Անժե (կամուրջ)
Անժե | |
---|---|
Երկիր | Ֆրանսիա |
Տեղանք | Անժե |
Տեսակ | կախովի կամուրջ |
Նյութ | երկաթբետոն |
Հատում է | Մեն |
Երկարություն | 124 մետր |
Լայնություն | 7,2 մետր |
Բացման տարեթիվ | 1839 |
Անժե կամուրջ կամ Բաս Շանի կամուրջ (ֆր.՝ Pont de la Basse-Chaîne), Մեն գետի վրայով Անժե քաղաք մտնող կամուրջ, որը քանդվել է 1850 թվականի ապրիլի 16-ին ֆրանսիական զինվորների քայլելիս առաջացած ռեզոնանսի պատճառով։ Նախագծել են Ջոզեֆ Չալին և Բորդիլիոնը։ Կառուցվել է 1836-1839 թվականներին[1]։
Կամուրջն ունեցել է 102 մետր երկարություն, երկու ճոպան։ Կրող կամուրջը 7,2 մետր լայնություն է ունեցել։ Հենարանները թուջե 5.47 բարձրությամբ սյուներ են եղել[1]։
Կամրջի քանդվելը
[խմբագրել | խմբագրել կոդը]Այդ տարածքում տեղակայված գնդի բանակայինները հաճախ են օգտագործել կամուրջը։Կամրջի կործանման օրը երկու գումարտակ անցել են կամրջով, երրորդի անցնելու ժամանակ ամպրոպ է սկսվել, ուժեղ քամուց կամուրջն սկսել է ճոճվել։ Զինվորների քայլից կամուրջն էլ ավելի է ճոճվել։ Նրանց քայլելը ռեզոնանս է առաջացրել և ճոճքը մեծացել է։ Աղետի պահին կամրջի վրա 483 զինվոր է եղել և չորս քաղաքացիական։ Ողջ մնացացների տեղեկությամբ կամուրջն անցնելուց հազիվ են քայլել, և քիչ է մնացել ընկնեին ջուրը։ Զինվորներին հրամայել են «ջարդել քայլը», բայց արդեն ճոճքը կասեցնել հնարավոր չի եղել։ Աջ ափից բարձրացող ճոպանը կտրվել է գետնի տակ, 3-4 մետր խորության տակ։ Քիչ անց կտրվել է հարևան ճոպանը, որի պատճառով կամրջի աջափնյա մասը փլուզվել է, և կամրջի թեքվելու պատճառով զինվորների մի մասը ընկել է ջուրը։ Ջուրը ընկածների մեծ մասին փրկել են դեռ կամուրջով չանցած նրանց ընկերները և Անժեի քաղաքացիները։ Ընդհանուր առմամբ զոհվել է 226 զինվոր[2]։ Ողբերգությանը նպաստել են քամոտ եղանակի և զինվորների քայլից առաջացած դինամիկ բեռը, և հիմնական ճոպանների կոռոզիան։ Պարզվել է, որ կամրջի խարսխային ամրացումները թույլ են եղել։ Չնայած դրանց բետոնապատ լինելուն, ջուրը թափանցել և քայքայել է մետաղը[2][3]։
Հետևանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Աղետի հետևանքով Ֆրանսիայում մինչև 1870 թվականը ճոպանային կամուրջներ չեն կառուցել։ Անժեի կամրջի անկումը կապված կախովի կամուրջների հետ լուրջ խնդիրներ է առաջ քաշել։ Որոշ ճարտարագետներ հետագա նմանատիպ կամուրջներում օգտագործել են ուժեղացված ամրացումներ։ Նմանատիպ բոլոր կամուրջների ամրությունը ստուգվել է[1]։
Նույն հատվածում 1960 թվականին բետոնե հեծաններով նոր կամուրջ է կառուցվել։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Peters, Tom F., "Transitions in Engineering: Guillaume Henri Dufour and the Early 19th Century Cable Suspension Bridges", Birkhauser, 1987, 3-7643-1929-1
- ↑ 2,0 2,1 «Rapport... de la commission d'enquête... pour rechercher les causes et les circonstances qui ont amené la chute du pont suspendu de la Basse-Chaîne». Annales des ponts et chaussées: Partie technique: 394–411. 1850. Վերցված է 2011 թ․ մարտի 27-ին.
{{cite journal}}
: Cite uses deprecated parameter|authors=
(օգնություն) - ↑ Annales des ponts et chaussées: Partie technique. — A. Dumas, 1850-01-01. — 480 с.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- R.E.D. Bishop, Vibration, Cambridge University Press (1965) for a discussion of the engineering problems of unwanted vibrations.
- J.P. Den Hartog, Mechanical Vibrations, Dover Publications (1985)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Pont de la Basse-Chaîne
- "The Angers Bridge catastrophe" Արխիվացված 2013-09-07 Wayback Machine English translation of article originally in La Revue du Musée des arts et métiers
- Angers bridge collapse at Bridgemeister
- suspension bridge design
- Point of Collapse, Village Voice, 27 August – 2 September 2003, by Robert Julavits for problem on the Brooklyn bridge
- British 'Millennium' or 'Wobbly Bridge', built 2000