Անայիս Ներսիսյանը ծնվել է 1937 թվականի մարտի 22-ին, Բուխարեստում։ Գրում է ռումիներեն։ 1961 թվականին ավարտել է Բուխարեստի համալսարանի պատմության ֆակուլտետը։ Աշխատակցում է գրական հանդեսներին, այդ թվում՝ «Նոր կյանք» ռումինահայ շաբաթաթերթին, որտեղ, բանաստեղծություններից բացի, տպագրում է գրականության, արվեստի և պատմության հետ առնչվող հոդվածներ։ Հիշատակելի են ռումինահայ գաղութի անցյալը լուսաբանող նյութերը («Հայերու մասին այլ վավերագրեր Վատիկանի գաղտնի դիվանաթուղթերուն մեջ», 1975 թ., № 22, «Հայկական ազդեցությունը Մոլդովայի բրուտագործության մեջ», 1975 թ., № 42, «Հայերը Մոլդովայի հին վավերագիրներուն մեջ», 1976 թ., № 45 և այլն) հրատարակվել են Ներսեսյանի «Ապակե երգիչը» (1973 թ., դասվել է տարվա լավագույն գործերի շարքը), «Քնարական պատկերներ» (1975 թ.), «Անցման կնիքը» (1978 թ.), «Արևային կշիռ» (1980 թ.) ժողովածուները[2]։ 1990 թվականից աշխատել է «Արարատ» ամսագրի խմբագրությունում[3]։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 256)։