Աննա-Մարիա Ռենգեր
Աննա-Մարիա Ռենգեր գերմ.՝ Annemarie Renger | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 7, 1919[1][2][3][…] |
Ծննդավայր | Լայպցիգ, Սաքսոնիա, Պրուսիայի ազատ պետություն[4] |
Մահացել է | մարտի 3, 2008[5][1][2][…] (88 տարեկան) |
Մահվան վայր | Remagen, Ahrweiler, Ռայնլանդ Պֆալց, Գերմանիա |
Գերեզման | Südfriedhof |
Քաղաքացիություն | Գերմանիա |
Մայրենի լեզու | գերմաներեն |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Զբաղեցրած պաշտոններ | Գերմանական Բունդեսթագի անդամ, Բունդեսթագի նախագահ, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի փոխարինող, Գերմանական Բունդեսթագի անդամ, Գերմանական Բունդեսթագի անդամ, Գերմանական Բունդեսթագի անդամ, Գերմանական Բունդեսթագի անդամ, Գերմանական Բունդեսթագի անդամ, Գերմանական Բունդեսթագի անդամ, Գերմանական Բունդեսթագի անդամ, Գերմանական Բունդեսթագի անդամ և Գերմանական Բունդեսթագի անդամ |
Կուսակցություն | Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցություն |
Պարգևներ և մրցանակներ | |
Ստորագրություն | |
Annemarie Renger Վիքիպահեստում |
Աննա-Մարիա Ռենգեր (գերմ.՝ Annemarie Renger; հոկտեմբերի 7, 1919[1][2][3][…], Լայպցիգ, Սաքսոնիա, Պրուսիայի ազատ պետություն[4] - մարտի 3, 2008[5][1][2][…], Remagen, Ahrweiler, Ռայնլանդ Պֆալց, Գերմանիա), գերմանացի քաղաքական գործիչ, ԳԴՀ-ի բունդեսթագի նախկին նախագահ (1972-1976)
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Իր աշխատանքային գործունեությունը սկսել է որպես առևտրային գործակալի օգնական, մինչև 1945 թվականը աշխատել է Բեռլինի հրատարակչությունում որպես առևտրային ներկայացուցիչ։
1946 թվականից դարձել է Հանովերում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության վարչության գրասենյակի ղեկավար, իսկ հետո՝ Բոնում։
Եղել է հետպատերազմյան Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Կուրտ Շումախերի անձնական քարտուղարը։ Հայտնի լուսանկարը, որտեղ Աննա Մարիա Ռենգերն օգնում է ծանր հիվանդին՝ ոտքի և ձեռքի անդամահատման պատճառով, ֆաշիստական բանտարկություններում կտտանքների հետևանքով, Շումախերի համար պաշտամունք է դարձել հետպատերազմյան Գերմանիայի քաղաքական պատմության համար։
1953 թվականից մինչև 1990 թվականը եղել է բունդեսթագի պատգամավոր, 1969 թվականից մինչև 1972 թվականը՝ բունդեսթագում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության խմբակցության ղեկավար։
1972 թվականից մինչև 1976 թվականը եղել է բունդեսթագի նախագահ, 1976 թվականից մինչև 1990 թվականը՝ բունդեսթագում նախագահի տեղակալ։
1973 թվականից եղել է Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության կառավարման անդամ, 1979 թվականից մինչև 1983 թվականը՝ Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության վերահսկիչ հանձնաժողովի անդամ։
1979 թվականին եղել է Ազատ դեմոկրատական կուսակցության նախագահի պաշտոնի թեկնածու, սակայն պարտվել է Կառլ Կարստենին, քանի որ այդ ժամանակ կառավարական կոալիցիայի մեջ մտնող Ազատ դեմոկրատական կուսակցության 66 ներկայացուցիչներ քվեարկությանը ձեռնպահ էին մնացել։
Վարել է հասարակական և բարեգործական ակտիվ գործունեություն։
Ունեցել է արտաքին քաղաքական ոճի չափանիշ։ Նրա խորհուրդներին իր պատգամավորական կարիերայի սկզբում մասնավորապես հետևում էր ապագա կանցլեր Գերհարդ Շրյոդերը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Discogs — 2000.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Stammdaten aller Abgeordneten des Deutschen Bundestages
- ↑ 3,0 3,1 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
- ↑ 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #118599682 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 5,0 5,1 5,2 http://www.independent.co.uk/news/obituaries/annemarie-renger-former-bundestag-president-796813.html
- ↑ http://www.kfe.de/awards/preis_traeger_list.php?jahr=1993
Արտաքին հղւոմներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Mit Geschick, Würde und Resolutheit». FAZ.NET. 3 Марта 2008. Վերցված է 2010 թ․ հունվարի 7-ին.
- «Eine große Sozialdemokratin». Welt Online. 4 марта 2008. Վերցված է 2010 թ․ հունվարի 7-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աննա-Մարիա Ռենգեր» հոդվածին։ |
|