Ալիքային փաթեթ
Ալիքային փաթեթ քվանտային մեխանիկայում, տարածության սահմանափակ տիրույթում տեղափակված ալիքային դաշտ։ Իրական ալիքային դաշտերը սահմանափակ են թե տարածության, թե ժամանակի մեջ։
Բնության մեջ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնության մեջ պատահում են նաև համեմատաբար փոքր տարածական չափերի ալիքային դաշտեր, որոնք կոչվում են ալիքային փաթեթներ։ Ալիքային փաթեթը կարելի է ներկայացնել որպես նույն ուղղությամբ տարածվող անթիվ մոնոքրոմատիկ ալիքների վերադրում։
Ալիքային փաթեթը բնորոշվում է այնպիսի ալիքային ֆունկցիայով, որին համապատասխանող վիճակում (մասնիկը տեղափակված է ծավալի որոշակի տարրում) մասնիկի թե կոորդինատները և թե իմպուլսները չունեն ճշգրիտ արժեքներ։
Ալիքային փաթեթի կենտրոնը շարժվում է այնպես, ինչպես համապատասխան դասական մասնիկը։ Վակումում մասնիկի վիճակը պատկերող փաթեթը կազմող առանձին մոնոքրոմատիկ ալիքները տարածվում են տարբեր փուլային արագությամբ, որի հետևանքով ալիքային փաթեթը ժամանակի ընթացքում ճապաղվում է տարածության մեջ։ Էլեկտրամագնիսական ալիքներից կազմված փաթեթը ճապաղվում է միայն անհամասեռ միջավայրում։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալիքային փաթեթ» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 176)։ |