - 25 2
Պադովա 2021–22 Սերիա C 17 1 4 0 - 5 0 26 1
Պորդենոնե 2022–23 Սերիա C 32 6 - - 1 0 33 6
Կլուժ 2023–24 Լիգա I 22 3 1 0 2 0 - 25 3
2024–25 1 0 0 0 0 0 - 1 0
Ընդհանուր 23 3 1 0 2 0 - 26 3
Բոդրում 2024–25 Սուպեր Լիգ 0 0 0 0 - - 0 0
Ընդամենը կարիերայում 255 21 20 0 16 0 6 0 297 21
  1. Ներառյալ մայրցամաքային մրցումները, ինչպիսիք են ՈՒԵՖԱ Չեմպիոնների լիգան և ՈՒԵՖԱ Եվրոպայի լիգան։
  2. Խաղերը Եվրոպայի լիգայում։
  3. Ութ հանդիպում 2013–14 ՈՒԵՖԱ Չեմպիոնների լիգայում, չորս հանդիպում 2013–14 ՈՒԵՖԱ Եվրոպա լիգայում։
  4. Բոլոր խաղերը՝ Չեմպիոնների լիգայում։
Տվյալները թարմացվել են 24 հունիսի, 2024[8][63]
Խաղերը և գոլերը ըստ հավաքականի և թվականների
Ազգային հավաքական Թվական Խաղեր Գոլեր
Ալբանիա 2014 2 0
2015 5 0
2016 5 1
2017 6 0
2018 2 0
2019 0 0
2020 0 0
2021 1 0
2022 1 0
2023 2 0
2024 5 0
Ընդամենը 29 1
Առլինդ Այեթիի խփած գոլերի ցանկը հավաքականում
Թ Ամսաթիվ Մրցավայր գլխ Մրցակից Հաշիվ Արդյունք Մրցաշար
1 29 մայիսի 2016 «Հարթբերգ» մարզադաշտ, Հարթբերգ, Ավստրիա 9 Կատար Կատար 1–1 3–1 Ընկերական

Բազել[64]

  • Շվեյցարիայի Սուպերլիգա՝ 2011–2012, 2012–2013, 2013–2014, 2014–2015
  • Շվեյցարիայի գավաթ՝ 2011–2012, փոխչեմպիոն՝ 2012–2013, 2013–2014, 2014–2015
  • Uhren Cup՝ 2013

Վայլե

  • Դանիայի 1-ին դիվիզիոն՝ 2019–2020

Պադովա

  • Իտալիայի գավաթ Սերիա C՝ 2021–2022

Անհատական

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. 3,0 3,1 As (իսպ.)Madrid: PRISA, 1967. — ISSN 1888-6671
  4. «Arlind Ajeti, talenti i radhës që po troket në dyert e suksesit» (ալբաներեն). Albinfo. 14 July 2011. Վերցված է 4 November 2017-ին.
  5. 5,0 5,1 «Die stolze Familie Ajeti». tageswoche.ch (գերմաներեն). Tages Woche. 18 July 2013. Արխիվացված է օրիգինալից 8 December 2015-ին. Վերցված է 11 November 2015-ին.
  6. Buajr Nishani (15 July 2015). «Dekret për dhënie të shtetësisë shqiptare nr. 9182» (ալբաներեն). President of Albania. Վերցված է 4 November 2017-ին.
  7. «Arlind Ajeti – Euro 2016 profile» (ալբաներեն). FSHF.org. Վերցված է 30 November 2017-ին. «• Kur i keni patur fillesat me futbollin? Kur keni filluar të luani si futbollist profesionist? Kontakti I parë me futbollin ka ardhur pak a shumë, përpara 15 vjetësh. Isha 8 vjec dhe fillova të shikoja tim atë, që luante. Ai ishte portier. Më pas fillova të luaja me babai cdo ditë. Kur isha 10 vjec fillova të luaj me një ekip të vogël në Bazel, të quajtur Concordia Basel.»
  8. 8,0 8,1 8,2 Ֆուտբոլիստի էջը National Football Teams կայքում(անգլ.)
  9. Meister, Remo (2011). «FCB-Trainingsstart: Vier "Neue", ein paar Abwesende und wie immer grosse Ziele» (գերմաներեն). FC Basel 1893. Արխիվացված է օրիգինալից 5 April 2012-ին. Վերցված է 20 June 2011-ին.
  10. Marti, Caspar (2011). «Punkteteilung im ersten Spiel der "Nachwuchs-Champions League"» (գերմաներեն). FC Basel 1893. Արխիվացված է օրիգինալից 25 September 2012-ին. Վերցված է 17 August 2011-ին.
  11. «Basel vs. Thun 2 – 1». Soccerway. 28 August 2011. Վերցված է 28 August 2011-ին.
  12. «Jetzt hat Basel den Titel auf sicher» (գերմաներեն). football.ch. 2012. Արխիվացված է օրիգինալից 16 October 2013-ին. Վերցված է 29 April 2012-ին.
  13. «Matchtelegram FC Basel 1893 5:3 FC Luzern» (գերմաներեն). football.ch. 2012. Արխիվացված է օրիգինալից 4 December 2012-ին. Վերցված է 16 May 2012-ին.
  14. Schifferle, Michael (2013). «Season review: Switzerland». UEFA. Վերցված է 10 June 2013-ին.
  15. SFV (2013). «Telegramm Schweizer Cup Final» (գերմաներեն). Schweizerischer Fussballverband. Վերցված է 20 May 2013-ին.
  16. Haylett, Trevor (2013). «Basel take heart after Chelsea defeat». UEFA. Վերցված է 3 May 2013-ին.
  17. Meister, Remo (2013). «Siegtorschütze Ajeti: Der FCB dreht das Spiel in Lausanne und gewinnt 2:1» (գերմաներեն). FC Basel 1893. Արխիվացված է օրիգինալից 14 October 2013-ին. Վերցված է 5 September 2013-ին.
  18. Grossenbacher, Sacha (2014). «Fotos vom Spiel gegen Lausanne sowie den anschliessenden Feierlichkeiten» (գերմաներեն). FC Basel 1893. Վերցված է 18 May 2014-ին.
  19. Marti, Caspar (2015). «Der Meisterfreitag im bunten Zeitraffer» (գերմաներեն). FC Basel 1893. Վերցված է 29 May 2015-ին.
  20. «Liverpool 1 Basel 1». BBC Sport. 10 December 2014. Վերցված է 10 December 2014-ին.
  21. Zindel, Josef (2015). Rotblau: Jahrbuch Saison 2015/2016. FC Basel Marketing AG. ISBN 978-3-7245-2050-4.
  22. «Historike! 3 shqiptarë në 1/8-at e Champions League (FOTO LAJM)». Sport.albeu.com (ալբաներեն). 18 February 2015. Արխիվացված է օրիգինալից 31 July 2017-ին. Վերցված է 27 November 2015-ին.
  23. «Serie A Frosinone, ufficiale: preso il difensore Ajeti». Corriere Dello Sport (իտալերեն). 24 November 2015. Վերցված է 26 November 2015-ին.
  24. «Arlind Ajeti driblon Partizanin për Frozinonen» (ալբաներեն). Panorama Sport. 23 November 2015. Վերցված է 26 November 2015-ին.
  25. 25,0 25,1 «Ajeti prezantohet tek Frozinone: Realizova ëndrrën e fëmijërisë». Panorama Sport (ալբաներեն). 26 November 2015. Վերցված է 26 November 2015-ին.
  26. «Java e 15-të e Serie A e veçantë për Ajetin» (ալբաներեն). Sport Arena. 6 December 2015. Արխիվացված է օրիգինալից 8 December 2015-ին. Վերցված է 6 December 2015-ին.
  27. «SASSUOLO VS FROSINONE». www.legaseriea.it. Վերցված է 2024-09-20-ին.
  28. «Frosinone e Ajetit bie nga kategoria» [Frosinone of Ajeti got relegated] (ալբաներեն). AlbaniaSoccer. 8 May 2016. Վերցված է 22 December 2017-ին.
  29. Fabrizio Turco (7 July 2016). «Torino, il primo rinforzo per Mihajlovic arriva dall'Europeo: Ajeti» (իտալերեն). Torino Repubblica. Վերցված է 8 July 2016-ին.
  30. «Torino: Mihajlovic parte con Ajeti. E' il primo volto nuovo». Gazzetta Dello Sport (իտալերեն). 7 July 2016. Վերցված է 7 July 2016-ին.
  31. Rinald Bregasi (7 July 2016). «Ajeti te Torino, ja detajet e marrëveshjes» (ալբաներեն). SuperSport Albania. Վերցված է 8 July 2016-ին.
  32. «Ajeti, debutimi i kthehet në makth» [Ajeti, debut turns into nightmare] (ալբաներեն). Sport Ekspres. 5 February 2017. Արխիվացված է օրիգինալից 10 August 2017-ին. Վերցված է 22 December 2017-ին.
  33. «Ajeti gol, por pastaj shkatërron gjithçka» [Ajeti goal, but then destroys everything] (ալբաներեն). Sport Ekspres. 5 February 2017. Վերցված է 22 December 2017-ին.(չաշխատող հղում)
  34. «Zyrtare / Arlind Ajeti transferohet te Krotone, huazim me të drejtë blerjeje nga Torino» [Official / Arlind Ajeti transferred to Crotone, a loan with the purchase right from Torino] (ալբաներեն). Panorama Sport. 1 August 2017. Վերցված է 17 December 2017-ին.
  35. «VIDEO/ Ajeti protagonist në Serinë A, shikoni çfarë asisti ka dhënë te Krotone» [VIDEO / Ajeti protagonist in Serie A, see what an assist has given at Crotone] (ալբաներեն). Panorama Sport. 17 December 2017. Վերցված է 17 December 2017-ին.
  36. «Crotone vs. Chievo - 17 December 2017». Soccerway. Վերցված է 17 December 2017-ին.
  37. «Marrin fund dilemat, Ajeti prezantohet tek skuadra e re» [The dilemmas are over, Ajeti presented at the new team] (ալբաներեն). Sport Ekspres. 13 September 2018. Վերցված է 13 September 2018-ին.
  38. Vejle Boldklub supplerer bagkæden Արխիվացված 18 Փետրվար 2020 Wayback Machine, vejle-boldklub.dk, 18 February 2020
  39. «Arlind Ajeti è un giocatore del Calcio Padova» (իտալերեն). Padova. 16 November 2021. Վերցված է 26 November 2021-ին.
  40. «ARLIND AJETI, UN "MURO" PER LA DIFESA DEL PORDENONE» (իտալերեն). Pordenone. 12 July 2022. Արխիվացված է օրիգինալից 25 March 2023-ին. Վերցված է 12 July 2022-ին.
  41. 41,0 41,1 «Arlind Ajeti - National team». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2024-09-25-ին.
  42. «Pas sfidës me Serbinë, Ajeti: Dua të luaj për Shqipërinë» (ալբաներեն). Lapsi. 20 October 2014. Վերցված է 14 October 2022-ին.
  43. «Shqipëria tregohet e fortë, barazon me Francën» (ալբաներեն). Gazeta Express. 14 November 2014. Վերցված է 11 November 2015-ին.
  44. «Dekret për dhënie të shtetësisë shqiptare nr. 8988». president.al (ալբաներեն). President of Albania. 5 March 2015. Վերցված է 11 November 2015-ին.
  45. «Ajeti e Aliji marrin shtetësi shqiptare (foto)» (ալբաներեն). aSport.al. 9 March 2015. Արխիվացված է օրիգինալից 13 May 2016-ին. Վերցված է 30 May 2016-ին.
  46. Fatjon Pandovski (21 May 2016). «De Biasi leaves out Albanian top scorer Salihi». UEFA. Վերցված է 30 May 2016-ին.
  47. «De Biasi shpall listën zyrtare të Euro 2016». FSHF.org. 31 May 2016. Վերցված է 31 May 2016-ին.
  48. «Albania rally to quell Qatar». UEFA. 29 May 2016. Վերցված է 30 May 2016-ին.
  49. «Albania vs. Qatar 3 – 1». Soccerway. 29 May 2016. Վերցված է 29 May 2016-ին.
  50. «Albania 0-1 Switzerland: Fabian Schar's fourth-minute header sinks 10-man Albania in Group A clash». Mirror.co.uk. 11 June 2016. Վերցված է 19 June 2016-ին.
  51. Wayne Harrison (15 June 2016). «Last-gasp France defeat Albania to reach last 16». UEFA.com. Վերցված է 19 June 2016-ին.
  52. Mat Lawless (19 June 2016). «Romania 0-1 Albania: Armando Sadiku scores Eagles' first-ever goal at major tournament to provide last 16 hope». Mirror.co.uk. Վերցված է 19 June 2016-ին.
  53. «Albania out of Euro 2016 after Portugal draw with Hungary». Fourfourtwo.com. 22 June 2016. Վերցված է 9 October 2016-ին.
  54. Trajneri i Shqipërisë paraqet planin anti-Izrael Արխիվացված 7 Նոյեմբեր 2016 Wayback Machine FSHF.org
  55. DE BIAZI SHPALL LISTËN PËR ITALINË DHE BOSNJEN Արխիվացված 1 Օգոստոս 2017 Wayback Machine FSHF.org
  56. UEFA.com. «The official website for European football». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2024-09-25-ին.
  57. UEFA.com. «The official website for European football». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2024-09-25-ին.
  58. «Nga dasma në fushë, Ajeti martohet para Francës» (ալբաներեն). Panorama Sport. 13 June 2015. Արխիվացված է օրիգինալից 24 September 2015-ին. Վերցված է 31 August 2015-ին.
  59. «Adonis Ajeti: Gjuhën shqipe ma kanë mësuar prindërit» (ալբաներեն). Sport Ekspres. 28 February 2015. Արխիվացված է օրիգինալից 16 March 2015-ին. Վերցված է 28 February 2015-ին.
  60. Ֆուտբոլիստի էջը soccerway.com կայքում(անգլ.)
  61. Վիճակագրությունը UEFA.com կայքում
  62. «Profile A. Ajeti, Bodrum FK: Info, news, matches and statistics». www.besoccer.com (անգլերեն). Վերցված է 2024-09-25-ին. {{cite web}}: Text "BeSoccer" ignored (օգնություն)
  63. eu-football.info https://eu-football.info/_player.php?id=28865. Վերցված է 2024-09-25-ին. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  64. «Arlind Ajeti, international football player». eu-football.info (անգլերեն). Վերցված է 2024-09-25-ին.
  65. Chris Burke (19 June 2016). «Albania await their fate after historic victory». UEFA. Վերցված է 8 July 2016-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Առլինդ Այեթի» հոդվածին։