Ալպերտոսի խաչքար (Շողակաթ)
Արտաքին տեսք
Ալպերտոսի խաչքար | |
Երկիր | Հայաստան |
Տարածաշրջան | Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքի Նալբանդյան-Սահակ Պարթև փողոցների խաչմերուկ մոտ գտնվող Շողակաթ եկեղեցում։ |
Սկզբնական տեղադրություն | Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքի Նալբանդյան-Սահակ Պարթև փողոցների խաչմերուկ մոտ գտնվող Շողակաթ եկեղեցում։ |
Ներկա տեղադրություն | Ագուցված է Շողակաթ եկեղեցու հարավային որմին, արտաքուստ, իրար կողք ագուցված զույգ խաչքարերից ձախինը։ |
Ներկա վիճակ | կանգուն |
Ժառանգության կարգավիճակ | Պատմաճարտարապետական հուշարձան |
Նվիրված | Աղամալի որդի Ալպերտոսին։ |
Խաչագործ | Անհայտ է։ |
Պատվիրող | Անհայտ է։ |
Ճարտարապետական ոճ | Հայկական ճարտարապետություն |
Ստեղծման տարեթիվ | 17-րդ դար |
Զարդաքանդակի նկարագրություն | Խաչքարը քանդակներ չունի։ |
Նյութ | բազալտ |
Արձանագրություն | Խաչքարը ունի արձանագրություններ։ |
Shoghakat Վիքիպահեստում |
Ալբերտոսի խաչքար, գտնվում է Հայաստանի Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքի Նալբանդյան-Սահակ Պարթև փողոցների խաչմերուկ մոտ գտնվող Շողակաթ եկեղեցում, որն ընդգրկված է ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում։ Հաշվառված է Հայաստանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցանկում (4.2/18)[1]։
Տեղադրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ագուցված է Շողակաթ եկեղեցու հարավային որմին, արտաքուստ, իրար կողք ագուցված զույգ խաչքարերից ձախինը[2]։
Վիմական արձանագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Խաչքարի ստորին հատվածում 2 տող վիմական արձանագրություն[2].
- Յ[Ի]Շ[Ա]Տ[Ա]Կ Է ՍԲ Խ[Ա]ՉՍ ՆԼ[ԱԽ]ԻՉ[ՈՒԱՆՑԻ] Յ
- ԱՂԱ[ՄԱ]ԼԻ ՈՐԴՈՅՆ ԱԼՊ[ԵՐ]Տ[Ո]ՍԻՆ
Խաչքարի արձանագրության մեջ հիշատակվում է եկեղեցու մեկենաս Աղամալ Նախիջևանցին և իր որդին՝ Ալպերտոսը։
Այլ տեղեկատվություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Վիմագրում հիշատակված Աղամալի որդի Ալպերտոսն եկեղեցու մուտքի շինարարական վիմագրում հիշվող Ալբերդիոսն է[2]։
- «ՅԱՂԱՄԱԼ» անձնանունից առաջ փորագրված «ՆԼԻՉ» տառաշարքը վերծանվում է «ՆԱԽԻՉԵՒԱՆՑԻ», քանի որ Աղամալը ծագումով Նախիջևանից է։ Գրիչը «Խ»-ն սխալմամբ «Լ» է փորագրել[2][3]։
- Տվյալ ժամանակաշրջանի կոթողներն աչքի են ընկնում հիմնախաչի ետնախորքն անզարդ պահելու սկզբունքով, վարդյակն առանձնանում է խորանից, իսկ արմավազարդն ու խաչը հստակորեն պահպանում են հորինվածքի առանձնահատուկ տեսքը[4]։ 17-18-րդ դարերի եկեղեցական կառույցների որմերին ագուցված խաչքարերն ունեն պարզ, դեկորատիվ հարդարանք, երիզված են հյուսածո զարդանախշերով, հիմնախաչը ևս հյուսածո ոճով է պատկերված, որի ստորին խաչաթևից բարձրանում է նուրբ արմավազարդը, իսկ վարդյակն այսօրինակ խաչքարերի քանդակային հորինվածքում ընդհանրապես բացակայում է[2]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]- Էջմիածնի Մայր Տաճար
- Սուրբ Շողակաթ եկեղեցի
- Աղամալի, Աղաջանի և Նանագուլի խաչքար (Շողակաթ)
- Աղամալի և Մարիամի խաչքար (Շողակաթ)
- Աղամալի խաչքար (Շողակաթ)
- Տեր Հովհաննեսի խաչքար (Շողակաթ)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԱՆՇԱՐԺ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՑՈՒՑԱԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Արսեն Հարությունյան, Վաղարշապատ. վանքերը և վիմական արձանագրությունները, Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի հրատարակչություն, 2016 թվական, էջ 101
- ↑ Ա. Հարությունյան, Ս. Հռիփսիմեի և Ս. Շողակաթի վանքերի որմերին ագուցված խաչքարերի նորահայտ վիմագրերը, «Էջմիածին», 2011 թվական, Ե, էջ 92
- ↑ Հ․Լ․ Պետրոսյան, Խաչքար. ծագումը, գործառույթը, պատկերագրությունը, իմաստաբանությունը, Երևան, 2008, էջ 365