Jump to content

Ամուդարյա (գետ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ամուդարյաից)
Ամուդարյա
Բնութագիր
Երկարություն2,400
Ավազանի մակերես309 000 կմ²
Ջրի ծախս1400 մ³/վ
Ջրահոսք
Ակունքի տեղակայումPamir River?
Գետաբերանի տեղակայումSouth Aral Sea?
Կոորդինատներ
Տեղակայում
Հոսող հոսքերKunduz River?, Կաֆիռնիգան, Սուրխանդարյա, Sherabad River?, Զերավշան, Khulm River?, Վախշ և Փյանջ
ԵրկիրՏաջիկստան Տաջիկստան
Աֆղանստան Աֆղանստան
Թուրքմենստան Թուրքմենստան
Ուզբեկստան Ուզբեկստան
ԵրկրամասԳուր

Ամուդարյա, գետ Տաջիկստանում, Թուրքմենստանում, Ուզբեկստանում, Աֆղանստանում։

Կազմավորվում է Փյանջ և Վախշ գետերի միախառնումից, թափվում Արալյան ծովը՝ առաջացնելով դելտա։ Երկարությունը 1415 կմ (Փյանջի ակունքից՝ 2540 կմ), կանոնավոր նավարկություն կա Չարջու քաղաքից սկսած։ Ամուդարյայի ափին է Թերմեզ, Կերկի, Նուկուս քաղաքները։

Անվանումն առաջացել է մի ժամանակ գետի ափին գտնվող Ամուլ քաղաքի անունից և պարսկերեն դարյա «գետ» բառից, այսինքն՝ «Ամուլի գետ»։ Անտիկ շրջանի աշխարհագրագետներին հայտնի էր Օքսուս (լատիներեն՝ Oxus), իսկ արաբներին՝ Ջեյհուն անունով[1]։

  1. Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: «Լույս». էջ 24.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ամուդարյա (գետ)» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 334