Jump to content

Այծեմնիկ Զարդարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Այծեմնիկ Զարդարյան
Ծնվել է1909
ԾննդավայրՍտամբուլ, Օսմանյան կայսրություն
Մահացել էանհայտ
Քաղաքացիություն Թուրքիա
Մասնագիտությունքանդակագործ

Այծեմնիկ Զարդարյան (1909, Ստամբուլ, Օսմանյան կայսրություն - անհայտ), հայ քանդակագործուհի։

Ծնվել է Կ. Պոլսում։ Փոքր հասակից ծնողների հետ տեղափոխվել է Եգիպտոս, որտեղ ստացել է նախնական կրթությունը՝ Կահիրեի Ազգային վարժարանում։ 1926 թվականից հետևել է տեղի «Դանթե Ալիգիերի» ընկերության Լեոնարդո դա Վինչիի անվան իտալական գեղարվեստական ուսումնարանի քանդակագործական բաժնի դասընթացներին, ավարտել է 1930 թվականին։ Դեռևս ուսանողական տարիներին մասնակցել է ցուցահանդեսների՝ մի շարք քանդակներով, որոնցից մամուլը բարձր է գնահատել «Աստվածամայրը» և «Առյուծը»։ Պատրաստել է նաև Զորավար Անդրանիկի հարթաքանդակ կիսանդրին[1]։

  1. Գառնիկ Ստեփանյան (1973). Կենսագրական բառարան, հատոր Ա. Երևան: «Սովետական գրող». էջ էջ 319.