Jump to content

Ալֆրեդ Կուբին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալֆրեդ Կուբին
Alfred Kubin
Ծնվել էապրիլի 10, 1877(1877-04-10)[1][2][3][…]
ԾննդավայրԼիստոմեժիցե, Բոհեմիայի թագավորություն[4][5][6]
Վախճանվել էօգոստոսի 20, 1959(1959-08-20)[1][2][3][…] (82 տարեկան)
Մահվան վայրWernstein am Inn, Ավստրիա
Քաղաքացիություն Ավստրո-Հունգարիա և  Ավստրիա
ԿրթությունՄյունխենի գեղարվեստի ակադեմիա
Մասնագիտությունգրող, նկարիչ, օֆորտանկարիչ, նկարազարդող, լուսանկարիչ և գծանկարիչ
Ոճսիմվոլիզմ[7]
Թեմաներգրաֆիկա[4], իլյուստրացիա[4] և գրականություն[4]
Ներշնչվել էՄաքս Կլինգեր
Պարգևներ
ԱնդամակցությունԲավարիայի գեղարվեստի ակադեմիա
ԱզգականներԱլոիս Բիիր
 Alfred Kubin Վիքիպահեստում

Ալֆրեդ Լեոպոլդ Կուբին, (ապրիլի 10, 1877(1877-04-10)[1][2][3][…], Լիստոմեժիցե, Բոհեմիայի թագավորություն[4][5][6] - օգոստոսի 20, 1959(1959-08-20)[1][2][3][…], Wernstein am Inn, Ավստրիա), ավստրիացի էստամպ ստեղծող, պատկերազարդող, ունի նաև գրական ստեղծագործություններ։ Կուբինը համարվում է սիմվոլիզմի և Էքսպրեսիոնիզմի կարևոր ներկայացուցիչ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կուբինը ծնվել է Ավստրա-Հունգարական կայսրության Բոհեմիայի թագավորության Լեյտմերից քաղաքում։ 1892 թվականից մինչև 1896 թվականը սովորել է բնապատկերներ լուսանկարող Ալուաս Բիիրի մոտ[9]։ 1896 թվականին նա ինքնասպանության փորձ է արել իր մոր գերեզմանին և հաջորդ տարի նրա կարճաժամկետ ներկայությունն ավստրիական բանակում ավարտվել է նյարդային նոպայով[9]։ Մինչ 1899 թվականին Մյունխենի գեղարվեստի ակադեմիա ընդունվելը՝ Կուբինն արվեստի դասերի է հաճախել Լյուդվիգ Շիմիտտ Ռոտտի մասնավոր ակադեմայիում, սակայն կիսատ է թողել այն։

Մյունխենում Կուբինը բացահայտել է Օդիլոն Ռեդոնի, Էդվարդ Մունկի, Ջեյմս Էնսորի, Հենրի դե Գրուշի և Ֆելիսիեն Ռոպսի նկարչարվեստը։ Նա շատ տպավորված էր Մաքս Կլինգերի էստամպներով և ավելի ուշ ասել է. «Նոր արվեստը նետվել է իմ դեմ, որը պատկերել է զգացմունքի երևակայական աշխարհի պատկերավոր արտահայտությունը։ Մինչ փորագրությունները մի կողմ դնելը, ես երդվեցի, որ կնվիրվեմ նմանատիպ աշխատանքների ստեղծմանը»[10]։ Կլինգերի և Գոյայի կողմից օգտագործված աքվատինտա մեթոդը այդ ժամանակաշրջանում մեծ ազդեցություն է ունեցել նրա աշխատանքների ոճի վրա, որը հիմնականում թանաքով և ջրով նկարներ են և հաճախ մռայլ առարկաներ էր պարունակում[9]։ Կուբինի աշխատանքներում 1902-1910 թվականներին ընկած ժամանակահատվածում մենք տեսնում ենք քիչ թվով յուղանկարներ, բայց հետագայում նրա նկարները պարունակում էին գրիչի և թանաքի մեթոդներ, ջրաներկեր և վիմագրություններ։ 1911 թվականին նա կապվել է «Կապույտ հեծյալ» խմբի հետ և նրանց հետ միասին 1913 թվականին ցուցահանդես է կազմակերպել Բեռլինի Դեր Սթորմ ցուցասրահում[10]։ Դրանից հետո նա կորցրել է կապն արտիստիկ ավանգարդի հետ։

Կուբինը համարվում է սիմվոլիզմի և Էքսպրեսիոնիզմի կարևոր ներկայացուցիչ և հայտնի է մուգ, լուսապատկերային, սիմվոլիկ երևակայությամբ նկարների թեմատիկ շարքերով։ Օսկար Կոկոշկայի և Ալբերտ Փարիզ Գյուտերսլոյի նման Կուբինը ուներ և՛ արտիստիկ, և՛ գրական տաղանդ։ Նա պատկերազարդել է Էդգար Ալլան Պոյի, Էռնստ Հոֆմանի և Ֆեոդոր Դոստոևսկու աշխատանքները։ Կուբինը նաև պատկերազարդել է գերմանական ֆենտեզի ամսաթերթ «Դեր Օրխիդենգարտենը»[11][12]։ Կուբինի ամենահայտնի գրքերից է Դի Անդեր Սեյտը («Մյուս կողմը») (1909)[12][13]։ «Մյուս կողմը» վեպը նման է Ֆրանց Կաֆկայի կլաուստրոֆոբիկ անհեթեթությանը, ով հիանում էր «Մյուս կողմը» վեպով։ «Մյուս կողմը» վեպի պատկերազարդումները իրականում պետք է լինեին Գուստավ Մայրինկ Գոլեմի համար, բայց քանի որ գիրքը չէր հրատարակվել, Կուբինը փոխարենը պատկերազարդել էր իր իսկ վեպը[11]։

1906 թվականից մինչ իր մահը նա ապրում էր Վերին Ավստրիայի 12-րդ դարում կառուցված Զվիքլեդ տարածքի փոքրիկ դղյակում[12]։ 1938 թվականին Ավստրիայի անշլյուսում և Նացիստական Գերմանիայում, նրա աշխատանքը հռչակվել է «դեգեներատիվ արվեստ»[14], բայց նրան հաջողվել է աշխատել Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ։

Կոչումներ և մրցանակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Վիզուալ արվեստի վիեննական մրցանակ (1950)
  • Վիզուալ արվեստի ավստրիական մեծ մրցանակ (1951)
  • Գիտության և արվեստի ավստրիական շքանշան (1957)
  • Գուստավ Կլիմտ կրծքանշան` որպես «Վիեննական սեցեսսիոնիզմ»ի պատվավոր անդամ

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Alfred Kubin (նիդերլ.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Alfred KubinOUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  5. 5,0 5,1 5,2 Krackowizer F., Berger F. Biographisches Lexikon des Landes Österreich ob der Enns (գերմ.): Gelehrte, Schriftsteller und Künstler Oberösterreichs seit 1800Pas, Linz: Verein und Institut für Ostbairische Heimatforschung, 1931. — S. 175—176. — 411 p.
  6. 6,0 6,1 6,2 Կերպարվեստի արխիվ — 2003.
  7. Cassou J., Brunel P., Claudon F., Pillement G., Richard L. Encyclopédie du symbolisme — 1979. — ISBN 2-85056-129-0
  8. https://www.wien.gv.at/kultur/abteilung/ehrungen/preise/preistraeger.html#bild
  9. 9,0 9,1 9,2 Oxford Art Online
  10. 10,0 10,1 Arnason & Wheeler 1986, p. 88.
  11. 11,0 11,1 Siegfried Schödel,Studien zu den phantastischen Erzählungen Gustav Meyrinks, Universität Erlangen-Nürnberg, 1965, (p.27).
  12. 12,0 12,1 12,2 Rosenberg, Karen. 15 October 2008. Mapping the Shadowy Corners of the Subconscious. The New York Times. Retrieved 3 April 2012.
  13. Franz Rottensteiner, The Fantasy Book:an illustrated history from Dracula to Tolkien (p. 143) Collier Books, 1978. 0-02-053560-0
  14. Karl-Heinz Meissner, Alfred Kubin, Städtische Galerie im Lenbachhaus München, Edition Spangenberg, 1990 (p.114).

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալֆրեդ Կուբին» հոդվածին։