Jump to content

Ալեուտյան կղզիներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ալեության կղզիներից)
Ալեուտյան կղզիներ
Տեսակchain of islands? և volcanic arc?
Երկիր ԱՄՆ[1]
ՎարչատարածքԱլյասկա
Երկարություն1 931 212,8 մետր
Ամենաբարձր կետՇիշալդինա լեռ
ԲԾՄ2857 մետր
Մակերես6821 քառակուսի մղոն
Կազմված էUnalaska Island?, Unimak Island? և Adak Island?
Ջրլիցի ափինԲերինգի ծով և Խաղաղ օվկիանոս
Քարտեզ
Քարտեզ

Ալեուտյան կղզիներ կամ Ալեության կղզիներ[2], կղզեխումբ Խաղաղ օվկիանոսի հյուսիսում (ԱՄՆ, Ալյասկա նահանգում)։ Բաղկացած է 110 կղզուց ու բազմաթիվ ժայռերից, որոնք աղեղնաձև սահմանափակում են Բերինգի ծովը 1740 կմ ձգվածությամբ։ Բարձրությունը մինչև 2860 մ (Շիշալդինա հրաբուխը՝ Ունիմակ կղզում)։ Տարածքը՝ 37,8 հզ. կմ²։ Գլխավոր բնակավայրը՝ Ադակ (համանուն կղզում)։ Ունալաշկա կղզում է գտնվում ԱՄՆ-ի Դատչ Հարբոր ռազմածովային բազան։

Հայտնագործել են ռուս ծովագնացները (Միխայիլ Նևոդչիկով, Անդրեան Տոլստիխ, Ստեպան Գլոտով) 18-րդ դարի կեսերին. կոչվել են բնիկների՝ ալեուտների (ինքնանվանումը՝ ունանգան) անունով։ Մինչև 1867-ը պատկանել է Ռուսաստանին (վաճառել են ԱՄՆ-ին՝ Ալյասկայի հետ միասին)[3]։

  1. http://www.unesco.org/new/en/natural-sciences/environment/ecological-sciences/biosphere-reserves/europe-north-america/united-states-of-america/aleutian-islands/
  2. Հովհաննես Բարսեղյան (2006). «Աշխարհագրական անունների հայերեն տառադարձության մասին որոշում». Տերմինաբանական և ուղղագրական տեղեկատու. Երևան: 9-րդ հրաշալիք. էջ 47. ISBN 99941-56-03-9.
  3. Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: «Լույս». էջ 15.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեուտյան կղզիներ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 152