Ալեքսանդր Վլասով (ռուս.՝ Александр Михайлович Власов, փետրվարի 25, 1955(1955-02-25), Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային գեղասահորդ, հանդես է եկել զուգասահքում։ Լինելով Իրինա Վորոբյովայի զուգընկերը՝ եղել է ԽՍՀՄ-ի, Եվրոպայի և աշխարհի առաջնության բազմակի չեմպիոն։ 1976թվականիԽՍՀՄչեմպիոն։ ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ։ 1979-1980 մրցաշրջանում հանդես է եկել Իլյինա Ժաննայի հետ[1]։
1979 թվականին Իլյինա-Վլասով պարազույգը հանդես եկավ աշխարհի մակարդակով ամենադժվար էլեմենտներով՝ եռակի լուց պտույտ և երկու ու կես պտույտ ակսել, հատկապես նետումները՝ եռակի ռիտբերգեր և երկու ու կես պտույտ ակսել։ Սակայն միջխորհրդային մրցույթների ուժեղ մրցակցությունը հնարավորություն չտվեց նրանց ընդգրկվել ԽՍՀՄ հավաքականի կազմում։
Այս պահին աշխատում է որպես մարզիչ։
Ապրում և աշխատում է ԱՄՆ-ում կնոջ՝ Լաուրա Ամելինայի հետ։ Բազմաթիվ սաների թվում է նաև աղջիկը՝ Յուլյա Վլասովան։ Վերջինս 2006 թվականին Դրյու Մեքինսի հետ զուգապարում դարձել է պատանիների աշխարհի չեմպիոն։