Ամալյա Ենգոյան
Արտաքին տեսք
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ենգոյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ամալյա Ենգոյան | |
---|---|
Ծնվել է | մարտի 22, 1959 (65 տարեկան) |
Ծննդավայր | Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Կրթություն | Երևանի պետական համալսարան |
Պարգևներ և մրցանակներ |
Ամալյա Սաշիկի Ենգոյան (մարտի 22, 1959, Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ՀՀ պետական գործիչ։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1976-1981 թթ. - սովորել և ավարտել է Երևանի պետական համալսարանի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը։
- 1996-1999 թթ. - սովորել և ավարտել է Հայկական գյուղատնտեսական ակադեմիան՝ «հաշվապահական հաշվառում և աուդիտ» մասնագիտացմամբ։
Աշխատանքային գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1981-1990 թթ. - աշխատել է Էլեկտրոմեքենաշինության գիտահետազոտական ինստիտուտում որպես մաթեմատիկոս, ծրագրավորող։
- 1990-1992 թթ. - աշխատել է որպես ՀՀ Գերագույն խորհրդի փորձագետ։
- 1992-1995 թթ. - ՀՀ վարչապետի օգնական։
- 1995-1999 թթ. - ՀՀ կառավարության աշխատակազմի Ազգային ժողովի հետ կապերի վարչության պետի տեղակալ։
- 1999-2000 թթ. - ՀՀ կառավարության աշխատակազմի Ազգային ժողովի հետ կապերի վարչության պետի պաշտոնակատար։
- 2000-2008 թթ. - ՀՀ կառավարության աշխատակազմի Ազգային ժողովի հետ կապերի վարչության պետ։
- 2008 թ. հունիսի 26-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի Ազգային ժողովի հետ կապերի վարչության պետ (քաղաքացիական ծառայողի կարգավիճակով)՝ ազատվելով Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի Ազգային ժողովի հետ կապերի վարչության պետի պաշտոնից[1]։
Պարգևներ և կոչումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության առաջին դասի պետական խորհրդական (2012)[2]։
- ՀՀ վարչապետի հուշամեդալ։
- ՀՀ վարչապետի շնորհակալագիր։
- ՀՀ պաշտպանության նախարարության «Գարեգին Նժդեհ» մեդալ։
Ամուսնացած է, ունի երկու զավակ։ Անկուսակցական է։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Ա. ԵՆԳՈՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 11-ին.
- ↑ Քաղաքացիական ծառայության դասային աստիճաններ շնորհելու մասին