Jump to content

Ամոթույք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ամոթույք
Տեսականատոմիական կառուցվածքների դաս
Ենթադասpudendum?[1], Մարդու վերարտադրողական համակարգ, female organ? և անհատական ​​անատոմիական կառուցվածք
Մասն էԻգական սեռական համակարգ և Միզային համակարգ
Կազմված էցայլք, ծլիկ, ամոթաշրթեր, pudendal cleft? և vaginal orifice?
Զարկերակinternal pudendal artery?
Երակinternal pudendal veins?
Ավշային հանգույցSuperficial inguinal lymph nodes?
Լիմֆատիկ դրենաժSuperficial inguinal lymph nodes?
Նյարդայնացածpudendal nerve?
MeSHA05.360.319.887
Foundational Model of Anatomy20462
Terminologia Anatomica 98A09.2.01.001
Նկարագրված էԳրեյի անատոմիա (20-րդ հրատարակություն)[2]
 Vulvas Վիքիպահեստում

Ամոթույք, վուլվա, կնոջ արտաքին սեռական օրգանները։ Դրանք են՝ ցայլքը՝ որովայնի առաջային պատի ստորին հատվածը, որի մաշկը ծածկված է մազերով, սեռական մեծ շուրթերը, որոնք գոյանում են մաշկային 2 ծալքերով և պարունակում են շարակցական հյուսվածք, սեռական փոքր շուրթերը, որոնք տեղադրված են մեծ շուրթերից ներս և պարունակում են ճարպագեղձեր։

Փոքր շուրթերի միջև ճեղքանման տարածությունով գոյանում է հեշտոցի նախադուռը։ Վերջինիս վերին հատվածում գտնվում է ծլիկը, որը սեռական զգացողության օրգան է և համապատասխանում է տղամարդկանց առնանդամի խորշիկավոր մարմիններին։ Ծլիկից ներքև գտնվում է միզուկի կլորացած եզրերով անցքը, դեպի հետ և ցած՝ հեշտոցի բացվածքը։ Կողմնային եզրերին բացվում են հեշտոցի նախադռան մեծ գեղձերի (ամոթույքագեղձ կամ բարթոլինյան գեղձ) ծորանները, որոնց արտազատուկը խոնավացնում է սեռական փոքր շուրթերի և հեշտոցի նախադռան լորձաթաղանթը։ Նախադռան մեջ կան մանր ճարպագեղձեր։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ամոթույք» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հանրամատչելի բժշկական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։