Ալբերտ Ազարյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ազարյան (ազգանուն) ազգանունով այլ մարդկանց մասին։
Ալբերտ Ազարյան | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | արական |
Ազգություն՝ | հայ |
Մասնագիտացում՝ | սպորտային մարմնամարզիկ |
Երկիր՝ | ԽՍՀՄ և Հայաստան |
Ծննդյան ամսաթիվ՝ | փետրվարի 11, 1929[1][2][3] |
Ծննդավայր՝ | Ղարաքիլիսա, ԽՍՀՄ[3] |
Մահվան ամսաթիվ՝ | սեպտեմբերի 5, 2023[4] (94 տարեկան) |
Մահվան վայր՝ | Երևան, Հայաստան |
Հասակ՝ | 175 սանտիմետր |
Քաշ՝ | 53 կիլոգրամ |
Ալբերտ Վաղարշակի Ազարյան (փետրվարի 11, 1929[1][2][3], Ղարաքիլիսա, ԽՍՀՄ[3] - սեպտեմբերի 5, 2023[4], Երևան, Հայաստան), հայ մարմնամարզիկ։ ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ (1954), ՀԽՍՀ վաստակավոր մարզիչ, ՀԽՍՀ ֆիզկուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ (1967)։ Օլիմպիական խաղերի եռակի (1956, 1960), աշխարհի (1954, 1958), Ասիական խաղերի (1963), Եվրոպայի չեմպիոն։ Մարմնամարզության միջազգային ֆեդերացիայի հավաստագրման համաձայն՝ օղակների վրա նրա կատարած վարժությունների համալիրը պաշտոնապես անվանակոչվել է «Ազարյանական խաչ»։ ՀՀ Օլիմպիական կոմիտեի պատվավոր նախագահն էր և ՀՀ մարմնամարզության ֆեդերացիայի նախագահը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալբերտ Ազարյանը ծնվել է 1929 թվականին Գանձակում` արհեստավորի ընտանիքում։ 1939 թվականին ընտանիքը տեղափոխվել է Վանաձոր, իսկ 1947 թվականին՝ Երևան։ 1944 թվականին հոր մահից հետո աշխատել է դարբնի աշակերտ՝ զուգահեռ հաճախելով երեկոյան դպրոց։ 1946 թվականից զբաղվել է սպորտով՝ ըմբշամարտով և ծանրամարտով։ 1947 թվականին Մոսկվայում մասնակցել է ֆիզկուլտուրնիկների համամիութենական շքերթին։ 1948-1952 թվականներին սովորել է Հայկական ֆիզկուլտուրայի տեխնիկումում։ Ուսմանը զուգահեռ, Սեմյոն Կարագյոզյանի ղեկավարությամբ զբաղվել է սպորտային մարմնամարզությամբ։ 1952 թվականին առաջին անգամ դարձել է ԽՍՀՄ չեմպիոն օղակներից։ 1953 թվականին ԽՍՀՄ հավաքականի կազմում մեկնել է միջազգային մրցումների Չինաստան, Ֆրանսիա։ 1954 թվականին ԽՍՀՄ հավաքականի կազմում մասնակցել է Իտալիայում աշխարհի առաջնության մրցումներին և դարձել աշխարհի չեմպիոն օղակներից։ 1955 թվականին Արևելյան Գերմանիայում մասնակցել է Եվրոպայի առաջնության մրցումներին և նվաճել երկու մեդալ՝ օղակներից և զուգափայտից։ 1956 թվականին ավարտել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը։ 1956 թվականին Ավստրալիայում դարձել է Օլիմպիական խաղերի չեմպիոն օղակներից։ 1958 թվականին Մոսկվայում մասնակցել է աշխարհի առաջնության մրցումներին՝ նվաճելով աշխարհի չեմպիոնի կոչում՝ օղակներից։ 1960 թվականին Իտալիայում դարձել է Օլիմպիական խաղերի չեմպիոն օղակներից։ 1961 թվականին ԱՄՆ-ում մասնակցել է միջազգային մրցումների, որից հետո հանդես է եկել Կուբայում։ 1963 թվականին մասնակցել է Ինդոնեզիայում Ասիական երկրների փոքր օլիմպիական խաղերին, որտեղ նվաճել է երկու ոսկե մեդալ՝ օղակներից ու պտտաձողից, և դարձել բացարձակ չեմպիոն։ 1964 թվականին ավարտել է մարզական գործունեությունը՝ անցնելով աշխատանքի Երևանի քաղաքային ժողկրթության վարչության օլիմպիական հերթափոխի մարմնամարզության մասնագիտացված մարզադպրոցում որպես տնօրեն։ 1964-2000 թվականներին եղել է Օլիմպիական խաղերի պատվավոր հյուր։ Երևանի քաղաքապետարանի ՕՀ մարմնամարզության մարզադպրոցն անվանակոչվել է Ալբերտ Ազարյանի անվամբ։
Նրա որդին՝ Էդուարդ Ազարյանը, նույնպես մարմնամարզիկ է, օլիմպիական չեմպիոն (1980)[5][6][7]։
Ալբերտ Ազարյանը մահացել է կյանքի 94-րդ տարում` 2023 թվականի սեպտեմբերի 5ին[8]։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1954 ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ
- ՀԽՍՀ վաստակավոր մարզիչ
- 1967 ՀԽՍՀ ֆիզկուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ
- 2000 թվականին նրան շնորհվել են «Երևան քաղաքի պատվավոր քաղաքացի» և «Լոռվա ասպետ» կոչումները
- 2000 թվականին ճանաչվել է 20-րդ դարի Հայաստանի լավագույն մարզիկը
- Երևանի պատվավոր քաղաքացի
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալ (2013)[9]։
Մասնակցել է մրցումների աշխարհի 49 պետություններում, նվաճել է 45 ոսկյա, 42 արծաթյա և 10 բրոնզե մեդալներ։ ԽԱՀՄ առաջնություններում 11 անգամ արժանացել է չեմպիոնի կոչման։
Հիշատակ
[խմբագրել | խմբագրել կոդը]2022 թվականի դեկտեմբերի 1-ին Երևանում Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոցի բակում բացվել է Ալբերտ Ազարյանի կիսանդրին[10]։
2024 թվականի սեպտեմբերի 5-ին Երևանի Կոմիտասի անվան այգում բացվել է Ալբերտ Ազարյանի բրոնզե արձանը[11]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 filmportal.de — 2005.
- ↑ 2,0 2,1 Գերմանիայի ազգային գրադարանի կատալոգ (գերմ.)
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 4,0 4,1 4,2 SportTopOlympic Champion Albert Azaryan dies aged 94
- ↑ Ալբերտ Միքայելյան, Մարզաշխարհի հարյուր գերաստղեր, Երևան, «ՎՄՊ-Պրինտ», 2008, էջ 9։
- ↑ Հայկական համառոտ հանրագիտարան, Երևան, ՀՀՀ, 1990, էջ 55։
- ↑ Ով ով է. Կենսագրական հանրագիտարան. Հայեր., Երևան, 2005, էջ 34։
- ↑ Մահացել է «Օղակների արքան»՝ Օլիմպիական խաղերի չեմպիոն Ալբերտ Ազարյանը
- ↑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԵԴԱԼՆԵՐՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
- ↑ «Երևանում տեղադրվեց Ալբերտ Ազարյանի կիսանդրին». A1Plus. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 2-ին.
- ↑ «Երևանում բացվել է Օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն, «Oղակների արքա» Ալբերտ Ազարյանի բրոնզաձույլ արձանը». ԱՄԻ «Նովոստի–Արմենիա» — նորություններ. Վերցված է 2024-09-10-ին.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալբերտ Ազարյան» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալբերտ Ազարյան» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 101)։ |
- Փետրվարի 11 ծնունդներ
- 1929 ծնունդներ
- Վանաձոր քաղաքում ծնվածներ
- Սեպտեմբերի 5 մահեր
- 2023 մահեր
- Երևան քաղաքում մահացածներ
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- Պատվո շքանշանի ասպետներ (ԽՍՀՄ)
- Մովսես Խորենացու մեդալակիրներ
- Երևանի պատվավոր քաղաքացիներ
- ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետներ
- Անձինք այբբենական կարգով
- Հայ մարմնամարզիկներ
- Հայ օլիմպիական չեմպիոններ
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալակիրներ
- ԽՍՀՄ օլիմպիական չեմպիոններ
- Սպորտային մարմնամարզության աշխարհի չեմպիոններ
- Հոկտեմբերյան հեղափոխության շքանշանով պարգևատրվածներ
- ԽՄԿԿ անդամներ
- Անձինք նամականիշերի վրա
- ԽՍՀՄ սպորտային մարմնամարզության չեմպիոններ
- Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի շրջանավարտներ
- ՀԽՍՀ ֆիզկուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչներ