Ալի բին ալ-Հուսեյն
Ալի բին ալ-Հուսեյն արաբ․՝ علي بن الحسين | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 23, 1975 (49 տարեկան) |
Ծննդավայր | Ամման, Հորդանան |
Քաղաքացիություն | Հորդանան |
Կրոն | իսլամ |
Կրթություն | Փրինսթոնի համալսարան, Սանդհարսթի Թագավորական ռազմական ակադեմիա և Salisbury School? |
Մասնագիտություն | ֆունկցիոներ |
Ամուսին | Princess Rym, Princess Ali bin Al-Hussein of Jordan? |
Ծնողներ | հայր՝ Հուսեյն I իբն Տալալ, մայր՝ Ալիա ալ-Հուսեյն |
Զբաղեցրած պաշտոններ | ընկերության նախագահ |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | Abdullah bin Ali? և Jalilah bint Ali? |
Կայք | alibinalhussein.com |
Prince Ali bin Al Hussein Վիքիպահեստում |
Ալի բին ալ–Հուսեյն (արաբ․՝ الأمير علي بن الحسين, դեկտեմբերի 23, 1975, Ամման, Հորդանան), Հորդանանի թագավոր Հուսեյն I Իբն Թալալի երրորդ որդին և նրա երրորդ կնոջ՝ թագուհի Ալիի երկրորդ երեխան։ 2011 թվականի հունվարի 6–ից ՖԻՖԱ-ի անդամ Ասիայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի փոխնախագահն է[1]։
2015 թվականի հունվարին հայտարարվել է, որ արքայազն Ալին Զեպպ Բլատերի մրցակիցն է լինելու այդ տարվա մայիսին կայանալիք ՖԻՖԱ–յի նախագահի հերթական ընտրություններին[2]։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Թագաժառանգ Ալին կրթությունը սկսել է Ամմանի Իսլամական ուսումնական քոլեջում։ Կրթությունը շարունակել է Մեծ Բրիտանիայում և Միացյալ Նահանգներում (Կոնեկտիկուտի նահանգ, Սոլսբերիի դպրոց), որտեղ հաջողություն է ունեցել սպորտում, հատկապես՝ ըմբշամարտում[3]։
2004 թվականի ապրիլի 23–ին թագաժառանգ Ալին ամուսնացել է CNN–ի նախկին լրագրող Ռիմ Բրախիմիի հետ, որը դիվանագետ, Աֆղանստանի Միացյալ ազգերի կազմակերպության հատուկ ներկայացուցիչ Լախդար Բրախիմիի դուստրն է[4]։ Ամուսնությունը հրապարակայնորեն նշվել է 2004 թվականի սեպտեմբերի 7–ին[5]։ Նրանք ունեն երկու երեխա․ արքայադուստր Ջալիլան (ծնվել է 2005 թվականի սեպտեմբերի 16–ին) և արքայազն Աբդուլան (ծնվել է 2007 թվականի մարտի 19–ին)[6]։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ալ–Հուսեյն Բեն Ալիի Մեծ ժապավենի շքանշան
- Վերածնունդ բարձրագույն շքանշանի ասպետ
- Հորդանանի Աստղ շքանշանի Մեծ ժապավեն
- Պատվավոր լեգեոնի (Ֆրանսիա) շքանշան
- Ծագող արևի շքանշան (Ճապոնիա)
- Թագավորական Վիկտորիանական շքանշանի կոմանդոր–ասպետ (Մեծ Բրիտանիա)
- «Ավստրիական հանրապետության առաջ ծառայությունների» համար առաջին աստիճանի Մեծ խաչի պատվավոր նշան
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ BBC News
- ↑ «Prince Ali to challenge Sepp Blatter for Fifa presidency». BBC Sport. 2015 թ․ հունվարի 5.
- ↑ «Prince Ali turns 39». Jordan Times. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 23-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 21-ին.
- ↑ Матвеенко, Ярослава (2 июня 2014 г.). «Жизнь по-королевски: монархия вчера,сегодня, завтра.: Королевские семьи Отцы и дети Часть первая». Жизнь по-королевски. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 21-ին.
- ↑ Маками. «Тиары, диадемы,драгоценности Иордании. Обсуждение на LiveInternet - Российский Сервис Онлайн-Дневников». www.liveinternet.ru (ռուսերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 21-ին.
- ↑ Zolli, Chris (2015 թ․ մայիսի 29). «Prince Ali bin Hussein: 5 Fast Facts You Need to Know». Heavy.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 21-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Official Website Արխիվացված 2011-02-28 Wayback Machine
- We Are Asia: Taking Our Place
- The West Asian Football Federation
- The Jordan Football Association
- Fédération Internationale de Football Association (FIFA)
- The Asian Football Confederation (AFC)
- The Royal Film Commission
- His Majesty King Abdullah II — Official Website
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալի բին ալ-Հուսեյն» հոդվածին։ |
|