Աղա Մարտինի պարիկը
Աղա Մարտինի պարիկը | |
---|---|
Ժանր | էպիկական |
Ձև | պատմվածք |
Հեղինակ | Նար-Դոս |
Երկիր | Հայաստան |
Բնագիր լեզու | հայերեն |
Գրվել է | 1890 |
Վիքիդարան | Աղա Մարտինի պարիկը |
«Աղա Մարտինի պարիկը», Նար-Դոսի պատմվածքը նախկին մշակ, ներկայումս՝ հարուստ կապալառուի և նրա ընտանիքում տիրող կենցաղավարության մասին։ Այն գրվել է 1890 թվականին[1]։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Աղա Մարտինը (Մարտիրոսը) մի գդակ ուներ, որը երբեք գլխից չէր հանում, քանի որ հարևանները ծաղրում էին՝ անվանելով «ճաղատ Մարտիրոս»։ Հետագայում, երբ դարձավ աղա, այլևս չէր ամաչում, կեղծամ էր կրում։ Կինը՝ Անանին, նույնպես ճաղատ էր, ինչի մասին ամուսինը միայն ամուսնանալուց հետո էր իմացել։ Պատճառն այն էր, որ հարսանիքի օրը նա վրացական փակ հագուստով էր, բայց նրանք հաշտ և սիրալիր էին միմյանց նկատմամբ։ Երկու երեխա ունեին՝ Լիզոչկան և Վանիչկան։ Նրանք սովորել էին ապրել ծնողների հույսով․ տղան անգամ պարտադրում էր, որ իրեն գումար տար հայրը։ Վատ վարքի պատճառով տղային հեռացրին գիմնազիայից, ինչը շատ մտահոգեց Մարտիրոսին։ Նա բարկացած վերցրեց ամբողջ գումարը տղայի ձեռքից և այլևս չտվեց, իսկ Վանիչկան սպառնաց հորը և հեռացավ տնից։ Անցավ մի քանի օր, տղան չկար։ Անհանգստությունից բոլորին իրար էին խառնել, բայց ապարդյուն։ Կինը արդեն սգում էր որդու կորուստը՝ մեղադրելով ամուսնուն։ Այդ նույն օրը որդին եկավ․ բոլորից խռով էր, ոչինչ չէր խոսում, սենյակից դուրս չէր գալիս, բայց ամեն բան անցավ և առաջվա նման, հայրը սկսեց ամեն օր գումար տալ, և Վանիչկան անցավ իր բնականոն կյանքին։ Մի որոշ ժամանակ անց Մարտիրոսի գործերը վատացան։ Աղջիկն էլ իր համար փեսացու էր գտել։ Առանց հոր իմացության, բայց մոր համաձայնությամբ փեսացուի հետ պայմանավորվել էր, որ տասը հազար օժիտ կտանի իր հետ։ Աղա Մարտինը, չգիտեր անգամ ինչպես է տակից դուրս գալու։ Այդ երեկո Վանիչկան մտավ հոր առանձնասենյակ՝ գումար ուզելու, բայց հայրը այնպես բարկացավ, որ երիտասարդը ինքնակամ հեռացավ սենյակից և գնաց մորից գումար ուզելու։ Մորից էլ բացասական պատասխան ստացավ։ Վերջին հույսը քույրն էր, բայց քույրն էլ գումար չուներ։ Մի առավոտ Մարտիրոսի փեսացուն եկավ, որպեսզի հրաժեշտ տա բոլորին, որովհետև հայրը ծանր հիվանդ էր, պետք է գնար մոտը։ Աղա Մարտինը դեռ չէր արթնացել։ Երբ կինը գնաց կանչելու, ականատես եղավ ամուսնու խառնված վիճակին․ կեղծամն էր կորցրել, չէր կարողանում գտնել։ Կինն առաջարկեց գլխին աղլուխ կապել և հիվանդ ձևանալ։ Մարտինը համաձայնվեց, բայց նույն րոպեին կայծակնային արագությամբ վազեց որդու սենյակ։ Վանիչկան սափրվում էր։ Հայրը բարձր ձայնով բղավեց որդու վրա, ասելով, որ կեղծամը վերադարձնի, հակառակ դեպքում ածելիով կկտրի պարանոցը։ Տղան հրաժարվեց, ասելով, որ ինքը չի էլ տեսել այն։ Մայրը պնդեց, որ աչքերից տեսնում է, որ կեղծամը հենց նա էլ վերցրել է։ Տղան պնդեց, որ իրեն էլ գումար է հարկավոր, ինչու հայրը չի տալիս։ Տասը թումանի դիմաց համաձայնվեց կեղծամը վերադարձնել հորը։ Մարտինը բարկացած գնաց և բերեց գումարը, քանի որ փեսացուն իրեն էր սպասում՝ ժամանակ չուներ։ Վանիչկան բացելով ծխնելույզի անցքի դռնակը, հանեց կեղծամըը և մեկնեց հորը։
Կերպարներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Աղա Մարտին (Մարտիրոսը)
- Անանի
- Վանիչկա
- Լիզոչկա
- փեսացու
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Նար-Դոս (1977). Երկեր. Երևան: Սովետական գրող. էջ 118.