Jump to content

Անտանաս Վենուոլիս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անտանաս Վենուոլիս
լիտ.՝ Antanas Vienuolis
Ծնվել էապրիլի 7 (19), 1882[1][2][3]
ԾննդավայրAžuožeriai, Անիկշչայի շրջան, Լիտվա
Վախճանվել էօգոստոսի 17, 1957(1957-08-17)[4][1][2][…] (75 տարեկան)
Վախճանի վայրԱնիկշչայ, Լիտվական ԽՍՀ, ԽՍՀՄ[2][3]
Մասնագիտությունգրող, դեղագործ և դրամատուրգ
Լեզուլիտվերեն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  Լիտվա և  ԽՍՀՄ
ԿրթությունՄոսկվայի պետական համալսարան և Liepāja Gymnasium?
Ստեղծագործական շրջան1918-1957
Ուշագրավ աշխատանքներՔննադատորեն է պատկերել ազնվականությանը, բուրժուական մտավորականությանը
Պարգևներ
Լենինի շքանշան
 Antanas Vienuolis Վիքիպահեստում

Անտանաս Վենուոլիս (Ժակաուսկաս) (ապրիլի 7 (19), 1882[1][2][3], Ažuožeriai, Անիկշչայի շրջան, Լիտվա - օգոստոսի 17, 1957(1957-08-17)[4][1][2][…], Անիկշչայ, Լիտվական ԽՍՀ, ԽՍՀՄ[2][3]), լիտվացի խորհրդային գրող։ Լիտվիայի ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1947 թ.), Լիտվիայի ԽՍՀ ժողովրդական գրող (1957 թ.)։

1903-1907 թվականներին աշխատել է Կովկասում։ 1905-1907 թվականների հեղափոխությանը մասնակցելու համար բանտարկվել է Թիֆլիսում։ 1907 թվականից ապրել է Մոսկվայում, դեղագործություն է ուսանել Մոսկվայի համալսարանում։ 1918 թվականին վերադարձել է Լիտվա։ Վենուոլիսը լիտվական գրականություն է մտել որպես դեմոկրատ ուղղության ռեալիստ գրող («Բանտում», 1905 թ., ակնարկ, «Կովկասյան լեգենդներ», 1905-1906 թթ.)։ Իր պատմվածքներում Վենուոլիսը խարազանել է լիտվական գյուղի կուլակության կամայականությունը, տիրող կղերական խավարամոլությունը («Ջրահեղձ աղջիկը», 1909 թ.), մտավորականության քաղքենիական բարքերը («Վերադարձել է», 1908 թ., «Կինը», 1909 թ.)։ Քննադատորեն է պատկերել ազնվականությանը, բուրժուական մտավորականությանը («Օրը բացվելուց առաջ», 1925 թ., վեպ, «Մտավորականների պալատը» 1921 թ., վիպակ, «Մթնշաղ», 1936 թ., պիես)։ Պատմական թեմայով են գրված «Քառուղի» (1932 թ.) վեպը և «1831 թիվ» (1936 թ.) պիեսը։ «Հոգեդուստրը» (1946 թ.) վիպակում, «Պուոջյունասների դաստակերտը» (1949 թ.) վեպում պատկերված է դասակարգային պայքարը լիտվական գյուղում բուրժուական կարգերի ժամանակ։ 1957 թվականին հրատարակվել են նրա «Իմ հիշողություններից» գիրքը և «Ավանդություններ և լեգենդներ» ժողովածուն։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անտանաս Վենուոլիս» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 378