Jump to content

Այրոնբրիջի կիրճ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Այրոնբրիջի կիրճ
Տեսակկիրճ
Երկիր Միացյալ Թագավորություն
ՎարչատարածքԳորջ
Նյութերկաթ
Կազմված էԵրկաթե կամուրջ
Քարտեզ
Քարտեզ

Այրոնբրիջի կիրճ, Սեվերն գետի առաջացրած խոր կիրճը Անգլիայի Շրոփշիր կոմսության Ուեսթ Միդլենդս շրջանում։ Առաջացել է վաղ անցյալում ցամաքած Լափվորթ լճի սառցադաշտային ապարների արտահոսքի հետևանքով՝ սառցե դարաշրջանի վերջում։ Կիրճը կազմող ժայռերի կտրվածքային ուսումնասիրությունները բացահայտեցին, որ կիրճը հարուստ է այնպիսի օգտակար հանածոներով, ինչպիսիք են ածուխը, երկաթը, կրաքարը և հրակայուն կավը։ Այս բացահայտումը նպաստեց տարածքի կտրուկ տնտեսական աճին արդյունաբերական հեղափոխության վաղ շրջանում[1][2]։ Կիրճը սկզբնապես կոչվում էր Սեվերնի կիրճ, իսկ ներկայումս կրում է նրա վրա կառուցված երկաթե կամրջի (անգլ.՝ Iron Bridge) անունը, որն աշխարհում առաջին երկաթե կամուրջն է և հանդիսանում է նաև շրջանում ծավալված արդյունաբերության խորհրդանիշ-հուշարձան։ Կամուրջը կառուցվել է 1779 թվականին և իրար է կապել արդյունաբերական Բրոսլի քաղաքը և հանքարդյունաբերական Մեդլի ավանը։ Տարածքը վաղ արդյունաբերողների շրջանում հռչակվել էր երկու պատճառով՝ անմշակ ածխի, երկաթի հանքաքարի, կրաքարի և կավի հանքանյութերից հենց կիրճում արտադրում էին երկաթ, կավե խողովակներ, հախճապակի, կղմինդր և ճենապակի, ապա Սեվերն գետի միջոցով կազմակերպում փոխադրումը։ Խորը և լայն գետը հնարավորություն էր տալիս արտադրանքը հասցնել մինչև ծով։

Կիրճի միջով հոսում է Սեվերն գետը դեպի Բրիստոլի ջրանցք։ Այն կազմավորվել է նախորդ սառցե դարաշրջանում, երբ Իռլանդական ծովի սառույցները լցվեցին նախկինում հյուսիսային կողմով հոսող գետը, որը հավաքվելով ստեղծեց Լափվորթ լիճը։ Լճի մակարդակը շարունակ բարձրանում էր, մինչև որ ջուրը հասավ բլուրներին և նրանց միջով ճանապարհ ճեղքեց դեպի հարավ։ Այս հոսքն առաջացրեց մի կիրճ և մշտապես շեղում էր գետի հոսքը դեպի հարավ[3][4][5][6]։

Կիրճը գտնվում է արարողակարգային, ոչ քաղաքային Շրոփշիր կոմսության տարածքում, որտեղ գտնվում են Այրոնբրիջ, Քոուլբրուկդեյլ և Քոուլփորթ բնակավայրերը։ Տարածքը բաժանված է երեք եկեղեցական, ծխական համայնքների՝ Լայթմուր, Այրոնբրիջ և Քոուլփորթ ու Ջեկֆիլդ։ Եկեղեցական համայնքների գրասենյակները գտնվում են Ջեկֆիլդում[7]։ Բնակչության ընդհանուր թիվը ըստ 2011 թվականի մարդահամարի կազմում է 3.275 մարդ[8]։

Բնապահպանությունը կիրճում

[խմբագրել | խմբագրել կոդը]
Այրոնբրիջ կամուրջը

«Կանաչ աշխարհ» բնապահպանական կենտրոնը (անգլ.՝ Green Wood Centre ) քսան տարվա ընթացքում իրականացրել է նոր աշխատակազմի և կանաչապատման ու անտառապատման ոլորտի մասնագետների ուսուցում և կազմակերպել կիրճի բնական պուրակների ու անտառների պահպանման և նոր կանաչ տարածքների ստեղծման աշխատանքներ։ 1986 թվականին կիրճի մոտավորապես 260 հեկտար տարածք ընդգրկվեց Միացյալ Թագավորությունում ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում, ինչը նույնպես նպաստեց տարածքում բնապահպանական միջոցառումների զարգացմանը։ «Severn Gorge Countryside Trust» և «The Green Wood Centre» կազմակերպությունները իրականացնում են նաև բնապահպանական միջոցառումներում տեղացիների և կամավորների ներգրավում՝ անտառային թավուտների պահպանման, մացառների հեռացման, եղնիկների պաշտպանության և բնական լանդշաֆտների պահպանման աշխատանքներում։

Գետը կամրջից Կամրջի վերանորոգման աշխատանքներ Տեսարան օդանավի բարձրությունից

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Pannett, David (2008). «The Ice Age Legacy in North Shropshire» (PDF). Proceedings of the Shropshire Geological Society. 13: 86–91. ISSN 1750-855X. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 10-ին.
  2. Wills, L.J. (1924). «The Development of the Severn Valley in the Neighbourhood of Iron-Bridge and Bridgnorth». Quarterly Journal of the Geological Society. 80: 274–308. doi:10.1144/GSL.JGS.1924.080.01-04.15. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 16-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 10-ին.
  3. Lapworth, C. (1898). {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն); Missing or empty |title= (օգնություն)
  4. Harmer, F.W. (1907). «The Origin of Certain Cañon-like Valleys». Quart. J. geol. Soc. Lond. 63: 470–514. doi:10.1144/GSL.JGS.1907.063.01-04.33.
  5. Wills, L.J. (1924). «The Development of the Severn Valley in the Neighbourhood of Iron-Bridge and Bridgnorth». Quarterly Journal of the Geological Society. 80: 274–308. doi:10.1144/GSL.JGS.1924.080.01-04.15. {{cite journal}}: Text "Quart. J. geol. Soc. Lond." ignored (օգնություն)
  6. Beckinsale, R.P.; Richardson, L. (1964). «Recent Findings on the Physical Development of the Lower Severn Valley». The Geographical Journal. 130 (1): 87–105. JSTOR 1794269.
  7. «Welcome». The Gorge Parish Council. 2014 թ․ փետրվարի 4. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 22-ին.
  8. «Civil Parish population 2011». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 25-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]